Ռաբիգա Յանգուլովնա Կուշաևա (բաշկիրերեն՝ Рабиға Йәнғол ҡыҙы Ҡушаева, 1901, Խասյանովո, Q4414363?, Բոլշայա Չեռնիգովկայի շրջան - 1937, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), կանանց շարժման գործիչ։

Ռաբիգա Կուշաևա
բաշկիրերեն՝ Рабиға Йәнғол ҡыҙы Ҡушаева
Ծնվել է1901
ԾննդավայրԽասյանովո, Q4414363?, Բոլշայա Չեռնիգովկայի շրջան
Մահացել է1937
Մահվան վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցչուհի
ԵրեխաներՏանսլու Կուշաևա

Կենսագրություն խմբագրել

Ռաբիգա Յանգուլովնա Կուշաևան ծնվել է 1901 թվականին Սամարայի նահանգի Խասյանովո գյուղում (այժմ՝ Սամարայի մարզի Բոլշայա Չեռնիգովկայի շրջանում

1916 թվականին Ռաբիգ Կուշաևան ուսուցիչ է աշխատել Սամարայի նահանգի Բուրզյան գյուղում։

1917 թվականին մասնակցել է Համաբաշկիրյան առաջին համագումարին Օրենբուրգում՝ որպես Սամարայի նահանգնի Պուգաչյով գավառի բաշկիրների պատվիրակ։ Համագումարի ժամանակ ակտիվորեն հանդես է եկել բաշկիր կանանց իրավահավասարության մասին, առաջ է քաշել բաշկիր կանանց հավասար քաղաքական և քաղաքացիական իրավունքներ ունենալու խնդիրը, առաջարկել է դրանք իրականացնելու կոնկրետ միջոցներ, որոնք բաղկացած էին տասը կետերից։ Համաձայն նրա զեկուցման՝ համագումարի բանաձևում ներառվել են սեռային իրավահավասարության մասին կետեր[1]։

1919 թվականին ԽՄԿԿ Բաշկիրիայի շրջանային կոմիտետում աշխատել է որպես կանանց գործերով բաժնի ղեկավար։

Եղել է Կանանց համաբաշկիրյան բանվորա-գյուղացիական առաջին կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը, որը կայացել է 1920 թվականի սեպտեմբերին Ստեռլիտամակում։ 1921 թվականի նոյեմբերին Մոսկվայում մասնակցել է Խորհուրդների համառուսական 9-րդ համագումարին։ Մասնակցել է Կանանց համաբաշկիրյան բանվորա-գյուղացիական առաջին համագումարի կազմակերպմանը և նախապատրաստմանը, որը կայացել է 1924 թվականի նոյեմբերին։

1927 թվականին աշխատել է Ուֆիմի Շ. Խուդայբերդինի անվան մանկատան տնօրեն։

1929 թվականից ապրել է Մոսկվայում։ Աշխատել է տեսուչ ՌԽՖՍՀ ժողովրդական լուսավորության կոմիսարիատի մանկատների բաժնում։

Սպանվել է 1937 թվականին իր տան ճանապարհին Յարոսլավի երկաթուղու Լոս հենահարթակում։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Խարիս Յումագուլով (1888—1937)՝ պետական և հասարակական գործիչ, Բաշկիրիայի ազգային շարժման գործիչներից մեկը, Բաշկիրայի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ (1919—1920)։
  • Ամուսինը՝ Խաֆիզ Կուշաև (1888—1937)՝ պետական և հասարակական գործիչ, Բաշկիրայի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ (1922—1929)։ Ամուսնացել են 1922 թվականին[2]։
Երեխաներ՝
Մինսիլու, մահացել է բկացավից 1923 թվականին։
Տանսլու Կուշաևա, դարձել է Պերմի օպերային թատրոնի մենակատարուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի։
Իրեկ, ծնողների մահից հետո 5 տարեկանում հանձնվել է մանկատուն։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История башкирского народа: в 7 т./ гл. ред. М. М. Кульшарипов; Ин-т истории, языка и литературы УНЦ РАН. — Уфа: Гилем, 2010. — Т. V. — С. 119. — 468 с.
  2. Сулейманова Р. Мать нации или слово о Рабиге Кушаевой. //«Киске Өфө», 2011. № 46. С. 7.

Գրականություն խմբագրել

  • Сулейманова Р. Н. Неутомимый борец за равноправие башкирских женщин //Башкортостан в XX столетии. Исторические портреты. Уфа, 2006. Вып.1.
  • Шәкүр Рәшит. Арҙаҡлы башҡорттар. Ғилми-биографик очерктар. Тулыландырылған 2-се баҫмаһы. — Өфө: Китап, 2005. — 376 бит.
  • Сулейманова Р. Н. Кушаева, Рабига Янгуловна // Башкирская энциклопедия / гл.ред. М.А.Ильгамов. — Уфа: ГАУН «Башкирская энциклопедия», 2015—2019. — ISBN 978-5-88185-306-8.