Ռամի Խիշամ Աբդել Ազիզ Ռաբիա (արաբ․՝ رامي ربيعة‎‎‎, մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2][3], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, Կահիրեի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ռամի Ռաբիա
արաբ․՝ رامي ربيعة‎‎
Քաղաքացիությունը  Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 1993(1993-05-20)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Հասակ 156 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարերիա խմբագրել

Ռամին իր հայրենի քաղաքի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի սան է։ 2010 թվականի դեկտեմբերի 21-ին «Խարաս Էլ-Խոդուդ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 2013 թվականի մարտի 10-ին ԵՆՊՊԻ ակումբի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել «Ալ-Ահլի» ակումբի կազմում[5]։ Կահիրեական ֆուտբոլային ակումբի կազմում Ռամին երկու անգամ հաղթել է ազգային և Աֆրիկայի չեմպիոնների գավաթի լիգաները, ինչպես նաև` Աֆրիկայի չեմպիոնների սուպեր գավաթը և Եգիպտոսի սուպեր գավաթը։

2014 թվականի ամռանը Ռամին տեղափոխվել է պորտուգալական «Սպորտինգ» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 750 հազար եվրո։ 2015 թվականի հունվարի 14-ին Պորտուգալիայի գավաթի` «Բոավիշտա» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել լիսաբոնյան թիմում[6]։ Նույն թվականին Ռաբիան դարձել է մրցաշարի հաղթող։

2015 թվականի ամռանը Ռաբիան վերադարձել է «Ալ-Ահլի» ակումբ։

Միջազգային կարերիա խմբագրել

2013 թվականի հունվարի 14-ին Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ռաբիան իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականում[7]։ Մարտի 7-ին Կատարի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա իր առաջին գոլն է խփել իր ազգային թիմում[8]։

2013 թվականին երիտասարդական հավաքականի կազմում Ռաբիան հայտավորվել է Թուրքիայում կայանալիք 2013 թվականի երիտասարդական առաջնությանը։ Առաջնությանը մասնակցել է Իրաքի[9], Չիլիի[10] և Անգլիայի[11] հավաքականների դեմ խաղերին։

Գոլեր Եգիպտոսի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2013 թվականի մարտի 7 Տանի բին Յասիմ, Դոհա, Քաթար   Կատար 0:1 3:1 Ընկերական խաղ
02. 2013 թվականի նոյեմբեր Հունիսի 30 ստադիոն, Կահիրե, Եգիպտոս   Զամբիա 2:0 2:0 Ընկերական խաղ
03. 2015 թվականի հունիս Բոլր էլ Արաբ, Ալեքսանդրիա, Եգիպտոս   Տանզանիա 1:0 3:0 Աֆրիկյան ազգերի գավաթ 2017-ի ընտրական փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Ալ Ահլի»

  ««Սպորտինգ» (Լիսաբոն)

  • Պորտուգալիայի գավաթակիր — 2014/2015

Միջազգային

  Եգիպտոսի մինչև 20 տարեկանների հավաքական

  • 1  Աֆրիկայի երիտասարդական գավաթ — 2013
  • Բրոնզե` Աֆրիկայի երիտասարդական գավաթ — 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ալ Ահլի VS. Հարաս Էլ Հոդուդ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ դեկտեմբերի 21.
  5. «Ալ Ահլի VS. ԵնՊՊԻ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 10.
  6. «Սպորտինգ VS. Բոավշիտա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 14.
  7. «Կոտ դը Իվուար VS. Եգիպտոս 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 14.
  8. «Քաթար VS. Եգիպտոս 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 7.
  9. «Իրաք (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 26.
  10. «Չիլի (մինչև 20) VS. Եգիպտոս (մինչև 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 23.
  11. «Եգիպտոս (մինչև 20) VS. Անգլիա (մինչև 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 29.

Արտաքին հղումներ խմբագրել