Ջոն Բերիմոր

Ամերիկացի թատրոնի, համր և ձայնային կինոյի դերասան
(Վերահղված է Ջ. Բերիմորից)

Ջոն Բերիմոր (անգլ.՝ John Barrymore, փետրվարի 15, 1882(1882-02-15) կամ փետրվարի 14, 1882(1882-02-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - մայիսի 29, 1942(1942-05-29)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկացի հայտնի դերասան, իր ժամանակի ամենանշանավոր արտիստներից մեկը։ Խաղացել է Բրոդվեյում 100-ից ավելի բեմադրություններում, մոտ 60 դեր է խաղացել կինոյում։

Ջոն Բերիմոր
անգլ.՝ John Barrymore
Ծնվել էփետրվարի 15, 1882(1882-02-15) կամ փետրվարի 14, 1882(1882-02-14)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 29, 1942(1942-05-29)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանMount Vernon Cemetery
ԿրթությունՔինգս քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և սցենարիստ
Ծնողներհայր՝ Մորիս Բերիմոր, մայր՝ Ջեորջիանա Դրյու
Ամուսին(ներ)Dolores Costello?, Blanche Oelrichs?, Elaine Barrie? և Katherine Corri Harris?
Երեխա(ներ)Ջոն Դրյու Բերիմոր և Դայանա Բերիմոր
Պարգևներ և մրցանակներ

Դերասան Լայոնել Բերիմորի կրտսեր եղբայրն է, դերասանուհի Դրյու Բերիմորի պապը։

Արտիստական իր գործունեությունն սկսել է 1903 թվականին՝ խաղալով թեթև կատակերգությունների բեմադրություններում, այնուհետև հանդես է եկել դրամաներում ու ողբերգություններում։ 1922 թվականին շեքսպիրյան Համլետի դերի կատարումը նրան բերել է ամերիկացի լավագույն ողբերգակ դերասանի համբավ։

Թեև արվեստի որոշ պատմաբաններ կարծիք են հայտնել, որ 1930-ական թվականների կեսերից Ջոն Բերիմորի կինոդերասանական արվեստն սկսել է թոշնել, նրա կենսագիրներից Մարտին Նոդենը նրան համարում է իր ժամանակի առավել ազդեցիկ, պաշտամունքային դերասանը[4] [5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. McCaffrey, Jacobs, էջ 32
  5. Norden, 2000a, էջ 178

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Բերիմոր հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բերիմոր» հոդվածին։