Ջրային ուղեկալի փողոց, փողոց Վիբորգի հին հատվածում, որն անցնում է Հյուսիսային պատվարի փողոցից մինչև Կրեպոստնայա փողոց՝ հատելով Պրոգոննայա փողոցը։

Ջրային ուղեկալի փողոց
ֆիններեն՝ Vesiportinkatu
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
ՏեղանքՀին քաղաք (Վիբորգ)
Փոստային ինդեքս188800

Պատմություն խմբագրել

Վիբորգի ամենահին փողոցներից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում 15-րդ դարից, երբ քաղաքի սկզբնական քաոսային զարգացման մեջ ձևավորվել է Կրեստովայա կամ Պոպերչնայա փողոցը՝ նմանվելով լատիներեն S տառի։ Այն կառուցապատված էր հիմնականում փայտաշեն բուրգերական տներով։

1640 թվականին ինժեներ Անդերս Տորստենսոնը հողաշինարար Ա. Ստրանգի օգնությամբ կազմեց շվեդական Վիբորգի առաջին կանոնավոր հատակագիծը, որի համաձայն քաղաքը բաժանված էր կանոնավոր երկրաչափական ուղղանկյունաձև թաղամասերի ուղիղ փողոցներով, որոնց լայնությունը հիմնականում 8,5 մետր էր։ Նոր հատակագծի համաձայն՝ Կրեստովայա փողոցի ուղղաձիգ հյուսիսային հատվածը վերափոխվեց Վատենպորտսգատան փողոցի (շվեդ.՝ Wattenportsgatan՝ «Ջրային դարպասի փողոց»)։ Այն ուղղված էր դեպի Քարե քաղաքի Վասերպորտի ամրոցը (Ջրային ուղեկալի աշտարակ), դեպի քաղաքային պարիսպ իր աշտարակներով և դարպասներով, որտեղից էլ գալիս է անվանումը, որը տարբեր տարբերակներով պահպանվել է մինչ օրս։ Փողոցը սկսեց կառուցապատվել քարե տներով։ Եվ քանի որ «Գորշ եղբայրների» նախկին վանական դպրոցի քարե շենքը կառուցվել էր մինչ հատակագծումը, պարզվեց, որ այն հարում է փողոցին անկյան տակ և դրան մի կցակառույց ավելացվեց՝ շենքը «մոտեցնելով» դեպի նոր թաղամասի սահման։ Քանի որ Տորստենսոնի պլանը հաշվի չէր առել քաղաքային տեղանքը, կտրուկ վերելքը դարձաավ փողոցի բնորոշ հատկանիշը։ Դեպի բլուրը բարձրացող փողոցի տեսարանը լրացնում է նախկին տաճարի զանգակատունը։

1710 թվականին ռուսական զորքերի կողմից Վիբորգը գրավելուց հետո ռուսական քարտեզների վրա փողոցը սովորաբար կոչվում էր Չորրորդ նրբանցք։ Այն կառուցապատվել էր ռուսական կլասիցիզմի ոճի տներով։ 1812 թվականին Ֆինլանդական նահանգը, որը վերանվանվել էր Վիբորգյան, միացվեց Ֆինլանդիայի Մեծ դքսությանը՝ որպես Ռուսական կայսրության մաս, ինչի արդյունքում շվեդերենը կրկին դարձավ նահանգի պաշտոնական լեզուն։ Այն ժամանակվա շվեդական քարտեզների վրա սկզբում նրբանցքը կոչվում էր «Առաջին» ՝ շվեդերեն՝ 1 Catharinatvärgatan - «Եկատերինինսկայա փողոցի առաջին անցումը», իսկ ավելի ուշ վերադարձվեց «Vattenportsgatan» նախկին անվանումը (ռուսական քարտեզների վրա՝ Ջրային դարպասի փողոց), չնայած այն բանին, որ 19-րդ դարի երկրորդ կեսում քանդվել էին Քարե քաղաքի և Եղջյուրաձև ամրոցի հնացած ամրությունները՝ քաղաքի նոր հատակագծին համապատասխան, որը մշակվել է 1861 թվականին Վիբորգի նահանգային հողաշինարար Բերնդտ Oտտո Նյումալմի կողմից։ Փողոցը ելք ունեցավ դեպի Վիբորգի ծոց և կառուցվեց Հակմանի գեղեցիկ զարդարված առևտրական տունը, որը դարձավ Վիբորգի նոր ծովային ճակատի նշանավոր տարրը և փողոցի ամենաազդեցիկ շենքը։ 19-րդ դարի կեսերին Ժամացույցի աշտարակի հիասքանչ տեսարանի շնորհիվ փողոցն արժանացավ «Ֆինլանդիայի ամենագեղեցիկ փողոց» պատվավոր կոչմանը[1]։

1860-ականներին ֆիննական Մեծ դքսությունում ֆիններեն լեզվի պաշտոնական գրագրության մեջ ներդրումից հետո լայն տարածում ստացան Վիբորգի ֆիններեն քարտեզները, որոնց վրա փողոցը կոչվում էր Vesiportinkatu, իսկ Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո անվան ֆիննական տարբերակը դարձավ պաշտոնական։

Փողոցի շինությունները տուժել են Խորհրդա-ֆիննական պատերազմների հետևանքով (1939-1944), որից հետո փողոցին տրվել է ժամանակակից անվանումը։ 2008 թվականից՝ Վիբորգի ամբողջ տարածքը միկրոշրջանների բաժանվելուց հետո, Ջրային ուղեկալի փողոցը պատկանում է քաղաքի Կենտրոնական միկրոշրջանին։

Փողոցն արվեստում խմբագրել

Միջնադարյան կոլորիտով և մասամբ պահպանված սալաքարով փողոցը բազմիցս ծառայել է որպես պատմական ֆիլմերի նկարահանման օբյեկտ (օրինակ՝ «Մոռացեք վերադարձի մասին»)։

Ժամացույցի աշտարակի տեսարանը նկարիչների նկարների և բացիկների վրա պատկերելու ամենասիրված օբյեկտներից մեկն է։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кауппи У.-Р., Мильчик М. Выборг. Столица Старой Финляндии / Ред. М. Инбар. — Хельсинки, 1993. — 200 с. — ISBN 951-717-743-7
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Ծանոթագրություններ խմբագրել