Ջրային դաշտամուկ
Ջրային դաշտամուկ (լատին․՝ Arvicola terrestris) կամ ջրառնետ, ջրամուկ, եվրոպական ջրառնետ, համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։
Ջրային դաշտամուկ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Arvicola terrestris
Linnaeus, 1758
|
||||||||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||||||||
Ջրամուկ, ջրառնետ, եվրոպական ջրառնետ |
||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Մարմնի երկարությունը մինչև 25 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մեջքի մորթին ու պոչը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն։ Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված։ Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր։ Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով. ջրում լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է։
Սնվում է բույսերով, ջրային մանր կենդանիներով, ձմռանը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով։ Բնակվում է հողափոր, մինչև 1 մետր խորությամբ բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ։
Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 14 ձագ։ Վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, մշակաբույսերին և անտառտնտեսություններին։ Տուլարեմիայի և լեպտոսպիրոզների հարուցիչների հիմնական կրողներից է։
Կնեդանու բնական արեալն ընկած է Եվրասիա մայրցամաքից մինչև Արևմտյան Եվրոպայի սահմանը։ Հայաստանում հանդիպում է բոլոր բնակլիմայական գոտիներում (700-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է գետերի, լճերի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև 2 մետր հեռավորության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 532)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային դաշտամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային դաշտամուկ» հոդվածին։ |