Ջրաղացաձոր, պատմական բնակավայր, ներկայում հնավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում[1]։

Ջրաղացաձոր
ՎայրՀաղպատ
ՏեսակՀնավայր–բնակատեղի
ՍեփականատերՀայաստանի Հանրապետություն
(պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձան)

Տեղանքի նկարագրություն

խմբագրել

Հնավայրը գտնվում է Ջրաղացաձոր անունը կրող ձորում՝ Շերեք գետի ափին[1]։ Այդտեղ է գտնվում նաև 13-րդ դարում կառուցված կամուրջը, որը Ջրաղացաձոր գյուղատեղին Շերեք գետի վրայով միացնում է դիմացի ափին[1][2]։

Ջրաղացաձորի տարածքով է անցնում Կայանբերդ ամրոց տանող արահետը[3]։ Հին դարերով այստեղով է անցել Հաղպատի վանքը Սանահինի վանքին կապող ճանապարհները[3]։

Կարգավիճակ

խմբագրել

2004 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարության N 49-Ն որոշմամբ ներառվել է Հաղպատի գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (7.60/13) որպես հանրապետական նշանակության հուշարձանախումբ։ Այն կազմված է գյուղատեղիից և 12-ից 13-րդ դարերով թվագրվող գերեզմանոցից[1]։

Պատմություն

խմբագրել

Տեղանքը Ջրաղացաձոր անունը ստացել է այն պատճառով, որ այդտեղ են եղել Հաղպատի վանական համալիրի ջրաղացները[3][2]։ Այդ մասին է վկայում դեպի Ջրաղացաձոր տանող ճանապարհի եզրին՝ գետակի աջ ափին կանգնեցված խաչքարի հետևի երեսին առկա արձանագրությունը, որտեղ գրված է, որ 1086 թվականին ջրաղացները կառուցել է Հաղպատի վանքի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոսը[3][2]։

Պատկերասրահ

խմբագրել

Հնավայրը մինչև 2023 թվականը

խմբագրել

Հնավայրի ավերում

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 9 փետրվարի 2004 թվականին (էլեկտրոնային տարբերակը arlis.am–ում) ։
  2. 2,0 2,1 2,2 Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հաղբատի վանքը և նրա հետ կապված Հաղբատ գյուղի հուշարձանները», Հ. Եղիազարյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտօնական ամսագիր, 1931 թվական, թիվ 4