Լաստի Այր
Լաստի Այր, քարայր-կացարանի տեսքով պատմամշակութային հուշարձան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում՝ Շերեքաձորի ձախ, բարձրադիր լանջին, Ջրաղացաձոր գյուղատեղիի տարածքի հարևանությամբ, Կայանբերդ ամրոց տանող արահետի ձախ կողմում, ուղղահայաց բարձր ժայռի մեջ[1][2]։
![]() Տեսարան դեպի Լաստի Այր քարայր-կացարանը Ջրաղացաձոր գյուղատեղիից (ժայռերի մեջ, ձախ կողմում) | |
Տեսակ | Քարայր - կացարան |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Հաղպատ գյուղ |
Շինության ձև | Քարայր-կացարան |
ՀՀ ՊՄԱՀ | 7.60/34 (հանրապետական նշանակության հուշարձան) |
![]() |
Կարգավիճակ
խմբագրել2004 թվականին հուշարձանը Լաստի Այր անունով ներառվել է Հաղպատի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան[1]։
Անուն
խմբագրելՊատմամշակութային հուշարձանը 2004 թվականին կազմված հուշարձանների պետական ցուցակում ներկայացված է Լաստի Այր անունով[1]։ Հայտնի է նաև Լաստուէր անունով։
Ժամանակին քարայր մտնելու համար պատերի մեջ ամրացրել են հաստ գերաններ, որոնք իրար հետ միացված են եղել խաղողի ճյուղերից հյուսված գորգը։ Այդ հարմարանքը լաստի նմանվող կամրջակ էր։ Քարայր մտնելու համար այն բացվում էր, մարդիկ մտնում էին և իրենց հետևից հավաքում լաստը։ Այս հարմարանքը ոչ միայն հնարավորություն էր տալիս մարդկանց ժայռերի վրայով անցնել ու մտնել քարայր, այլև ծառայում էր անվտանգության համար։ Այդտեղից էլ քարայր-կացարանը ստացել է Լաստի Այր անունը[2][3][4]։
Պատմական ակնարկ և նկարագրություն
խմբագրելՔարայր-կացարանը թվագրվում է 10-ից 15-րդ դարերով[1]։
Ըստ 1978 թվականին Լաստի Այրն ու հարակից տեղանքն ուսումնասիրողների՝ այն ունեցել է երկու ճանապարհ, որոնք կաղնու հաստ գերաններով պատրաստված լաստերով անցում են ապահովել դեպի ներքև՝ Շերեքաձոր և դեպի վերև՝ Ակների սարահարթ։ Լաստի Այրից վերև եղել է 2 փոքր խորշեր, որտեղից պահապանները հսկել են քարայր-կացարանը[2][4]։
Լաստի Այր դեպի Ակների սարահարթ ժայռի միջով բացված է եղել գաղտնի ճանապարհ, որի մուտքը գտնվել է քարայրի առաստաղից կախված ժայռաբեկորի տակ։ Դեռևս 1978 թվականին պահպանված են եղել հիմքերի բազրիքներն ու գերանները[2][4]։ Նույն թվականին քարայրի ուսումնասիրողները յոթժամյա հետազոտության ընթացքում այնտեղ հայտնաբերել են մարդկային կմախք, որի հագին եղել է ձմեռային հաստ բաճկոն լցված ոչխարի բրդով և թիկունքի մասում ասեղնագործած կաշվե գեղեցիկ շրջանակով։ Հայտնաբերվել են նաև թղթյա ձեռագրքրի կտորներ, ոսկրյա բիզ և այլն[2][4]։
Լաստի Այրի հարևանությամբ կան մի շարք այլ քարայրեր, որոնք, ըստ ուսումնասիրողների, միասին կազմել են ամբողջական քարայրային համալիր[2][4]։ Դրանցից մեկը ծառայել է որպես թոնրատուն, մյուսը՝ ջուր հավաքելու տեղ, մի քանիսը որպես բնակարան[2][4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 09.02.2004 թվականին (որոշման էլեկտրոնային տարբերակը արխիվացված 02․07․2024 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Էդվարդ Սարգսյան, «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9։
- ↑ Ռոստոմ բէկ Երզնկեանց, Հնախօսական տեղագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի, «Արարատ», 1886։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հրաչյա Պապինյան, «Ալավերդի, հինգհազարամյա ուղի», Երևան, 2024 թվական, ISBN 978-9939-969-82-4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաստի Այր կատեգորիայում։ |