Ջուլիետ Կաժոյան

քաղաքական գործիչ

Ջուլիետ Սուրենի Կաժոյան (հունիսի 2, 1938(1938-06-02)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, ռեժիսոր, ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, «Շամիրամ» խմբակցության ղեկավար[2]։

Ջուլիետ Կաժոյան
Ծնվել էհունիսի 2, 1938(1938-06-02)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թվականի հունիսի 2-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ` ռեժիսորի որակավորմամբ։ Աշխատել է Կապանի պետական թատրոնում որպես ռեժիսոր, ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1968 թվականից` հեռուստառադիոպետկոմում ստուդիայի մշակութային բաժնի ռեժիսոր[3]։ Եղել է բանաստեղծ Դավիթ Հովսեփյանին նվիրված «Ապրողների մեջ փնտրեցեք նրան» ֆիլմի ռեժիսոր[4]։ Եղել է նաև Վիլյամ Սարոյանին նվիրված և Լևոն Խեչոյանին նվիրված ֆիլմերի ռեժիսոր[5][6]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Հանդիսանում է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր[7] «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համամասնական ցուցակի առաջին համարով։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱԺ «Շամիրամ» խմբակցության ղեկավար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=454&lang=eng
  2. Կենսագրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում
  3. Վիկտոր Բալայանի մահվանից 17 տարի անց հրապարակվել է նրա երկերի հատընտիրը
  4. «ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԳՐՈՂ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  5. «Վիլյամ Սարոյանին պատկանող ամեն ինչ պետք է պահպանվի. «Սարոյան Հաուս» նախագիծը կփրկի այդ ամենը կորստից. ռեժիսոր Ջուլիետ Կաժոյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  6. ««Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք…»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  7. Կինն ու օրենքը