Ջուլիետա Ստեփանյան
Ջուլիետա Ստեփանյան (նոյեմբերի 7, 1951, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (1991)։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասան Սամվել Բաղինյանի կինը։
Կենսագրություն խմբագրել
Ջուլիետա Ստեփանյանը ծնվել է 1951 թվականին Լենինականում։ Սովորել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1975-1992 թվականներին եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, 1992-1994 թվականներին` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 1994 թվականին տեղափոխվել է Լեհաստան։ 1995-2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 2004 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2010 թվականից միաժամանակ՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում[1][2]։
Ներկայացումներ խմբագրել
- Լեդի Միրֆոլդ՝ Շիլլերի «Լեդի Միրֆոլդ»
- Շամիրամ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
- Շպաննիկ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
- Լեդի Մակբեթ՝ Վիլյամ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ»
- Մարգրեթ՝ «Ռիչարդ Երրորդ»
- Օլգա՝ Լ. Ռազումովսկայայի «Այգի առանց հողի»
- Իսկուհի` Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը»
- Սկեսուր` Բերտոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան»
- Ներքին գործերի նախարար` Ռ. Մարուխյանի «Եղեգնուհի»
- Հայկուշ` Ն. Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի»
- «Իմ մեղքը» (Mea Culpa)
Ֆիլմեր խմբագրել
- «Անիծվածները», 1995
- «Նոր տարվա կինո», 2009
- «Քայլ ձիով», 2013
- «Ամանորը մեր անբաժան ընտանիքում», 2013
- «Զգուշացեք կանայք են», 2015
- «Ցեղասպանություն», 2019
- «Olympics», 2020
- «Վայրենի տատին», 2020
- «Մանյունյա», 2021
- «Ժառանգը», 2021
Հեռուստաֆիլմեր խմբագրել
- «Հարևաններ», 2007-2008
- «Երևան ջան», 2003
- «Սիրո աստղ», 2006
- «Yere1», 2009-2014
- «Ուր է իմ տղամարդը», 2011
- «Ընտրյալները», 2013
- «Մեր գյուղը», 2014
- «Ընտանյոք հանդերձ» 2015-2016
- «Առաջնորդները» 2016-2017
- «Կյանքը շարունակվում է» 2016-2017
- «Նռան հատիկ», 2017-2019
- «Կոռուպցիա», 2018
- «Անհասցե ծնվածները», 2019-2020
- «Պատվի համար», 2020
- «Անատոլիական պատմություն», 2020
- «Սարի աղջիկ», 2020-2021
Մրցանակներ խմբագրել
- «Ոսկե դիմակ» մրցանակ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ջուլիետա Ստեփանյանի մասին avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-07-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ «Զբաղվում եմ չգիտես ինչով. Ջուլիետա Ստեփանյան»։ www.haynews.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2016-11-07
Արտաքին հղումներ խմբագրել
- Մեր մեջ ասած - Ջուլիետա Ստեփանյան(չաշխատող հղում)