Ջուլիա Իմպերիո (իտալ.՝ Giulia Imperio, դեկտեմբերի 7, 2001(2001-12-07)[1][2], Գրոտալիե, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի մարզուհի, ծանրորդ, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն[3][4]։ Հանդես է գալիս մինչև 49 կգ քաշային կարգում։

Ջուլիա Իմպերիո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 2001(2001-12-07)[1][2] (22 տարեկան)
ԾննդավայրԳրոտալիե, Տարանտո, Ապուլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունծանրամարտիկ
 Giulia Imperio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլիա Իմպերիոն ծնվել է 2001 թվականին։ Մեծահասակների շրջանում իտալուհին իր նորամուտը նշել է Աշխաբադում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ մինչև 49 կգ քաշային կարգում զբաղեցրել է 26-րդ տեղը։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ջուլիա Իմպերիոն մինչև 49 կգ քաշային կարգում 178 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը։ Նա պոկում վարժությունում (81 կգ) նվաճել է փոքր բրոնզե մեդալ։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ջուլիա Իմպերիոն մինչև 49 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել։ Նրա արդյունքը երկու վարժությունների հանրագումարում եղել է 171 կիլոգրամ է։ «Պոկում» վարժությունում 79 կգ քաշային կարգում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ «հրում» վարժությունում՝ ոսկե մեդաալ[5][6][7]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում իտալուհի ծանր ատլետը մինչև 49 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ 183 կգ արդյունքով՝ երկու վարժությունների արդյունքում։ Առանձին վարժություններում նա ևս երկու փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Նվաճումներ խմբագրել

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
  Ոսկի մինչև 49 կգ 2022 Տիրանա, Ալբանիա 79,0 92,0 171,0
  Արծաթ մինչև 49 կգ 2023 Երևան, Հայաստան 83,0 100,0 183,0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://iwf.sport/wp-content/uploads/downloads/2018/10/Start_Book_Ashgabat.pdf
  2. 2,0 2,1 http://www.pesistica.org/public/file_manager/ARCHIVIO/fipe/gare/internazionali/2018/10.06.18%20-%20olimpiadi%20giovanili/2018%20-%20Results%20Book%20Giochi%20Olimpici%20Giovanili.pdf
  3. Oliver, Brian (2022 թ․ մայիսի 29). «Bulgaria back in style with two golds at European Weightlifting Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  4. «2022 European Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  5. Алексей Филиппов (2021 թ․ ապրիլի 3). «Тяжелая атлетика. Чемпионат Европы. Первый день». Библиотека изображений "РИА Новости" (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  6. «Турчанка Эрдоган и итальянка Империо – первые победительницы чемпионата Европы по тяжёлой атлетике в Тиране». allsportinfo.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  7. PROSPORT_UA (2022 թ․ մայիսի 28). «Тяжёлая атлетика. ЧЕ-2022. Ловчинская выиграла три медали». Prosport (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Իմպերիո» հոդվածին։