Ջուզեպպե Պազոտտա (իտալ.՝ Giuseppe Pasotto, հուլիսի 6, 1954(1954-07-06), Բովոլոնե, Վերոնա, Վենետո, Իտալիա), կաթոլիկ եպիսկոպոս, Կովկասի կաթոլիկ ադմինիստրատուրայի սպասավոր և հոգևոր առաջնորդ։

Ջուզեպպե Պազոտտո
Ծնվել էհուլիսի 6, 1954(1954-07-06) (69 տարեկան)
ԾննդավայրԲովոլոնե, Վերոնա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններտիտղոսավոր եպիսկոպոս և առաքելական ադմինիստրատոր

Կենսագրություն խմբագրել

Ջուզեպպե Պազոտտոն ծնվել է 1954 թվականի հուլիսի 6-ին Իտալիայի Բովոլոնե քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հիսուսի Քրիստոսի սուրբ ստիգմատների քահանայական կոնգրեգացիան։ 1979 թվականի մայիսի 12-ին օծվել է որպես հոգևոր սպասավոր։

1993 թվականին նշանակվել է Վրաստանում։ 1996 թվականին Ջուզեպպե Պազոտտոն նշանակվել է Վատիկանի սուրբ պատվիրակը Կովկասի կաթոլիկ ադմինիստրատուրայում։ Զուգահեռաբար նշանակվել է նաև Վրաստանի և Հայաստանի կաթոլիկների առաջնորդ։

2000 թվականի հունվարի 6-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը Ջուզեպպե Պազոտտոյին շնորհել է Մուստիի պատվավոր եպիսկոպոս տիտղոսը։

2008 թվականին՝ Ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ջուզեպպե Պազոտտոն քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ հայտարարելով, որ «մարդկանց թողել են մենակ ռուս հսկայի հետ, իսկ Արևմուտքը միայն գիտե, թե ամեն ինչ լավ է»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել