Ջորջ Պալադե
Ջորջ Էմիլ Պալադե (ռումիներեն՝ George Emil Palade, նոյեմբերի 19, 1912[2][3][4][…], Յաշ, Ռումինիա - հոկտեմբերի 7, 2008[1][2][3][…], Del Mar, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բջջային կենսաբանության ամերիկացի մասնագետ։ 1974 թվականին երկու գործընկերների հետ համատեղ ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ «Բջջի կառուցվածքային և ֆունկցիոնալ գործունեությանը վերաբերող հայտնագործությունների համար»։ Ուսումնասիրել է բջջի արտազատական ցիկլը ենթաստամոքսային գեղձի բջիջների օրինակի վրա՝ կիրառելով նշված ամինաթթուներ։
Ներբջջային տրանսպորտային փուլեր.
- 0 րոպե — ռադիոակտիվ պիտակի ներմուծում
- 3 րոպե — էնդոպլազմային ցանց (սպիտակուցի սինթեզի սկիզբը)
- 17 րոպե — տրանսպորտային փուչիկ (պատրաստի արտադրանք)
- 35 րոպե — ԱԳ (տրանս–մաս)
- 1-1,5 ժամ — արտազատական փուչիկ (էկզոցիտոզ)
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1961)[5], Գիտությունների պապական ակադեմիայի (1975)[6] անդամ, Լոնդոնի թագավորական ըկերության օտարերկրյա անդամ (1984)[7]։
1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» մանիֆեստը[8]։
Մրցանակներ և ճանաչում
խմբագրել- 1966 — Ալբերտ Լասկերի մրցանակ՝ հիմնարար բժշկական հետազոտությունների համար
- 1967 — Հայրդների միջազգային մրցանակ
- 1970 — Լուիզ Գրոս Հորվիցսի մրցանակ
- 1971 — Դիքսոնի մրցանակ
- 1974 — Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ
- 1981 — Ուիլսոնի մեդալ
- 1985 — Շլեյդենի մեդալ
- 1986 — ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 George Palade, Nobel Winner for Work Inspiring Modern Cell Biology, Dies at 95 // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2008. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ George E. Palade (անգլ.)
- ↑ George Emil Palade Արխիվացված 2019-01-07 Wayback Machine (անգլ.)
- ↑ Palade; George Emil (1912 - 2008) Արխիվացված 2021-04-10 Wayback Machine (անգլ.)
- ↑ «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.