Ջորջ Չապմըն
Ջորջ Չապմըն (Chapman 1559[1][2][3][…] կամ 1559[4], Հարթֆորշիր, Անգլիա և Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա - մայիսի 12, 1634[5][6][7][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ։
Ջորջ Չապմըն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1559[1][2][3][…] կամ 1559[4] |
Ծննդավայր | Հարթֆորշիր, Անգլիա կամ Հիթչին, Նորթ Հարթֆորդշիր, Հարթֆորշիր, Անգլիա |
Վախճանվել է | մայիսի 12, 1634[5][6][7][…] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | դրամատուրգ, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Bussy D'Ambois? |
![]() |
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Չապմընի ստեղծագործությունը պատկանում է ուշ Վերածննդի շրջանին։ Հեղինակը մերթ փորձում է կյանքի կոչել XVI դարի 90-ական թվականների չափածո կատակերգությունը («Բարեկիրթ դռնապանը», «Մսյո դ’Օլիվ», հրատարակվել է 1606 թվականին), մերթ էլ Բ․ Ջոնսոնին հետևելով, գրում է ժամանակի բարքերը մերկացնող կենցաղային կատակերգություններ («Զավեշտական օրվա բերկրանքը», 1599, «Բոլորը հիմարացած», 1605)։ Չապմընի «Հե՜յ, դեպի արևելք» (Զ․ Մարստոնի և Ջոնսոնի հետ, հրատարակվել է 1605 թ.) առավել հայտնի կատակերգությունը քաղաքական երգիծանքի տարրեր է պարունակում։ Չապմընի ողբերգությունները վերադարձ են դեպի նախաշեքսպիրյան դրաման ռոմանտիկ, պաթետիկայով հանդերձ («Բյուսի դ’Ամբուա», հրատարակվել է 1607, «Շառլի՝ Բիրոնի դքսի դավադրությունն ու ողբերգությունը», մաս 1—2, հրատարակվել է 1608 թ.), դրանց հերոսներն աներեր են ընդունում հանգամանքների ճակատագրական զուգադիպությունը («Կեսարն ու Պոմպեոսը», հրատարակվել է 1631 թ.)։ Թարգմանել է Հոմերոսին, Հեսիոդոսին, Դ․ Ցուվենալիսին, ավարտել է Ք․ Մառլոյի «Հերոն և Լեանդրը» (1598) պոեմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 George Chapman — 2009.
- ↑ 3,0 3,1 www.poetryfoundation.org
- ↑ 4,0 4,1 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Չապմըն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 670)։ |