Ջորջ Քոուփլենդ Աուլթ (անգլ.՝ George Copeland Ault, հոկտեմբերի 11, 1891(1891-10-11)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1948(1948-12-30)[1][2][3], Woodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։

Ջորջ Աուլթ
անգլ.՝ George Copeland Ault
ԿեղծանունAult, George Copeland
Ծնվել էհոկտեմբերի 11, 1891(1891-10-11)[1][2][3][…]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1948(1948-12-30)[1][2][3] (57 տարեկան)
Մահվան վայրWoodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և St John's Wood Art School?
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճպրեցիզիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինLouise Jonas?
 George Copeland Ault Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Աուլթը ծնվել է հարուստ ընտանիքում։ Պպատանեկության տարիներն անցկացրել է Լոնդոնում, որտեղ սովորել է Սլեյդի գեղարվեստի և Սուրբ Ջոնի արվեստի դպրոցներում[5]։ 1911 թվականին վերադարձել է հայրենիք և իր կյանքի մնացած մասն անցկացրել Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում։ Նրա անձնական կյանքը դասավորվել է անհաջող, 1920-ականներին նա տառապել է ալկոհոլիզմով, հատկապես հոգեկան խանգարման մեջ ընկած մոր մահից հետո։ Նրա երեք եղբայրներն ինքնասպան են եղել, նրանցից երկուսը 1929 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով ընտանիքը կործանելուց հետո[6]։ Չնայած նկարիչը մշտական հաջողությամբ ցուցադրում էր իր կտավները, սակայն 1930-ականների սկզբին նրա նևրոտիկ հոգեվիճակը և մենակության փափագը նկարչին օտարեցին արվեստի աշխարհից և պատկերասրահի տերերից։

Ջորջ Աուլթը 1937 թվականին տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Վուդստոք, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր մահը։ Այնտեղ Ջորջ Աուլթը ամուսնանացել է Լուիզա Ջոնասի հետ։ Ընտանիքն ապրել է բավականին առանձին՝ առանց էլեկտրականության փոքրիկ տնակում[7]։ Այդ ընթացքում նկարիչը ստեղծել է իր լավագույն աշխատանքները, որոնք վաճառվել են դժվարությամբ[8]։ 1948 թվականին Ջորջ Աուլթին հայտնաբերել են խեղդված։ Մահն արձանագրվել է ինքնասպանություն։

Ստեղծագործական ժառանգություն խմբագրել

Ջորջ Աուլթը նկարել է հիմնականում ռեալիստական ոճով։ Նա նկարել է յուղով, ջրաներկով և մատիտով։ Նրա կենդանության օրոք նրա աշխատանքները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում և Ամերիկյան արվեստի Ադիսոն պատկերասրահում։

2011 թվականին Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում տեղի է ունեցել Ջորջ Աուլթը աշխատանքների խոշոր ցուցահանդեսը։

Գրականություն խմբագրել

  • Ault, Louise (1978). Artist in Woodstock: George Ault, the Independent Years. Dorrance Press. ISBN 0-8059-2550-3
  • Lubowsky, Susan (1988). George Ault. New York: Whitney Museum of American Art. ISBN 0-87427-058-8
  • Nemerov, Alexander (2011). «To Make a World: George Ault and 1940s America.» Yale University Press. ISBN 0-300-17239-7

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Աուլթ» հոդվածին։