Ջորջիանա Մոլոյ
Ջորջիանա Մոլոյ, ի ծնե՝ Քենեդի (անգլ.՝ Georgiana Molloy, մայիսի 23, 1805[1], Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 8, 1843[1], Բասսելտոն), սիրողական բուսաբան, բույսեր հավաքող։
Ջորջիանա Մոլոյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23, 1805[1] |
Ծննդավայր | Կամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 8, 1843[1] (37 տարեկան) |
Մահվան վայր | Բասսելտոն |
Քաղաքացիություն | Colony of Western Australia և ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | բուսաբան և botanical collector |
Ամուսին | John Molloy? |
Ծնողներ | հայր՝ David Kennedy?[1] |
Երեխաներ | Amelia Georgiana Molloy?[1], Sabina Dunlop Molloy?[1] և Mary Dorothea Molloy?[1] |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ջորջիանա Քենեդին ծնվել է 1805 թվականի մայիսի 23-ին Կարլայլում՝ Քեմբերլենդ կոմսությունում[2]։ Ընտանիքում կար հինգ երեխա։ Ջորջիանան այդ ժամանակվա աղջիկներին համար բնորոշ կրթություն է ստացել․ նա գաղափար ուներ գրականությունից, զբաղվում էր երաժշտությամբ, կարող էր նկարել, ասեղնագործել։ Բուսաբանություն չի սովորել, բայց սիրում էր բույսերը[3]։
1829 թվականին Ջորջիանան ամուսնացել է կապիտան Ջոն Մոլոյի հետ, որը Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ էր և նապոլեոնյան պատերազմների վետերան, 24 տարի մեծ էր աղջկանից։ Ամուսնության կնքումից հետո ամուսնական զույգը արտագաղթել է Ավստրալիա, որտեղ Մալոյը պատրաստվում էր նոր կյանք սկսել որպես ֆերմեր։ Նրանք հաստատվել են Օգաստում՝ Բլեքվուդ գետի ակունքի մոտ։ Հաջորդող հինգ տարիների ընթացքում Ջորջիանան լույս աշխարհ է բերել 5 երեխա[4]։ Տեղացիների կյանքի պայմանները ծանր էին․ Ջորջիանայի ավագ դուստրը մահացել է ծննդաբերության ժամանակ, տղաներից մեկը՝ մեկ տարի վեց ամսական հասակում[2]։
Ջորջիանայի համար որպես սրտի մխիթարանք էր ծառայում նրա հին սիրած զբաղմունքը՝ ծաղիկների աճեցումը։ Նա իր հետ բերել էր եվրոպական բույսերի սերմեր, բայց շուտով սկսել է հետաքրքրվել տեղի բուսկան աշխարհի ուսումնասիրությամբ։ 1836 թվականին նրան գրել է բրիտանացի սիրողական բուսաբան Ջեյմս Մենգլսը, որը նրան խնդրել է իրեն ուղարկել ավստարլական բույսերի սերմեր[2]։ Ջորջիանան հավաքել և ուղարկել է սերմեր և չորացված նմուշներ․ չիմանալով բույսերի անունները՝ նա դրանց կցել է նմուշներ՝ մանրամասն նկարագրությամբ։ Այսպես սկսվել է նրա և Մենգլսի նամակագրությունը, որը ապահովել է նրան ուղեցույցներով և անհրաժեշտ նյութերով, իսկ Ջորջիանան ուղարկել է նրան սերմեր և չորացված բույսեր, որոնք Մենգելսը իր հերթին փոխանցում էր բուսաբաններին և բուսաբանական այգիներին։ Ջորջիանայի ուղարկած բույսերից շատերը մինչ այդ ծանոթ չին բրիտանացի բուսաբաններին, բացի այդ, նա շատ մանրամասնորեն և զգուշորեն էր փաթեթավորում ուղարկվող նմուշները, նաև կցում էր դրանց մանրամասն նկարագրությունները[4]։
1836 թվականին Օգաստեի շատ բնակիչներ սկսում են լքել այն՝ որոնելով ապրելու համար առավել նպաստավոր վայրեր։ 1839 թվականին հեռանում են նաև Մալոյները՝ տեղափոխվելով հարյուրավոր կիլոմետրեր դեպի հյուսիս[2]։ Ջորջիանան ծանր էր տանում Օգաստեում գտնվող իր առաջին այգու հետ բաժանումը, բայց շուտով ստեղծում է երկրորդը՝ հայտնի դառնալով շրջակայքում և գրավելով բուսաբանների ուշադրությունը։ Նրան այցելել են մասնավորապես Ջեյմս Դրամոնդը՝ իռլանդիայի բուսաբանական այգու տնօրենը և գերմանացի բուսաբան Լյուդվիգ Փրայսը՝ Արևմտյան Ավստրալիա իր բուսաբանական արշավի ժամանակ։ Նա Մոլոյների մոտ հյուրընկալել է մի ամիս՝ այդ ընթացքում հարստացնելով իր հավաքածուն։ Ջորջիանա Մոլոյի անունը իրենց աշխատություններում հիշատակել այդ ժամանակների շատ բուսաբաններ, այդ թվում՝ Ջորջ Բենտամը իր «Flora Australiensis»-ում[4]։
Ջորջիանա Մոլոյը մահացել է 1843 թվականի ապրիլի 8-ին՝ վեցերորդ երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց[4]։ Նրա պատվին է կոչվել բույսերի Boronia molloyae տեսակը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Bernice Barry Georgiana Molloy: The Mind That Shines. — Picador Australia, 2016. — 352 p.
- Mary R. S. Creese, Thomas M. Creese Ladies in the Laboratory III: South African, Australian, New Zealand, and Canadian Women in Science: Nineteenth and Early Twentieth Centuries. — Scarecrow Press, 2010. — P. 38—41.
- Alexandra Hasluck Georgiana Molloy: Portrait with Background. — Fremantle Press, 2017. — 352 p.
- Alexandra Hasluck Molloy, Georgiana (1805–1843) // Australian Dictionary of Biography. — 1967. — Vol. 2.