Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի

Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի(հայտնի է նաև որպես Ջովաննի Մանսուետի, իտալ.՝ Giovanni di Niccolò Mansueti, 1465[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մարտի 26, 1527(1527-03-26)[2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ։

Ջովաննի դի Նիկկոլո Մանսուետի
Accademia - Miracolosa guarigione della figlia di Benvegnudo de San Polo - Giovanni Mansueti Cat562.jpg
Ծնվել է1465[1]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել էմարտի 26, 1527(1527-03-26)[2]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Republic of Venice (1659-1675).svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՋենտիլե Բելլինի
Giovanni di Niccolò Mansueti Վիքիպահեստում

Նրա կենսագրության մասին քիչ բան է հայտնի։ Ստեղծագործել է Վենետիկում 1485-1526 թվականներին։ Ջովաննի Մանսուետին եղել է Ջենտիլե Բելլինիի աշակերտը, ում մանրամասն պատմելու ոճը նա շարունակել է օգտագործել իր ստեղծագործություններում։ Հետագա աշխատանքներում Մանսուետիի ոճը նման է Չիմա դա Կոնելյանոյի և Վիտտորե Կարպաչչոյի ոճին[3]։ Այս աշխատանքներից մեկը գտնվում է Բանի դի Լուկա կոմունային շրջանի եկեղեցում։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Սուրբ Լորենցոյի ջրանցքն ընկած խաչի հրաշքը (2 նկար) (1494 և 1506 թվականներին), նկարված է անտիկ ոճով Սկուոլա Գրանդե դի Սան Ջովաննի Էվանջելիստայի եկեղեցու համար, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում, Վենետիկ։
  • Կամպո Սան Լիոյի Սուրբ Խաչի մասունքների հրաշքը (1494 թվական)
  • Տեսարաններ Սուրբ Մարկոսի կյանքից (երեք տեսարան), նկարված է Սկուոլա Սան Մարկո եկեղեցու համար։ Գտնվում է Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահում և Միլանի Բրերա պատկերասրահում։
  • Սուրբ Մարկոսի ձերբակալությունը սինագոգում (1499 թվական), գտնվում է Վիեննայի Լիխտենշտեյն արվեստի պատկերասրահում։
  • Ընթրիք Էմմաուսեում
  • Աստվածամայրը նորածնի հետ
  • Մոգերի երկրպագությունը (1500 թվական)
  • Խաչելության խորհրդանշական պատկերը
  • Աստվածամայրը նորածնի, Սուրբ Հովհաննես ավետարանիչի և անհայտ սրբի հետ
  • Քրիստոսի մկրտությունը
  • Սուրբ Անիանոսի մկրտությունը սուրբ Մարկոսի կողմից (1499 թվական)
  • Սուրբ Հիերոնիմոսն անապատում (մոտ 1490 թվական), յուղանկար, գտնվում է Բրիստոլի թանգարանում և Արտ-պատկերասրահում։
  • Բենվենուտոյի դստեր հրաշագործ ապաքինումը (1502 թվական), յուղանկար, 359 x 296 սմ, գտնվում է Ակադեմիայի պատկերասրահում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 RKDartists
  3. fm-off-sky.livejournal.com