Ջովանի Ալեխանդրո Ռեյնա (անգլ.՝ Giovanni Alejandro Reyna, նոյեմբերի 13, 2002(2002-11-13)[1][2], Սանդերլենդ, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։

Ջովանի Ռեյնա
անգլ.՝ Giovanni Alejandro Reyna
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջովանի Ալեխանդրո Ռեյնա
Ազգությունը ամերիկացի
Քաղաքացիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 2002(2002-11-13)[1][2] (21 տարեկան)
Ծննդավայր Սանդերլենդ, Անգլիա
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 32
Պատանեկան կարիերա
2015-2019 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Սիթի ՖԱ
2019-2020 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 27 (3)
Ազգային հավաքական
2020-ներկա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 15, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 16, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ռեյնան հանդես է եկել «Նյու Յորք Սիթի» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում 2015-2019 թվականների ընթացքում, որից հետո միացել է գերմանական «Բորուսիա Դորտմունդի» ակադեմիային[3]։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

Բունդեսլիգայի շրջանակներում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2020 թվականի հունվարի 28-ին «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։ Նա փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է 5-3 հաշվով՝ դորտմունդյան թիմի հաղթանակով[4]։ Այսպիսով, Ռեյնան դարձավ ամենաերիտասարդ ամերիկացին(17 տարեկան, 66 օրական), որը մասնակցել է Բունդեսլիգայի շրջանակներում կայացած հանդիպման։

2020 թվականի փետրվարի 4-ին նա խփել է իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Վերդերի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով։ Այդպիսով նա դարձավ Գերմանիայի գավաթի խաղարկության պատմության ամենաերիտասարդ գոլահարը[5]։ 2020 թվականի փետրվարի 18-ին մասնակցելով Չեմպիոնների Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած «ՊՍԺ»-ի դեմ խաղին՝ դարձավ 3-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում։ Ջովանին փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին և 9 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդին[6]։

Ռեյնան հայտավորված էր 2020 թվականի մայիսի 16-ին Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք «Շալկե 04»-ի դեմ խաղի համար, սակայն նախախաղային մարզման ժամանակ վնասվածք ստացավ։ Ամերիկացի ֆուտբոլիստը շարք վերադարձավ մեկ շաբաթ անց և մասնակցեց մայիսի 23-ին կայացած «Վոլֆսբուրգի» դեմ խաղին, որն ավարտվեց 2-0 հաշվով։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին Ջովանի Ռեյնան իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում՝ «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ Այդ գոլի շնորհիվ նա դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ամերիկացի ֆուտբոլիստը, ործվ գոլի է խփել Բունդեսլիգայում։

2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 2020-21 մրցաշրջանի իր երրորդ խաղում Ջովանին դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ[7]։ Այսպիսով, նա դարձավ Սթիվ Չերանդոլոյից հետո առաջին ամերիկացին, ով հասել է այդպիսի արդյունքի[8]։ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Ռեյնան իր երկրորդ գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի դեմ խաղում[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ջովանի Ռեյնան առաջին անգամ հրավիրվել է Միացյալ Նահանգների ազգային հավաքական 2020 թվականի նոյեմբերին՝ մասնակցելու Ուելսի և Պանամայի հավաքականների դեմ խաղերին[10]։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 12-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում[11]։ Ռեյնան մասնակցել է նաև Պանամայի հավաքականի դեմ խաղին և խփել իր առաջին գոլը հավաքականի կազմում[12]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բորուսիա Դորտմունդ 2019-20 Բունդեսլիգա 15 0 1 1 2 0 0 0 18 1
2020-21 12 3 1 1 6 0 19 4
Կարիերայի արդյունք 27 3 2 2 8 0 1 0 37 5

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
ԱՄՆ 2020 2 1
Արդյունք 2 1

Ձեռքբերումներ խմբագրել

  • Կոնկակաֆ Մ17 փոխչեմպիոն - 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://us.soccerway.com/players/gio-reyna/497191/
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Dortmund sign U.S. youth Gio Reyna from NYCFC». ESPN FC. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  4. «New York City FC academy alum Giovanni Reyna makes Bundesliga debut in Borussia Dortmund win». mlssoccer.com. 2020 թ․ հունվարի 18.
  5. «Gio Reyna, rising U.S. soccer star, scores gorgeous strike for first professional goal with Dortmund». CBS Sports. 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  6. @bleacherreport (February 19, 2020). «Gio Reyna made history tonight» (Թվիթ) – via Թվիթթեր.
  7. Press, Associated (2020 թ․ հոկտեմբերի 3). «Reyna stars for Dortmund in 4-0 win against Freiburg». Daily Herald (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «https://twitter.com/optajack/status/1312409833031770114». Twitter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  9. Jackson, Wilton. «USMNT's Reyna Scores Stunner for Dortmund». Sports Illustrated (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «USMNT ROSTER ANNOUNCEMENT: BERHALTER CALLS 24 PLAYERS FOR NOVEMBER CAMP MATCHES VS WALES AND PANAMA». ussoccer.com. 2020 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. https://www.ussoccer.com/stories/2020/11/usmnt-0-wales-0-match-report-stats
  12. https://www.ussoccer.com/stories/2020/11/usmnt-6-panama-2-match-report-stats

Արտաքին հղումներ խմբագրել