Ջոն սթրիթի թատրոն (անգլ.՝ John Street Theatre), թատրոն, որ գոյություն է ունեցել Ներքին Մանհեթենի Ջոն սթրիթ փողոցում, XVIII դարի երկրորդ կեսին։

Ջոն սթրիթի թատրոն
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք շրջան
Հիմնադրման ամսաթիվդեկտեմբերի 7, 1767
 John Street Theatre (Manhattan) Վիքիպահեստում

Թատրոնի հիմնադրել է անգլիացի դերասան Դեյվիդ Դուգլասը (անգլ.՝ David Douglass, 1720—1786), ով 1750 թվականից բնակվել է Յամայկայում։ Այնտեղ նա ծանոթացել է հյուրախաղերով հանդես եկող թատերախմբի ղեկավար Լյուիս Խալամի հետ (անգլ. Lewis Hallam, 1714—1756): Խալամի մահից քիչ անց Դուլգասն ամուսնացել է նրա այրու հետ։ Նրանք սկսում են միասին ղեկավարել Խալամի թատերախումբը, որն ստացել էր «Ամերիկյան թատերախումբ» անվանումը (անգլ. American Company)[1][2][3][4]: Խումբը հյուրախաղերով շրջում էր երկրով մեկ։ Նրանց ելույթ ունեցած վայրերում ստեղծվում էին ժամանակավոր թատրոններ։ Այսպես, Նյու-Յորքում ստեղծվում են երկու ժամանակավոր թատրոններ, երրորդը, որը բացվել էր 1767 թվականի դեկտեմբերի 7-ին Ջոն-սթրիթ փողոցում, ներկայիս 15-21 տների տեղում[5][6], դառնում է այդ քաղաքի առաջին հիմնական թատրոնը[7]։

Շինությունը կառուցվել է Ֆիլադելֆիայում գտնվող Սաութուոք (անգլ.՝ Southwark Theatre) հիմնական թատրոնի նմանությամբ, որը կառուցվել էր դրանից տասը տարի առաջ։ Ֆիլադելֆիայի թատրոնը եղել է երկրի առաջին մշտական թատրոնը, և իր հերթին կառուցվել է Լոնդոնի թատրոնների սկզբունքով[8]։ Ջոն սթրիթի թատրոնը փողոցից 18 մետր հեռու էր։ Թատրոնի դիմային հատվածի տեսքը հայտնի չէ[6], սակայն դրամատուրգ Ուիլիամ Դանլապը նկարագրել է թատրոնի շենքը որպես «կարմիր գույնով ներկված տգեղ փայտե կառույց»[5]։

Թատրոնը բացվել է «Երկրպագուների խորամանկությունները» կատակերգության բեմադրությամբ[9]։ 1769 թվականի մայիսի 29-ին «Կողպեք» (անգլ. The Padlock) ներկայացման մեջ դերասան Լյուիս Խալամ կրտսերը կատարել է Մունգոյի դերը։ Հետագայում նրա օգտագործած սև դեմքի (blackface) գրիմը շատ տարածված է դառնում[10][11]։ 1774 թվականին մայրցամաքային առաջին կոնգրեսը ներկայացումների բեմադրությունն արգելող որոշում է ընդունում, որից հետո թատերախումբը ժամանակավորապես դադարեցնում է ելույթները և տեղափոխվում Վեստ Ինդիա[12]։ 1777 թվականին Անկախության պայքարի ժամանակ անգլիացիների` քաղաք գալով թատրոնը վերանվանվել է` կոչվելով «Արքայական թատրոն» (անգլ. Theatre Royal): Ներկայացումների բեմադրությունները վերսկսվում են[6]։ 1783 թվականին, քաղաքի ազատագրումից հետո, նախորդ թատերախումբը վերադառնում է թատրոն։ Այդ շրջանում թատրոնի աջակիցներն էին Ջորջ Վաշինգտոնը և Ջոն Ադամսը[13]։ 1792 թվականին թատրոն է գալիս դերասան Ջոն Հոդգինսոնը (անգլ. John Hodgkinson), ով շուտով շատ հայտնի է դառնում։ 1794 թվականին նա ղեկավարել է թատերախումբը[14]։ Այդ ժամանակ արդեն թատրոնի շենքը պիտանի չէր օգտագործման համար, և 1795 թվականին դրա ղեկավարությունը որոշում է նոր շենք կառուցել Պարկ Ռոուում[15]։ Տեղափոխումը տեղի է ունենում 1798 թվականին, հենց այդ ժամանակ էլ քանդվում է Ջոն Սթրիթի շենքը[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Heather S. Nathans Early American Theatre from the Revolution to Thomas Jefferson: Into the Hands of the People. — Cambridge Studies in American Theatre and Drama. — Cambridge University Press, 2003. — Т. 19. — С. 30. — 246 с. — ISBN 0521825083
  2. George O. Seilhamer History of the American Theatre. — Ardent Media, 1968. — Т. 1. — С. 30. — 376 с.
  3. Edward T. James Notable American Women 1607-1950: A Biographical Dictionary. — Harvard University Press, 1971. — Т. 1. — С. 121. — 729 с. — ISBN 0674627342
  4. James A. Coombs The Colonial American Stage, 1665-1774: A Documentary Calendar / Odai Johnson, William J. Burling. — Fairleigh Dickinson Univ Press, 2001. — С. 255. — 519 с. — ISBN 0838639038
  5. 5,0 5,1 Dunlap, 2005, էջ 32
  6. 6,0 6,1 6,2 Cambridge Guide to American Theatre, 1996, էջ 211
  7. Wilmeth, Bigsby, 1998, էջ 39
  8. William R. Ferris The Greenwood Encyclopedia of American Regional Cultures: The Mid-Atlantic region / Robert P. Marzec. — Greenwood Publishing Group, 2004. — С. 168. — 496 с. — ISBN 0313329540
  9. «AN OLD REALTY CURIO, 17 JOHN STREET, SOLD» (անգլերեն). The New York Times. 1906 թ․ փետրվարի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. Nick Tosches Blackface: au confluent des voix mortes. — Editions Allia, 2003. — С. 15. — 318 с. — ISBN 284485110X
  11. Walter Prichard Eaton Dramatic Evolution and the Popular Theatre: Playhouse Roots of Our Drama. — The American Scholar, 1935. — Т. 4. — № 2. — С. 148-159.
  12. Cambridge Guide to American Theatre, 1996, էջ 42
  13. «JOHN ST. THEATRE SITE BRINGS $100,000» (անգլերեն). The New York Times. 1909 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Wilmeth, Bigsby, 1998, էջ 309
  15. Cambridge Guide to American Theatre, 1996, էջ 300
  16. William R. Ferris The Greenwood Encyclopedia of American Regional Cultures: The Mid-Atlantic region / Robert P. Marzec. — Greenwood Publishing Group, 2004. — С. 168. — 496 с. — ISBN 0313332665
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն սթրիթի թատրոն» հոդվածին։