Ջոն Ֆոքս, (1516[1][2][3][…], Boston, Լինկոլնշիր, Անգլիա - ապրիլի 18, 1587(1587-04-18)[4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի պատմաբան և մարտիրոսագիր, «Actes and Monuments» աշխատանքի հեղինակ (ավելի լավ հայտնի է որպես Ֆոքսի նահատակների գիրք)։

Ջոն Ֆոքս
Դիմանկար
Ծնվել է1516[1][2][3][…]
ԾննդավայրBoston, Լինկոլնշիր, Անգլիա
Մահացել էապրիլի 18, 1587(1587-04-18)[4]
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSt Giles-without-Cripplegate
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Մագդալեն քոլիջ և Մագգալեն քոլեջի դպրոց
Մասնագիտությունաստվածաբան, վարքագիր, պատմաբան, փիլիսոփա և գրող
ԱշխատավայրՄագդալեն քոլիջ
ԵրեխաներSamuel Foxe?
 John Foxe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, տասնվեց տարեկան հասակում ընդունվել է Օքսֆորդի Բրասենոզ քոլեջը, մեկ տարի անց նա տեղափոխվել է նույն վայրում գտնվող Մագդալենյան քոլեջ, որտեղ կամ կատարելագործվել է լատիներենում, կամ արդեն կրտսեր ուսուցիչ էր։ 1537 թվականին ստացել է բակալավրի կոչում, 1539 թվականից տրամաբանություն է դասավանդել Օքսֆորդում, 1543 թվականին ստացել է մագիստրոսի կոչում։ 1545 թվականին նա հրաժարական է տվել համալսարանից` անցնելով բողոքականության և մեկնել է Լոնդոն, որտեղ դարձել է Նորֆոլկի դուքսի երեխաների ուսուցիչը և այնուհետև ձեռնադրվել է Անգլիայի եկեղեցու սարկավագ։ 1553 թվականին, հետապնդումների պատճառով, նա ստիպված է եղել փախչել արտերկիր, 1559 թվականին վերադարձել է Լոնդոն, Մարիամ 1-ինի մահից և Եղիսաբեթ 1-ինի գահ բարձրանալուց հետո։ 1560 թվականին նա ձեռնադրվել է քահանա, հրաժարվել է իր ունեցվածքի մեծ մասից և հիմնականում զբաղվել է քարոզներով։

Ֆոքսը գրել է մի քանի բարեփոխական տրակտատներ։ Նրա հիմնական աշխատանքը ՝ «Ֆոքսի նահատակների գիրքը», պաշտոնապես նվիրված է Արևմտյան Եվրոպայում գտնվող բոլոր քրիստոնյա նահատակների պատմությանը, բայց այն կենտրոնացած է անգլիացի բողոքականների վրա, որոնք տառապել են Մարիա I թագուհու օրոք։ Գիրքը մեծ համբավ և հարգանք է վայելել անգլիական պուրիտանների շրջանում և ենթադրվում է, որ մի քանի դար շարունակ Անգլիայի հասարակության մի մեծ մասում թշնամական վերաբերմունք է ձևավորել կաթոլիկ եկեղեցու նկատմամբ։

Մատենագրություն խմբագրել

    • Haller, William (1963) Foxe's First Book of Martyrs and the Elect Nation. London: Jonathan Cape
    • Джон Фокс The Acts and Monuments of the Church / M. Hobart Seymore. — Нью-Йорк: Robert Carter and Brothers, 1855. — 1180 с.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆոքս» հոդվածին։