Ջոն Քեյսիկ
Ջոն Ռիչարդ Քեյսիկ[4] (հանդիպում է նաև «Կասիչ», անգլ.՝ John Richard Kasich /ˈkeɪsɪk/[5], մայիսի 13, 1952[2], McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի քաղաքագետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ Օհայոյի 69-րդ և ներկա նահանգապետ։
Ջոն Քեյսիկ անգլ.՝ John Kasich | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Օհայո նահանգի համալսարան (1974)[1] և Sto-Rox High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար, բանկիր, ներդրումային բանկիր, գրող և international forum participant |
Ազգություն | Խորվաթները ԱՄՆ-ում և Czech Americans? |
Դավանանք | կաթոլիկություն և Anglican Church in North America? |
Ծննդյան օր | մայիսի 13, 1952[2] (70 տարեկան) |
Ծննդավայր | McKees Rocks, Ալեգինի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Richard Kasich |
Հայր | John Kasich? |
Մայր | Anne Kasich? |
Ամուսին | Karen Waldbillig Kasich? և Mary Lee Griffith? |
Կայք՝ | johnkasich.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարներ և կրթությունԽմբագրել
Ջոն Քեյսիկը ծնվել է Պենսիլվանիա[6] նահանգի Պիտսբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող Մակիս-Ռոքս արդյունաբերական գյուղում՝ Աննա և Ջոն Քեյսիկների ընտանիքում[7]։ Վերջինս աշխատում էր փոստատար։ Հայրը ծագմամբ չեխոսլովակ էր, իսկ մայրը՝ խորվաթ[8][9]։ Մակիս-Ռոքսի ավագ դպրոցն ավարտելուց հետո Քեյսիկն ընդունվել է Օհայոյի պետական համալսարան, որտեղ միացել է Alpha Sigma Phi եղբայրությանը։ 1974 թվականին քաղաքագիտության բնագավառում ստացել է արվեստների բակալավրի աստիճան[10]։
Քաղաքական կարիերաԽմբագրել
Ուսումն ավարտելուց հետո Քեյսիկն աշխատել է Օհայոյի օրենսդիր մարմնում որպես հետազոտող[11]։ 1975-1978 թվականներին եղել է սենատոր Բազ Լեքենսի վարչական օգնականը[12]։
1978 թվականին Քեյսիկն ընտրվել է Օհայո նահանգի Սենատում։ Ընտրություններում հաղթել է ներկայիս դեմոկրատական սենատոր Ռոբերտ Օշոնեսիին՝ ստանալով քվեների 56 %-ը[13]։ 26 տարեկանում դարձել է Օհայո նահանգի ամենաերիտասարդ սենատորը[14]։ Սենատում առաջին գործերից մեկը աշխատավարձի ավելացման մերժումն էր[15]։
1982 թվականին Քեյսիկը քվեարկել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։ Հաղթելով հանրապետական պրայմերիզը՝ ստացել է քվեների 83 %-ը[16]։ Ընդհանուր ընտրություններում պարտվել է ներկայիս կոնգրեսական, դեմոկրատ Բոբ Շամանսկուն (ձայների 50% և 47% տարբերությամբ)[17]։ 1982 թվականին Քեյսիկը վերընտրվել է 8 անգամ[18]։
1995 թվականին, երբ հանրապետականները կազմել են ԱՄՆ Կոնգրեսի մեծամասնությունը՝ Քեյսիկը ընտրվել է բյուջետային հանձնաժողովի ղեկավար։ Երբ Քեյսիկը սկսել է ղեկավարել բյուջետային հանձնաժողովը՝ ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը մոտ 163 միլիարդ դոլար էր, իսկ իր պաշտոնավարման ավարտին՝ 2001 թվականին բյուջեի ավելցուկը կազմել է ավելի քան 236 միլիարդ դոլար[19]։
Քեյսիկը նաև զբաղեցրել է Կոնգրեսի սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
2000 թվականին Քեյսիկը չի ձգտել վերընտրվել, փոխարենը որոշել է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում[20][21]։ Սակայն անհաջող դրամահավաքի պատճառով դադարել է պայքարել[22][23]։
2001-2007 թվականներին Քեյսիկը Fox News հեռուստաալիքի Heartland with John Kasich ծրագրի հաղորդավարն էր։ Նաև մասնակցել է Hannity & Colmes and Hannity հեռուստաշոուին։
Քեյսիկը մի շարք կորպորացիաների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation- ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում Lehman Brothers ներդրումային բանկի գործադիր տնօրենն էր[24]։
Քեյսիկը մի շարք կորպորացիաների տնօրենների խորհրդի անդամ էր, ներառյալ Invacare Corporation-ը և Norvax Inc-ը։ 2001-2008 թվականներին Կոլումբուսում գտնվող «Lehman Brothers Investment Bank» մասնաճյուղի կառավարիչն էր։
2006 թվականին հանրապետականները Քեյսիկին առաջարկել էին առաջադրվի Օհայո նահանգի նահանգապետի պաշտոնում, սակայն հրաժարվել է մասնակցել այդ մրցավազքին[25]։ 2009 թվականի հունիսի 1-ին Քեյսիկը պաշտոնապես հայտարարել է մարզպետի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին[26]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում հաղթել է գործող դեմոկրատական նահանգապետ Թեդ Ստրիկլենդին։
2016 թվականին առաջադրվել է Միացյալ Նահանգների[27] նախագահի պաշտոնում, սակայն դուրս է մնացել փրայմերիզի փուլում[28]։ Հրաժարվել է աջակցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին[29]։
2018 թվականի դեկտեմբերին ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվող «This week» հաղորդմամբ հայտարարել է, որ լրջորեն պատրաստվում է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին[30]։
Անձնական կյանքԽմբագրել
1975-1980 թվականներին Քեյսիկն ամուսնացել է Մերի Լի Գրիֆիտի հետ։ Երեխաներ չունենալու պատճառով ամուսնալուծվել են, ինչից հետո Մերի Լին սկսել է մասնակցել իր նախընտրական արշավներին[31]։ 1997 թվականին Քեյսիկն ամուսնացել է Կարեն Ուոլդբիլիգի հետ և ունեն երկվորյակ դուստրեր՝ Էմման և Ռիզը[31]։
Քեյսիկը երեք գրքերի հեղինակ է՝ «Courage is Contagious» (1998), «Courage is Contagious (2006) և Every Other Monday (2010):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=K000016
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.washingtontimes.com/campaign-2012/candidates/john-r-kasich-36679/
- ↑ Произношение в оригинале: видео
- Русскоязычные СМИ с написанием Кейсик:
- ↑ Русскоязычные СМИ с написанием Касич:
- Следующим президентом США может стать губернатор Огайо Джон Касич
- Джон Касич вступил в борьбу за пост президента США Archived 2019-08-05 at the Wayback Machine.
- Губернатор Огайо Джон Касич поборется за пост президента США Archived 2016-04-03 at the Wayback Machine.
- Губернатор Огайо Джон Касич намерен выставить свою кандидатуру на пост президента США
- Губернатор Огайо вступил в президентскую гонку в США
- ↑ «Biography» (անգլերեն)։ Biographical Directory of the United States Congress։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «John Kasich’s Biography» (անգլերեն)։ John Kasich for Governor of Ohio։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-09-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Hrvat John Kasich pobijedio Baracka Obamu i Billa Clintona» (խորվաթերեն)։ Večernji list։ 3.11.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ John Kasich. Courage Is Contagious. — Crown Publishing Group, 1999. — 272 с.
- ↑ «Biography, interest group ratings, public statements, vetoes and campaign finances» (անգլերեն)։ Project Vote Smart։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Laura A. Bischoff. (2010-07-31)։ «Minister, former psychologist Strickland faces millionaire Kasich» (անգլերեն)։ Dayton Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «John Kasich's Bio» (անգլերեն)։ Fox News Channel։ օգոստոսի 29, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Statehouse oath a step back in time for Kasich» (անգլերեն)։ News Net 5։ 2011-01-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Howard Wilkinson. (1999-02-16)։ «'Little guy' starts White House run» (անգլերեն)։ The Cincinnati Enquirer։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Shutt Dave (1978-12-21)։ «Most Ohio Legislators To Take $5,000 Raise»։ Toledo Blade
- ↑ «OH District 12 - R Primary» (անգլերեն)։ ourcampaigns.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «OH District 12» (անգլերեն)։ ourcampaigns.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Bill Straub. (1998-07-04)։ «Kasich is a maverick with youth on his side» (անգլերեն)։ The Cincinnati Post։ Արխիվացված է օրիգինալից 2004-09-18-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «U.S. Budget Historical Tables» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Veteran Ohio lawmaker plans to seek GOP presidential nod» (անգլերեն)։ Deseret News։ Feb. 15 1999։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Kasich forms exploratory committee to run for president» (անգլերեն)։ CNN.com։ փետրվարի 15, 1999։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Kasich to withdraw from race Smith leaves GOP» (անգլերեն)։ հուլիսի 14, 1999։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Bush’s purse proving fatal obstacle for Kasich // Pittsburg Post-Gazette. — 13.7.1999. — С. A-6.
- ↑ «Lehman Hires Kasich» (անգլերեն)։ New York Times։ հունվարի 11, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ Joe Hallett, Jonathan Riskind. (հուլիսի 15, 2005)։ «GOP voices urge Kasich to enter race for governor» (անգլերեն)։ Columbus Dispatch։ Վերցված է 2012-05-26
- ↑ «Kasich To Be Sworn In As Ohio's Next Governor» (անգլերեն)։ 10tv.com։ հունվարի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- ↑ John Kasich announces run for president
- ↑ Kasich drops out of presidential race
- ↑ Kasich still refuses to endorse Trump
- ↑ Ohioans eyeing 2020? Kasich, Brown ‘very seriously’ consider runs against Trump
- ↑ 31,0 31,1 Stephanie Schorow. (սեպտեմբերի 30, 2010)։ «Is John Kasich Married?» (անգլերեն)։ politicsdaily.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
Արտաքին հղումներԽմբագրել
- «Governor of Ohio» (անգլերեն)։ Official site of the Governor of Ohio։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Campaign contributions» (անգլերեն)։ FollowTheMoney.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Collected news and commentary» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «John Kasich» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Voting record» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Financial information» (անգլերեն)։ OpenSecrets.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Campaign finance reports and data» (անգլերեն)։ Federal Election Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26
- «Appearances» (անգլերեն)։ C-SPAN programs։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-26