Ջոն Փիթեր Պետրուչի (անգլ.՝ John Peter Petrucci; հուլիս 12 1967, Քինգզ-Պարկ, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ) — ամերիկացի վիրտուոզ-կիթառահար, ամերիկական պրոգ. մետալ Dream Theater խմբի հիմնադիրներից և մշտական անդամներից մեկն է, նաև մասնակցում է Liquid Tension Experiment խմբում։ Նա համարվում է մեր ժամանակի լավագույն կիթառահարներից մեկը[փա՞ստ]:

Ջոն Պետրուչի
Ծնվել էհուլիսի 12, 1967(1967-07-12)[1] (56 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՊրոգրեսիվ մետալ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլRoadrunner Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Kings Park High School?
ԱնդամակցությունDream Theater, Liquid Tension Experiment? և Nightmare Cinema?
Կայքjohnpetrucci.com
 John Petrucci Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ութ տարեկանում առաջին անգամ կիթառը վերցրեց ձեռքը, իսկ 12-ում՝ հրավիրվեց իր ընկեր Քևին Մուռի խումբ, ով ավելի ուշ դառնում է Dream Theater- ի ստեղնաշարային գործիքներ առաջին նվագողը։ Ինքնուրույն սովորել է նվագել էլեկտրական կիթառի վրա, վերցնելով հատվածներ Սթիվ Մորսի, Սթիվ Հաույի, Սթիվ Վայի, Սթիվի Ռեյ Վոնի, Էլ Դի Մոելի, Ալեքս Լայֆսոնի և Կաղապար:Ալլեն Խոլդսվորտի.

Դպրոցն ավարտելուց հետո իր մանկության ընկերոջ՝ Ջոն Մայանգի հետ ընդունվեց Բոստոնի Բերքլիի երաժշտական քոլեջ, որտեղ նրանք հանդիպեցին թմբկահար Մայք Պարտնոին։ Հրավիրելով Քևին Մուռին, Պետրուչիին, Մայանգը (բաս-կիթառահար) և Պարտնոյը հիմնեցին Majesty խումբը, որը շուտով անվանվեց Dream Theater: Մեծապես Ջոն Պետրուչիի և նրա հմտության շնորհիվ խումբը հասավ հաջողության։

Ճանաչում խմբագրել

2001 թվականից սկսած Ernie Ball Music Man կազմակերպությունը թողարկում են John Petrucci անվանական կիթառներ[2].

2007 թվականին Total Guitar ամսագրում նշված է որպես «տարվա կիթառահար»։ 2010 թվականին Guitar Player ամսագրում ճանաչվեց «մետալ ուղղությունով լավագույն կիթառահար».

Սկավառակագրություն խմբագրել

  • Necronomicon (Game OST) (1995) (գրել է միայն նախաբանը և վերջաբանը)
  • An Evening with John Petrucci and Jordan Rudess (2004)
  • Suspended Animation (2005)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Պետրուչի» հոդվածին։