Ջոն Հիքենլուպեր

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջոն Ռայթ Հիքենլուպեր (անգլ.՝ John Wright Hickenlooper; փետրվարի 7, 1952(1952-02-07)[2], Narberth, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան քաղաքագետ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ 2003-2011 թվականներին Դենվերի քաղաքապետ։ Կոլորադո նահանգի 42-րդ նահանգապետ (2011-2019)։

Ջոն Հիքենլուպեր
անգլ.՝ John Hickenlooper
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ուեսլեական համալսարան և The Haverford School?
Մասնագիտություն՝ ռեստորատոր, քաղաքական գործիչ, փաստաբան և երկրաբան
Դավանանք Քվակերներ[1]
Ծննդյան օր փետրվարի 7, 1952(1952-02-07)[2] (72 տարեկան)
Ծննդավայր Narberth, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Wright Hickenlooper, Jr.
Ամուսին Հելեն Թորփ և Ռոբին Փրինգլ
 
Կայք՝ hickenlooper.com
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, կրթություն և կարիերա խմբագրել

Հիքենլուպերը ծնվել է Փենսիլվանիա նահանգում, Ֆիլադելֆիայի մերձակայքում գտնվող Նարլբերտ քաղաքում։ Հայրը շուտ է մահացել և Հիքենլերուպերին մեծացրել է մայրը[3]։ 1974 թվականին ստացել է անգլերենի բակալավրի աստիճան, իսկ 1980 թվականին՝ Ուեսլեյան համալսարանում երկրաբանության մագիստրոսի կոչում։

2003 թվականի հուլիսին քաղաքապետ ընտրվելուց առաջ Հիկենուպերերը զբաղվում էր երկրաբանությամբ։ 1980-ականների վերջին նրան էին պատկանում պատմական Դենվեր Լոդոյի տարածքում գտնվող մի քանի ռեստորաններ և հանդիսանում էր Wynkoop Brewing ընկերության հիմնադիրներից մեկը[4]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2003 թվականին Հիքենլուպերը ընտրվել է Դենվերի քաղաքապետ։ 2007 թվականի մայիսին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 87%-ը։ 2005 թվականին Time ամսագրի կողմից ընդգրկվել է ԱՄՆ խոշոր քաղաքների հինգ լավագույն քաղաքապետերի շարքում[5]։ Հիքենլուպերը անդամակցում էր 2006 թվականին ստեղծված «Զենքի ապօրինի շրջանառության դեմ քաղաքապետերը» կազմակերպությանը, որը նախագահում էին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն։ Հիքենլուպերը որպես քաղաքապետ պաշտոնաթող է եղել հունվարի 11-ին, երեկոյան ժամը 8-ին՝ Կոլորադոյի նահանգապետի պաշտոնը ստանձնելուց մեկ ժամ առաջ[6]։

Հիքենլուպերը 2006 թվականի նոյեմբերին Կոլորադոյի նահանգապետի հավանական թեկնածուն էր[7]։ Այնուամենայնիվ, 2006 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես հայտարարել է, որ չի առաջադրվելու և աջակցել է նախկին շրջանի դատախազ Դենվեր Բիլ Ռիտերին, որն էլ ընտրվել է։

Հիքենլուպերը հաստատել է նահանգապետ ընտրվելու իր մտադրությունը նահանգապետ Ռիտերի 2010 թվականի հունվարի 6-ին հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում Հիքենլուպերը հաղթել է ձայների 51,01%-ով[8][9]։ Նրա մրցակիցները՝ Սահմանադրական կուսակցության ներկայացուցիչ Թոմ Թանկրեդոն և հանրապետական Դեն Մաեսը ստացել են համապատասխանաբար ձայների 36,43% և 11,13%[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ջոն Հիքենլուպերն ամուսնացած է գրող Հելեն Թորպի հետ։ Նրանք ունեն որդի՝ Թեդին[11]։ Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում Հիքլենլուպերն ասել է, որ ինքն ու կինը մասնակցում են Քվակերների հանդիպումներին[12]։

Հիքենլուպերը հայտնվում է Կուրտ Վոնեգութի «Ժամանակացնցում» վեպում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Research C. E. John Hickenlooper Fast Facts | CNN Politics — 2019.
  2. 2,0 2,1 http://www.nga.org/cms/home/governors/current-governors/col2-content/main-content-list/john-hickenlooper.html
  3. Steve Bedingfield. (2010 թ․ հոկտեմբերի 13). «How Old Is John Hickenlooper?» (անգլերեն). Politics Daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  4. Rick Reilly. (2007 թ․ հոկտեմբեր). «Mile-High Madness» (անգլերեն). Sports Illustrated. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  5. Nancy Gibbs. (2005 թ․ ապրիլի 17). «The 5 Best Big City Mayors» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  6. «Mayors Against Illegal Guns: Coalition Members» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  7. Alan Gathright. (2006 թ․ հոկտեմբերի 19). «Hickenlooper endorses Ritter for guv» (անգլերեն). The Rocky Mountain News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  8. Don Knox. (2010 թ․ հունվարի 6). «Can You Say Gov. Hickenlooper?» (անգլերեն). State Bill Colorado. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  9. Michael Roberts. (2010 թ․ հունվարի 12). «John Hickenlooper to run for governor, multiple reports say» (անգլերեն). Westword. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  10. «Colorado - Election Results 2010» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  11. Alan Gathright. (2006 թ․ օգոստոսի 4). «Hickenloopers out to forsake their LoDo loft» (անգլերեն). Rocky Mountain News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  12. John Timpane. (2010 թ․ հոկտեմբերի 27). «On campaign trail with John Hickenlooper, Pennsylvania native running for Colorado governor» (անգլերեն). Inquirer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  13. Susan Farrell. Critical companion to Kurt Vonnegut: a literary reference to his life and work. — 2008. — P. 284. — ISBN 0-8160-6598-5

Արտաքին հղումներ խմբագրել