Պատասխանը 1988-ին (կորեերեն՝ 응답 하라 1988, Eungdabhara 1988) ՝ 2015 թվականի հարավկորեական հեռուստասերիալ, որը անցյալից եկած երիտասարդների մասին ավելի վաղ նկարահանված հեռուստասերիալների ՝ Պատասխանը 1997-ին և Պատասխանը 1994-ին շարունակությունն է։ Գլխավոր դերերից մեկը մարմնավորել է Girl’s Day խմբի մենակատար Լի Հյե Ռին, Փակ Բո-գեոմը, Ռյու Ջունյոլը և Կո Գյոնպհեն։ Սերիալը հեռարձակվում է կաբելային TVN հեռուստաալիքով ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 19։50 - ին 2015 թվականի նոյեմբերի 6-ից։

Picto infobox cinema.png
Պատասխանը 1988-ին
Ժանրկատակերգություն, ընտանեկան դրամա
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՍին Վոնհո
Գլխավոր
դերերում
Լի Հյե Ռի, Փակ Բո-գեոմ, Ko Kyung-pyo?, Ռյու Ջունյոլ, Lee Dong-hwi?, Sung Dong-il?, Lee Il-hwa?, Ryu Hye-young? և Choi Sung-won?
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էնոյեմբերի 6, 2015-ից հունվարի 16, 2016
ՀեռուստաալիքTvN (Հարավային Կորեա)
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
ՆախորդԿրկին քսան
ՀաջորդSignal?
Պաշտոնական կայքէջ
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Հեռուստասերիալը պատմում է հինգ երիտասարդ ընկերների մասին, ովքեր ընտանիքների հետ ապրում են Տոբոնգ շրջանում 1988 թվականին [1][2]։ Ինչպես նախորդ սերիալներում հիմնական թեման կլինի ընտանեկան հարաբերությունները և առաջին սերը, ինչպես նաև հայտնվում է «խորհրդավոր ամուսնու» թեման, սակայն ի տարբերություն պատասխանի 1997 -ին և պատասխանի 1994 - ին հեռուստասերիալների ինտրիգը նրանում է, թե կերպարներից ով կդառնա գլխավոր հերոսուհու ամուսինը ապագայում[3][4]։ Սցենարիստների համար ոգեշնչման աղբյուրներից մեկը դարձել է «Երեք ընտանիքներ մեկ հարկի տակ» հեռուստասերիալը, որը Կորեայում ցուցադրվել է 1986 թվականից մինչև 1994 թվականը[5]։

ԴերերումԽմբագրել

  • Լի Հյե Ռի՝ Սոն Դոկսոն (չափահաս հերոսուհինու դերը մարմնավորում է Լի Մինյոնը)
  • Փակ Բո-գեոմ՝ գո խաղի երիտասարդ հանճար, ով դարձել է պրոֆեսիոնալ խաղացող է դարձել 11 տարեկանում
  • Ռյու Ջունյոլ՝ Քիմ Ջոնհվան
  • Կո Գյոնպհե՝ Սոն Ու
  • Լի Դոնհվի՝ Տոն Ռյոն

ՍաունդթրեկԽմբագրել

Ինչպես նախորդ սերիալներում «Պատասխանը 1988-ի» հեռուստասերիալի հիմնական երաժշտական թեմաները դարձել են համապատասխան դարաշրջանի երգերի ռեմեյքները։

OST Part 1Խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Youth (청춘) (Rock Ver.)» (Kim Feel)  
2. «Youth (청춘) feat. Kim Chang-wan» (Kim Feel)  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Answer Me 1988 (Drama - 2015)»։ Hancinema։ Վերցված է 2015-09-30 
  2. «'Reply 1988' ready to captivate viewers»։ The Korean Times։ սեպտեմբերի 23, 2015։ Վերցված է 2015-09-30 
  3. «'Reply 1988' Director Shin Won Ho Reveals Details About The Upcoming Drama» (անգլերեն)։ 05-11-2015։ Վերցված է 07-11-2015 
  4. «“Reply 1988″ Producer Says “Mystery Husband” Theme Will Return»։ Soompi։ նոյեմբերի 5, 2015։ Վերցված է 2015-11-05 
  5. Jones Julie (մայիսի 18, 2015)։ «'Reply 1988' Finalizes Its Cast»։ KDramaStars։ Վերցված է 2015-09-30 

Արտաքին հղումներԽմբագրել