Բացել գլխավոր ցանկը

Ջոն (Ջոննի) Լոուն (անգլ.՝ John «Johnny» Lone, չին.՝ 尊龍, հոկտեմբերի 13, 1952(1952-10-13)[1], Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[2]), չինական ծագմամբ ամերիկացի դերասան։

Ջոն Լոուն
JOHNLONE1984SF.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1952(1952-10-13)[1] (67 տարեկան)
ԾննդավայրՀոնկոնգ, Միացյալ Թագավորություն[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

ԿենսագրությունԽմբագրել

Լոունը ծնվել է Հոնկոնգում, դաստիարակվել է մանկատանը, ավելի ուշ նրան որդեգրել է Շանհայի մի բնակչուհի։ Նա պարապում էր Պեկինի օպերայում, որտեղ տասնամյա տղային կոչեցին Ջոննի։ Ավելի ուշ նա իր համար ընտրեց արտիստական կեղծանուն Ջոննի Լոուն, անգլերեն «alone»-ից (միայնակ, որբ), որը նաև նման էր նրա չինական ազգանվանը։

Ստանալով միջոցներ մի ամերիկյան ընտանիքից` նա լքեց Պեկինի օպերան և տեղափոխվեց Լոս Անջելես: Այստեղ նա շարունակեց ստանալ դերասանական կրթությունը Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում (Փասադենա), իսկ հետո տեղափոխվեց Նյու Յորք:

Որոշ ժամանակ նա գործազուրկ էր, հետո նրան նկատեց դերասան Մակոն, և հրավիրեց խաղալու մի դեր «F.O.B», պիեսում, որի համար նա ստացավպարգև «Օբի»։ Այդտեղ նրան գտավ մի գործակալ, որը բացահայտել էր արդեն այնպիսի աստղերի ինչպիսիք էին Ջոան Չան, Բայ Լին Լյուսի Լյու և Կեն Լյուն։

Առաջին գլխավոր դերը կինեմատոգրաֆում Լոունը խաղացել է «Սառցե մարդ» ֆիլմում։ Հանրությանը նա հայտնի է կայսերի դերով «Վերջին Կայսերը» ֆիլմում (1987) և մաֆիոզի դերում «Վիշապի տարին» ֆիլմում (1985)։ Այդ ամենից հետո նա խաղաց օպերային երգչի դեր «Մ. Բաթթերֆլայ» ֆիլմում։

Չնայելով ունեցած հաջողությանը Հոլիվուդում, նա որոշեց շարունակել իր կարիերան ասիական կինոյում։

ԾանոթագրություններԽմբագրել