Ջոնաթան Այվ
Ջոնաթան Այվ (անգլ.՝ Jonathan Paul «Jony» Ive, փետրվարի 27, 1967[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][1], Մեծ Բրիտանիա), անգլո-ամերիկացի դիզայներ, դիզայներական գծով Apple ընկերության տնօրեն (CDO)։ Հայտնի է որպես iMac-ների դիզայներ, ալյումինե և տիտանե PowerBook G4-ի, MacBook-ների, MacBook Pro-ների (Unibody), iPod-ների, iPhone-ների, iPad-ների դիզայներական գործերով։
Ջոնաթան Այվ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3][1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նորթումբրիայի համալսարան, Chingford Foundation School? և Walton High School? |
Մասնագիտություն | արդյունաբերական դիզայներ, product designer, creative director, դիզայներ և գրաֆիկական դիզայներ |
Աշխատավայր | Էփլ և LoveFrom? |
Ամուսին | Heather Pegg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Jonathan Ive Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋոնաթան Այվը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Էսսեքս կոմսության Չինգֆորդ շրջանում, ուր անցկացրել է իր մանկությունը։
1985 թվականին սովորել է Նյուքասլի Պոլիտեխնիկական ինստիտուտում դիզայնի և արվեստի բաժնում (այժմ - Թումբերլանդ համալսարանում)։
1987 թվականին ամուսնանում է Հիզզեր Պահի հետ[6]։ Այժմ նրանք ունեն երկու երկվորյակ որդիներ։
1989 թվականին նա դարձավ լոնդոնյան «Tangerine Design» ընկերության սեփականատեր, որտեղ և զբաղվել է դիզայներական գործերով։
1992 թվականին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որպեսզի դառնա Apple Inc դիզայներ։
1997 թվականին դարձել է Apple Inc-ի դիզայնական գծի փոխնախագահ՝ հաջորդելով Ռոբերտ Բրուներային։
1998 թվականին ներկայացրել է օրիգինալ iMac-ը։
1999 թվականին ներկայացրել է Apple iBook-ը, 22" Cinema Display-ը, PowerMac G4 Towerը և iSub-ը։
2000 թվականին թողարկում է Apple G4 Cube-ը։ Թողարկելուց հետո Նորթումբերի համալսարանում արժանանում է պատվավոր դոկտորի կոչում արժանանում է (Նյուքասլ-ափոն-Թայն)։
2001 թվականի Apple-ը ցուցադրել է վիթխարի PowerBook G4-ը և դյուրակիր MP3-փլեյեր iPod:
2002 թվականին թողարկել է նոև iMac-ը 15" և 17" հոդակապ էկրակններով։ Ցուցադրել է իր թողարկած eMac-ը iMac տարբերակով, որը նախատեսված էր օգտագործել կրթության ոլորտի համար։
2003 թվականին ներկայացնում է իր թողարկած 12" PowerBook և 17" PowerBook-ը, 1 դյույմ հաստությամբ ու 6,8 ֆունտ քաշով, որը համարվում էր այդ ժամանակի ամենաթեթև և ամենաբարակ նոթբուքները։
2004 թվականին ներկայացնում է iPad մինին իր ուլտրա-բարակությամբ iMac G5-ը։
2005 թվականին նշանակվել է Apple Inc դիզայներական ընկերության ավագ փոխնագահ։ Ներկայացնում է Mac mini-ն։
2005 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին։
2007 թվականին զբաղեցրել է 33-րդ Top 49 AskMen տղամարդկանց հրատարակչության։ Ներկայացրել է իր ստեղծաց նոր iPod nano-ն, որը բացի աուդիոյից արտադրում է տեսահոլովակներ, այդ թվում նաև iPod touch-ը և iPhone սենսորային էկրանով սմարթֆոնը։
Pixar ստուդիայի թողարկած «ՎԱԼԼ-Ի» մուլտֆիլմի համար, որը թողարկել է 2008 թվականին, Այվը մշակել է իր նոր դիզայներական կերպարը մուլտֆիլմի գլխավոր կերպարի՝ Եվայի համար։
2010 թվականին ներկայացնում է իր նոր պլանշետային համակարգիչ Apple iPad-ը[7]։
2012 թվականի մայիսի 23-ին, նա արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ-կոմանդորի մեդալին։
Ճանաչում
խմբագրել2005 թվականի նոյեմբերին, «The Sunday Times»-ը Այվին ավելացրել է այդ ժամանակներին ազդեցիկ բրիտանացիների ցուցակին.
Ջոնաթան Այվին չի կարելի անվանել ցուցակի ամենահարուստ կամ ամենաբարձրաստիճան մարդը, բայց նա, անխոս, մնում է ամենաազդեցիկը, մարդ, ով ստեղծեց iPod-ը։ - The Sunday Times, նոյեմբերի 27, 2005 թվական
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.boijmans.nl/en/collection/artists/32421
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 Artists + Artworks
- ↑ https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
- ↑ Fransk filmskapare och brittisk industridesigner blir hedersdoktorer på Konstnärliga fakulteten — University of Gothenburg, 2008.
- ↑ ««Father of invention»». The Guardian. UK. 2003 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Apple design chief Jonathan Ive is knighted» (անգլերեն). BBC. 2012 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սըր Ջոնաթան Այվ. բեմում այմարդ(ռուս.)- Evening Standard հարցազրույցի թարգմանությունը (մարտ, 2012)
- Документальный фильм Appleinsider.ru: Джонатан Айв. Дизайнер с большой буквы.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Այվ» հոդվածին։ |