Արդյունաբերական 3D դիզայն

Արդյունաբերական 3D դիզայն՝(անգլ.՝ industrial 3D design) 3D մոդելավորման ճյուղ համակարգչային գրաֆիկայում, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ ապրանքի եռաչափ դիզայնը կառուցելու համար։

ԳործընթացըԽմբագրել

Քայլ 1: ԲլոկավորումԽմբագրել

Բլոկավորման (անգլ․՝ blocking) ընթացքում մոդելավորողը ստեղծում է եռաչափ օբյեկտների նախնական մոդելները՝ բլոկները։ Կարգավորվում են օբյեկտների չափը, ձևը, դիրքը և տեղը։

Քայլ 2: ԴետալավորումԽմբագրել

Դետալավորման (անգլ․՝ detailing) փուլում ավելացվում են անհրաժեշտ դետալները օբյեկտների վրա, շտկվում են սուր ծայրերը, չմշակված հատվածները, օբյեկտը դարձնելով ավելի հարթ և դետալավորված։ Մոդելավորողները հաճախ հենց այս փուլում են ավելացնում պատկերների լույսերը և ստվերները։

Քայլ 3: ՏեքստուրինգԽմբագրել

Հյուսվածքավորումը (անգլ․՝ texturing) թույլ է տալիս օբյեկտների տեսքը դարձնել ավելի իրական, նրանց ավելացնելով գույններ և հյուսվածքներ։ Եռաչափ մոդելավորողները հաճախ օգտագործում են իրական նյութերի/գործվածքների պատկերներ՝ օբյեկտների հյուսվածքավորումը բնական տեսքի բերելու համար։

Քայլ 4: ՌենդերինգԽմբագրել

Ռենդերինգը (անգլ․՝ rendering) պատկերներին 3D տեսք հաղորդելու փուլն է։ Այս փուլում են արտահայտվում դիզայնի սխալներին ու բացթողումները, որոնք տեսանելի չէին 2D հարթակում, ինչի վրա էլ աշխատում են մոդելավորողները։

Քայլ 5: ՀետմշակումԽմբագրել

Հետմշակման (անգլ․՝ post processing) գործընթացը եռաչափ մոդելավորման վերջին փուլն է, որտեղ կատարվում են վերջին շտկումները, ավելացվում են էֆեկտներ և ֆոտոֆիլտրեր պատկերն ավելի ռեալ դարձնելու համար։ Այդ գործողություններն ավարտելուց հետո մոդելը/տեսարանն անհրաժեշտ է լինում շրջանակել։ Հետևյալ շտկումները կատարելուց հետո հասնում ենք ցանկալի արդյունքին՝ ամբողջական 3D պատկերին։

ԱռավելություններըԽմբագրել

3D մոդելավորումը բավականին մեծ նշանակություն ունի արտադրական ընկերությունների համար։ Այն իդեալական տարբերակ է պատկերների նախագծման համար։ Եռաչափ մոդելավորումն ունի բավականին շատ առավելություններ։ Այն օգնում է նվազեցնել ծախսերն ու խնայել ժամանակը։ 3D մոդելավորումը նաև հնարավորություն է տալիս մոդելավորողներին բազում փորձարկումներ կատարել։[1]

Հեշտ ֆիզիկական պատկերումԽմբագրել

Որոշ պատկերներ հնարավոր է նաև ներկայացնել անիմացիաների տեսքով՝ դիտարկելով մոդելը շարժման մեջ, կամ պատկերելով նրա օգտագործման տարբեր եղանակները։ Հաճախորդները կարող են փոփոխել մոդելները կամ նրանց դիզայնը՝ տեսնելու համար արդյոք նրանք համապատասխանում են իրենց պահանջներին։ Այս տարբերակը շատ ավելի հեշտ է, քան նոր պատկերներ ստեղծելը իրական կյանքում։

Բարձրորակ նախատիպերԽմբագրել

Դիզայներներն օգտագործում են 3D մոդելավորումը ապրանքների/տեսարանների ռեալ պատկերները ստեղծելու համար։ Որակյալ հյուսվածքներով, գույներով լուսավորությամբ և ստվերներով պատկերներն ավելի պարզ են և իրական, քան լուսանկարիչի արված նկարները։ Դիտորդները կարող են ուսումնասիրել պատկերներն ամենայն մանրամասնությամբ, ինչպես իրական կյանքում։ Այդ պատկերները հետագայում կարող են օգտագործվել ցանկացած վայրում՝ տպագիր ամսագրից մինչև առցանց գովազդներում։

360° ցուցադրումԽմբագրել

Մոդելավորողները ստեղծում են պատկերը 360° դիտելու հնարավորություն, որը հաճախորդներին թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել ապրանքի մասին։ Մոդելի ցանկացած դետալ դառնում է ավելի պարզ և հասանելի դիտարկման համար։

Հեշտ ռեալիզացումԽմբագրել

Արտադրողները կարող են ստանալ պատկերի ֆիզիկական նախատիպերն ավելի արագ 3D տպագրության միջոցով, քան ավանդական կառուցմամբ։ Քանի որ արդեն եռաչափ պատկերները գոյություն ունեն ֆայլի տեսքով, կարելի է այն միանգամից հանձնել տպագրության։

Պարզեցված գործընթացԽմբագրել

Մոդելավորողները բավականին արագ կարող են բազում փոփոխություններ կատարել պատկերների վրա, ի տարբերություն ճարտարապետների, որոնք ստիպված են մոդելն ամբողջությամբ վերագծել ուղղելով սխալ կամ բացակայող հատվածները։ Մոդելավորողները հեշտությամբ կարող են ավելացնել կամ պակասեցնել դետալները, ինչը բավականին արդյունավետ է հատկապես այն նախագծերի համար, որոնք պարունակում են բազում դետալներ։

Ապրանքի թեստավորումԽմբագրել

Պարզելով օբյեկտի մակերևույթը և նյութական տվյալները, 3D մոդելավորումը թույլ է տալիս կանխատեսել, թե ինչպես այն կարձագանքի եղանակի տաքացմանը, երկրաշարժին, ջրհեղեղին և այլ բնական աղետներին։ Վիրտուալ կերպով ապրանքների փորձարկումն ավելի քիչ ծախսատար և քիչ ժամանակատար է։

Քիչ ծախսատարությունԽմբագրել

Թեև 3D մոդելավորման ծառայությունները կարող են թանկ լինել, դրանք այնքան թանկ և ժամանակատար չեն, որքան պրոֆեսիոնալ լուսանկարչի վարձելը։ Լուսանկարչին վարձելուց հետո բավականին երկար ժամանակ են խլում պայմանավորվածություններն ու լուսանակարներ անելու գործընթացը։ Երբեմն նկարահանումներ անհրաժեշտ է լինում կատարել մի քանի անգամ, որը ևս ժամանակատար է։

3D մոդելավորողներին հարկավոր է վճարել միայն մեկ անգամ, պատկերի ավարտից հետո, և չկա լրացուցիչ պարբերական հանդիպումների կարիք։[2]

Հեշտ թիմային համագործակցումԽմբագրել

3D մոդելավորումը հեշտացնում է թիմում աշխատակիցների շփումը։ Եռաչափ մոդելավորման շնորհիվ առանց ինժեների օգնության դիտորդները կարող են հեշտորեն հասկանալ մոդելի ցանկացած հատված և քննարկել միասին։ Այս ամենը հնարավոր չէր լինի 2D մոդելավորման միջոցով, քանի-որ բավականին շատ դետալներ դուրս կմնային ցուցադրությունից և պատկերն ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ կլիներ ինժեների օգնությունը։[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «What is 3D Modeling & What's It Used For?»։ Concept Art Empire (en-US)։ 2018-04-27։ Վերցված է 2021-11-07 
  2. «Traditional photography vs Computer Generated Imagery»։ WK360 Image Studios (en-GB)։ Վերցված է 2021-11-07 
  3. Marketing TOPS (2020-03-25)։ «2D Modeling vs. 3D Modeling | Data Model Comparison»։ TOPS (en-US)։ Վերցված է 2021-11-07 

ԱղբյուրներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել