Ջոյս Հիլդա Բանդա (անգլ.՝ Joyce Hilda Banda ապրիլի 12, 1950(1950-04-12)[1][2][3], Zomba, Մալավի), Մալավիի նախագահ (ապրիլ 5, 2012 - մայիս 31, 2014)։

Ջոյս Հիլդա Բանդա
անգլ.՝ Joyce Hilda Banda
 
Կուսակցություն՝ United Democratic Front? և People's Party?
Կրթություն՝ Atlantic International University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բարեգործ, ակտիվիստ, դիվանագետ և փաստաբան
Ծննդյան օր ապրիլի 12, 1950(1950-04-12)[1][2][3] (74 տարեկան)
Ծննդավայր Zomba, Մալավի
Քաղաքացիություն  Մալավի
Ամուսին Richard Banda?
Զավակներ Akajuwe Banda?[4]
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Նախքան մեծ քաղաքականություն մտնելը մանկավարժ էր և կնոջ իրավունքների շարժման ակտիվիստ։

2006-2009 թվականներին եղել է Մալավիի Արտաքին գործերի նախարար։

2009 թվականին ընտրվեց Մալավիի առաջին փոխնախագահ` Բինգու վա Մուտարիկա նախագահի օրոք. երկրի պատմության մեջ առաջին կին փոխնախագահը։

2010 թվականին հեռացվեց նախագահի կողմից ղեկավարվող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունից։

Բինգու վա Մուտարիկա նախագահի մահից հետո, 2012 թվականի ապրիլի 7-ին երթմնակալություն ընդունեց, որպես երկրի նախագահ, դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին նախագահը[6]։

Երկու տարի անց Մալավիում անց են կացվում նախագահական հերթական ընտրությունները, որտեղ մասնակցում էր նաև երկրի նախագահը։ Սակայն նա ջախջախիչ պարտություն կրեց և փորձեց չեղարկել ընտրության արդյունքները[7]։ Սակայն Մալավիի Գերագույն դատարանը չաջակցեց այդ որոշմանը և 2014 թվականին գարնան վերջին օրը Մալավիի նախագահի պաշտոնում նրան փոխարինեց Պիտեր Մուտարիկան[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել