Ջոլոֆ, բրնձով ուտեստ, որը տարածված է Արևմտյան Աֆրիկայի շատ երկրների բնակիչների շրջանում։ Մալին, Գանան, Սենեգալը, Սիերա Լեոնեն և Լիբերիան ունեն ջոլոֆի իրենց տարբերակները։

Ջոլոֆ
Տեսակbeen cin?
Ենթատեսակբրինձ
Առաջացման երկիր Սենեգալ[1],  Նիգերիա[1] և  Գանա[1]
 Jollof rice[1] Վիքիպահեստում

Ծագում և տարածում խմբագրել

Ճաշատեսակի անվանումը գալիս է վոլոֆ ժողովրդի անունից։ Ֆրանսախոս շրջաններում այն կոչվում է riz au gras։ Մի շարք հետազոտողներ ջոլոֆը համարում են մայրցամաքի սահմաններից դուրս ամենահայտնի աֆրիկյան ուտեստը[2][3]։

Նիգերիացիներն ու գանացիները վիճում են ջոլոֆի ծագման հարցի շուրջ. երկուսն էլ պնդում են, որ իրենց ժողովուրդն է ստեղծել ճաշատեսակը։ Այս հարցը բավական կարևոր և նուրբ է երկու ազգերի համար։ Ճաշատեսակի վերաբերյալ առաջին նշանները վերաբերում է Սենեգալին, որի տարածքները հին ժամանակներում եղել են Վոլոֆ նահանգի կազմում։ Սննդի և գյուղատնտեսության պատմաբան Ջեյմս Մաքքենը համաձայն է այս պնդման հետ՝ մատնանշելով Մալի կայսրության վաճառականների կողմից ջոլոֆի տարածման հնարավորությունը, որոնք տեղափոխվել են խոշոր կենտրոններ և իրենց հետ բերել դարբնության և գյուղատնտեսության մասին գիտելիքներ[3]։

Հիմնական բաղադրիչներ խմբագրել

Ճաշատեսակը սովորաբար բաղկացած է բրնձից, լոլիկից, տոմատի մածուկից։ Բաղադրիչների թվում կարող են լինել միսը, ձուկը, խեցեմորթները, ինչպես նաև տարբեր բանջարեղեններ՝ կարտոֆիլ, կաղամբ։ Արմավենու յուղի և տոմատի մածուկի օգտագործման շնորհիվ ջոլոֆի գույնը սովորաբար կարմիր է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://cheflolaskitchen.com/jollof-rice/
  2. Ayto, John Jollof rice // The Diner's Dictionary: Word Origins of Food and Drink. — Oxford University Press, 2012. — С. 188. — ISBN 978-0199640249
  3. 3,0 3,1 McCann, James C. A west African culinary grammar. Stirring the Pot: A History of African Cuisine. — Ohio University Press, 2009. — С. 133-135. — ISBN 978-0896802728
  4. Alan Davidson, Tom Jaine Jollof rice // The Oxford Companion to Food. — Oxford University Press, 2014. — С. 434. — ISBN 978-0-19-967733-7