Ջոզեֆ Դևիս
Ջոզեֆ Ստանկլիֆ Դևիս (անգլ.՝ Joseph Stancliffe Davis, նոյեմբերի 5 (17), 1885, Frazer, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 23, 1975, Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության վաստակավոր պրոֆեսոր, 1944 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1936 թվականին Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի նախագահ։
Ջոզեֆ Դևիս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5 (17), 1885 Frazer, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 23, 1975 (89 տարեկան) Լոս Ալտոս, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Գիտական ղեկավար | Չարլզ Ջեսսի Բալոք |
Եղել է գիտական ղեկավար | Sidney Hoos? |
Կենսագրություն խմբագրել
Ջոզեֆը ծնվել է 1885 թվականի նոյեմբերի 5-ին Ֆրեյզերի մոտ գտնվող փոքրիկ ֆերմայում, Փենսիլվանիա նահանգի Չեստեր շրջանում, Ուիլյամ Հարմարի (մահացել է 1900 թվականին) և Մերի Չարլզ (Սիդալ) Դևիսների ընտանիքում։ Ուսուցումն անցել է Փենսիլվանիայի պետական միջնակարգ դպրոցում, իսկ 1902 թվականին ավարտել է Ուեսթ Չեստերի պետական քոլեջը։ 1902-1904 թվականներին աշխատել է Փենսիլվանիայի պետական դպրոցներում՝ որպես ուսուցիչ[2]։
Հարվարդի համալսարանում 1908 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1913 թվականին՝ դոկտորի աստիճան[3]։ Եղել է Պֆի Բետա Կապպա, Դելտա Էփսիլոն և Դելտա Սիգմա Ոհո ընկերությունների անդամ[4]։
Դասախոսական գործունեությունը սկսել է 1913 թվականի ընթացքում Բոուդին քոլեջում որպես տնտեսագիտության և սոցիոլոգիայի դասախոս, ապա Հարվարդի համալսարանում 1913-1917 թվականներին որպես դասախոս և 1917-1921 թվականներին որպես տնտեսագիտության պրոֆեսորի օգնական։ 1921-1952 թվականներին եղել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1937-1952 թվականներին՝ Պարենի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 1952 թվականին հրաժարական է տվել՝ դառնալով Սթենֆորդի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[3]։
1918-1919 թվականներին եղել է Լոնդոն առաքման ամերիկյան հանձնաժողովի վիճակագրության օգնականը, ինչպես նաև The Review of Economics and Statistics-ի խմբագիրը[5]։ 1924 թվականին եղել է Դաուեսի գերմանական հատուցումների հանձնաժողովի անդամ։ 1955-1958 թվականներին՝ Տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ։ 1954 թվականին Կոլումբիայի համալսարանում դարձել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր։ 1944 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1936 թվականին՝ Ամերիկյան գյուղատնտեսության ասոցիացիայի անդամ և նախագահ, 1936 թվականին՝ Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1924 և 1946-1948 թվականներին՝ Սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի տնօրենների խորհրդի անդամ և Թագավորական տնտեսական հասարակության անդամ[2]։
Ընտանիք խմբագրել
Ջոզեֆ Դևիսն ամուսնացել է 1916 թվականի օգոստոսի 31-ին Ֆլորենցիայում՝ Կոնեկտիկուտից Հարիս Դանիելսոնի հետ։ Նրանց երեխաներն են՝ Քրիստինան, Ռոբերտ Դանիելսոնը, Ջոզեֆ Ստանկլիֆ կրտսերը[3]։
Մատենագրություն խմբագրել
- Davis J.S., Day E.E. https://babel.hathitrust.org/cgi/pt?id=coo1.ark:/13960/t61555356;view=1up;seq=7 Questions of the principles of economics] — New York: Macmillan Co., 1915
- Davis J.S. Essays in the earlier history of American corporations — Cambridge: Harvard University Press, 1917
- Davis J.S., Eldred W. Stale bread loss as a problem of the baking industry — Stanford University, Calif., 1923
- Davis J.S. The fiscal and economic condition of Mexico; report submitted to the International committee of bankers on Mexico — May 25, 1928
- Davis J.S. The farm export debenture plan — Stanford University, Calif.: Food Research Institute, 1929
- Davis J.S. Wheat under international agreement — New York: American Enterprise Association, 1945
- Davis J.S. International commodity agreements: hope, illusion, or menace? — New York: The Committee on International Economic Policy, 1947
- Davis J.S. The population upsurge in the United States — Stanford, Calif., Food Research Institute, Stanford University, 1949.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2,0 2,1 In Memoriam: Joseph Stancliffe Davis, 1885-1975 // Food Research Institute Studies. — 1975. — Vol. 14. — № 42. — P. 183—185.
- ↑ 3,0 3,1 3,2 Willits J.H. In Memoriam: Joseph Stancliffe Davis (1885–1975) // The American Statistician. — 1976. — Vol. 30. —
- ↑ Prabook.com Joseph Stancliffe Davis.
- ↑ Joseph Davis, 89, food economist // The New York Times. — April 24, 1975.