Ջոան Լիլի Ամելիա Հյուզ (անգլ.՝ Joan Lily Amelia Hughes, ապրիլի 27, 1918(1918-04-27), West Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 16, 1993(1993-08-16), Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կին-օդաչու, Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ կին-օդաչուն։

Ջոան Հյուզ
անգլ.՝ Joan Hughes
ապրիլի 27, 1918(1918-04-27) - օգոստոսի 16, 1993(1993-08-16) (75 տարեկան)
ԾննդավայրWest Ham, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան վայրՍոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԶորատեսակԹագավորական ռազմաօդային ուժեր
Ծառայության տարիներ1940—1945
Կոչում գնդապետ (ռազմաօդային ուժերի խմբի կապիտան, ավագ հրամանատար)
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Կենսագրություն խմբագրել

Ջոան Հյուզը ծնվել է Լոնդոնի Վեստ Հեմ Յունայթեդ շրջանում։ Սկսել է ինքնաթիռ վարել 15 տարեկանից, 17 տարեկանում դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ կին-օդաչուն։ 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մտել է Օդային տրանսպորտի օժանդակ ծառայության մեջ, պատերազմի տարիներին տարբեր տեսակի ինքնաթիռների ղեկին մնացել է ավելի քան 600 ժամ։ Դարձել է միակ կին-օդաչուն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կառավարել է ռազմական ավիացիայի բոլոր տեսակների ինքնաթիռներ՝ սկսած փոքր հետախուզական ինքնաթիռներից մինչև Short Stirling տիպի ծանր ռմբակոծիչները։ Ծառայության ընթացքում հասել է ավագ օդաչուի (հրամանատարի) պաշտոնի, ինչը բրիտանական ռազմաօդային ուժերում հավասարազոր է խմբի կապիտանի և ցամաքային զորքերի գնդապետի պաշտոնին։

Պատերազմից հետո Հյուզը շարունակել է օդաչուական կարիերան՝ իր հմտություններն օգտագործելով հրահանգչի ասպարեզում։ 1953 թվականին Մայքլ Ջոզեֆի կողմից հրատարակված Մաքդոնալդս Հասթինգսի «The Eagle Special Investigator Meets Joan Mills in 'Special Investigator Flies Solo» գրքի 61-րդ էջում կին-օդաչուին նվիրված է հոդված «Eagle Special Investigator» վերնագրով։ 1960-ական թվականներին նա աշխատում էր որպես հրահանգիչ Airways Aero Association-ում Ուայթ Վոլթեմ և Բուքեր օդանավակայաններում։ 1964 թվականի սկզբին նա նշանակվել է վերանորոգված Santos-Dumont Demoiselle մոնոպլանի օդաչու, որը հայտնվում է 1965 թվականի «Օդային արկածներ» կինոնկարում, այնուհետև նա վարել է Առաջին համաշխարհային պատերազմի մի շարք ինքնաթիռներ 1966 թվականի «Կապույտ Մաքս» կինոնկարի նկարահանումների համար և Tiger Moth կրկնաթև ինքնաթիռ՝ 1968 թվականի «Thunderbird 6» փաստագրական կինոնկարի համար։

Ջոան Հյուզը թոշակի է անցել 1985 թվականին՝ ընդհանուր առմամբ ունենալով 11 800 ժամ թռիչք։

Պարգևներ խմբագրել

1946 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով պատերազմի ժամանակ իր օգնության համար[1]։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Ջոան Հյուջը մահացել է 1993 թ. օգոստոսի 16-ին Սոմերսեթում, 75 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. London Gazette, Supplement 6 to Issue 37,412 (6 January 1946), p. 295.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Հյուզ» հոդվածին։