Ջյունեյթ Չաքըր (թուրքերեն՝ Cüneyt Çakır, նոյեմբերի 23, 1976(1976-11-23), Ստամբուլ, Թուրքիա), միջազգային կարգի թուրք ֆուտբոլային մրցավար[1]։ Բրազիլիայում կայացած 2014 Աշխարհի առաջնության[2] և 2018 թվականի Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում մրցավարներից մեկը։

Ջյունեյթ Չաքըր
թուրքերեն՝ Cüneyt Çakır
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 23, 1976(1976-11-23) (47 տարեկան)
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա

Կարիերա խմբագրել

Ջյունեյթ Չաքըրը ֆուտբոլային մրցավարի կարիերան սկսել է 1997 թվականին՝ սպասարկելով Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումները։ 1999 թվականից աշխատում է երկրորդ դիվիզիոնում։ 2001 թվականի սեպտեմբերի 29-ին Չաքըրը նորամուտը նշեց Թուրքիայի բարձրագույն դիվիզիոնում «Մալաթյասպոր»-«Ռիզեսպոր» խաղում։ Դրանից հետո նա սկսեց դատել բացառապես թուրքական Սուպերլիգայի հանդիպումները։ 2003 թվականին դարձել է ՈՒԵՖԱ- ի մրցավար՝ իր նորամուտը որպես պահեստային մրցավար «Սկոնտո» - «Սլիմա Ուոնդերերս» խաղում։

2006 թվականին Չաքըրը դարձել է ՖԻՖԱ-ի մրցավար։ Մեկ տարի անց նա դատեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հանդիպումները՝ անցկացնելով 2 խաղ։ 2008/09 մրցաշրջանում Ջյունեյթը նորամուտը նշեց եվրագավաթներում՝ աշխատելով ՈՒԵՖԱ -ի գավաթի «Շալկե 04» - «Տվենտե» խաղում[3]։ 2009 թվականին աշխատել է Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում։ 2010 թվականի ապրիլի 29 -ին կայացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ «Ֆուլհեմ»- «Համբուրգ» հանդիպումը[4]։

2010 թվականի սեպտեմբերի 29-ին Ջյունեյթը իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում «Ռուբին» - «Բարսելոնա» խաղում։ Չեմպիոնների լիգայում իր հաջորդ խաղում Չաքիրը սպասարկել է նաև ռուսական թիմի մասնակցությամբ հանդիպումը, որում «Չելսին» հյուրընկալել էր «Սպարտակ»-ին[1]։

2012 թվականի ապրիլի 24-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում 37-րդ րոպեին հեռացրեց Ջոն Թերիին[5]։

2012 թվականին Չաքիրը մեկնել է Եվրոպայի առաջնություն, որտեղ սպասարկել է Եվրո-2012-ի Ուկրաինա-Շվեդիա հանդիպումը, Ինչպես նաև մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը Պորտուգալիա-Իսպանիա[6]։

2015 թվականի հունիսի 6-ին թուրք մրցավարները Ջյունեյթ Չաքիրի գլխավորությամբ դատեցին «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ««Челси» и «Спартак» рассудит турецкий рефери, легенда Мадридского Реала». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  3. «Twente — Schalke 04, 2 — 1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  4. «Лига Европы УЕФА 2010 — Фулхэм — Гамбург». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 22 (օգնություն)
  5. «Терри удален в матче с «Барселоной»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  6. «В Португалии недовольны назначением арбитра Чакыра на матч с испанцами». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  7. «Финал ЛЧ рассудит Чакыр». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջյունեյթ Չաքըր» հոդվածին։