Յուջին Կել Սիսկել (անգլ.՝ Eugene Kal Siskel,հունվարի 26, 1946(1946-01-26)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 20, 1999(1999-02-20)[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ և Chicago Tribuneլրագրող։ Մեկ այլ հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտի մտերիմ ընկերն է, ում հետ 13 տարի շարունակ համատեղ վարել Է At the Movies հեռուստածրագիրը։

Ջին Սիսկել
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1946(1946-01-26)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 20, 1999(1999-02-20)[1] (53 տարեկան)
Մահվան վայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանԻլինոյս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Culver Academies?, Defense Information School? և Pierson College?
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար և կինոքննադատ
Կայքcmgww.com/stars/siskel/index.php
 Gene Siskel Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1946 թվականի հունվարի 26-ին։ Տասը տարեկան հասակում երկկողմանի ծնողազուրկ է դարձել, նրան դաստիարակել են հորեղբայրն ու մորաքույրը։ 1967 թվականին ավարտել է Յելի համալսարանը «փիլիսոփայություն» մասնագիտությամբ, 1969 թվականին աշխատանքի է անցել Chicago Tribune-ում՝ ԱՄՆ բանակի պահեստազորում։

1975 թվականին ծանոթացել է կինոքննադատ Ռոջեր Էբերտի հետ, նրանք մտերիմ ընկերներ են դարձելи[2], վարել են մի քանի համատեղ հեռուստանախագծեր[3]։ Նրանց ֆիլմերի գնահատման համակարգը «մեծ մատը վերև՝ մեծ մատը ներքև» շուտով դարձել է շատ սիրված քննադատների շրջանում, մեծ ճանաչում է ստացել նաև «Կենդանի գույնով» և Bizarre, «Քելվին և Հոբս» կատակերգության, «Հոլիվուդյան դասավորություն» և «Գոձիլլա» ֆիլմերում, «Գաղտնի նյութեր» սերիալի դրվագներից մեկի, և նույնիսկ Bloodhound Gang խմբի մեկ երգի մեջ[3]։

1988 թվականի դեկտեմբերին Ջին Սիսկելը ենթարկվել է վիրահատության ուղեղի ուռուցքը վերացնելու համար։ 1999 թվականի փետրվարի 3-ին հայտարարել է, որ էկրանին կվերադառնա աշնանը, բայց փետրվարի 20-ին Սիսկելը մահացավ հետվիրահատական բարդությունների պատճառով։ Քննադատի մահվան պատճառով շոուի անունը փոխվեց, որը Սիսկելը վերջին 13 տարիներին վարում էր Ռոջեր Էբերտի հետ՝ Siskel & Ebert-ից Ebert & Roeper at the Movies, Ջին Սիսկերը փոխարինում է Ռիչարդ Ռուպերը։

Ջին Սիսկելը թաղված է Westlawn Cemetery գերեզմանատանը, մնացին այրին և երեք երեխաները։

Ակադեմիայի 71-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում կյանքից հեռացած կինեմատոգրաֆիստների հիշատակին վիդեո-կտրվածք ցուցադրելուց հետո (Ջին Սիսեկլը այնտեղ չկար,որովհետև Ակադեմիայի անդամ չէր) հաղորդավարուհի Վուպի Գոլդբերգն ասել է՝ «Ջին, սիրելիս, ուր էլ որ լինես, սա քո համար է» և բոլորին ցույց է տվել արդեն ճանաչելի ժեստ՝ «մեծ մատը վերև»՝ ներկաների բուռն ծափահարությունների ներքո[4]։ Սիսկելի սիրելի ֆիլմը «Շաբաթ երեկոյի տենդն էր», որը նա դիտել էր առնվազն 17 անգամ և նույնիսկ աճուրդում գնել էր գլխավոր հերոսի սպիտակ դիսկո-կոստյումը[5]։

(1969-1998) լավագույն ֆիլմեր

խմբագրել
Ջին Սիսկելի տարբերակը[6]
  • 1969 թվական՝ Զեթ
  • 1970 թվական՝ Գիշերը Մոդի մոտ
  • 1971 թվական՝ Կոլենո Կլեր
  • 1972 թվական՝ Կնքահայրը
  • 1973 թվական՝ Էմիգրանտենոր
  • 1974 թվական՝ Ամերիկյան գիշեր
  • 1975 թվական՝ Նեշվիլ
  • 1976 թվական՝ Նախագահի ամբողջ բանակը
  • 1977 թվական՝ Էննի Հոլլ
  • 1978 թվական՝ Փորձաշրջան
  • 1979 թվական՝ Մազեր
  • 1980 թվական՝ Խենթ ցուլ
  • 1981 թվական՝ Ռեգթայմ
  • 1982 թվական՝ Լուսնի լույս
  • 1983 թվական՝ Տղաներ ինչ պետք են
  • 1984 թվական՝ Մի անգամ Ամերիկայում
  • 1985 թվական՝ Շոա
  • 1986 թվական՝ Հաննան և նրա քույրերը
  • 1987 թվական՝ Վերջին կայսրը
  • 1988 թվական՝ Քրիստոսի վերջին գայթակղությունը
  • 1989 թվական՝ Արա ինչպես պետք է
  • 1990 թվական՝ Լավ տղանքերը
  • 1991 թվական՝ Մթության սրտեր
  • 1992 թվական՝ Մեկ սխալ քայլ
  • 1993 թվական՝ Շինդլերի ցուցակը
  • 1994 թվական՝ Բասկետբոլի երազանքները
  • 1995 թվական՝ Փշուր
  • 1996 թվական՝ Ֆարգո
  • 1997 թվական՝ Սառցե քամի
  • 1998 թվական՝ Բեյբ՝ Խոզը քաղաքում[7]

Ֆիլմերի ընտրանի

խմբագրել

Չնայած կանոնավոր հրավերներին՝ Սիսկելը միշտ հրաժարվել է որևէ ֆիլմում կամ սերիալում էպիզոդիկ, «հյուրային» դեր խաղալ։ Նա բացառություն էր անում միայն թոք-շոուի համար և մի անգամ ինքն իրեն հնչեցրեց «քննադատ» մուլտսերիալի մեկ դրվագում։

  • 1975-1983 թվականներին՝ անգլ.՝ Sneak Previews (15-րդ թողարկում)
  • 1982, 1983, 1985 թվականներին՝ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում / Saturday Night Live (3-րդ թողարկում)
  • 1982-1999 թվականներ՝ At the Movies (221-րդ թողարկում)
  • 1982, 1990-1992 թվականներ՝ Ուշ երեկո Դևիդ Լեթերմանի հետ / Late Night with David Letterman (4-րդ թողարկում)
  • 1993-1998 թվականներ՝ Ուշ շոու Դևիդ Լեթերմանի հետ / Late Show with David Letterman (8-րդ թողարկում)
  • 1993-1998 թվականներ՝ Այսօրվա երեկոն Ջեմ Լենոյի հետ The Tonight Show with Jay Leno (8-րդ թողարկում)
  • 1995 թվական՝ Քննադատը / The Critic (կամեո, հնչյունավորում, առաջին եթերաշրջան)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Remembering Gene на сайте rogerebert.com, 17 февраля 2009
  3. 3,0 3,1 The Clew Lady (ռուս.) на сайте janecarp.wordpress.com, 20 февраля 2012
  4. Эллен Уоррен и Тереза Уилц. Oscar Night Salute To Siskel Was All Whoopi Արխիվացված 2014-01-08 Wayback Machine на сайте articles.chicagotribune.com, 23 марта 1999
  5. Обзор фильма «Лихорадка субботнего вечера» на сайте rogerebert.com
  6. Лучшая десятка фильмов (1969—1998) по версиям Джина Сискела и Роджера Эберта на сайте innermind.com
  7. Zoom and Pan: Babe: Pig in the City Արխիվացված 2013-09-02 Wayback Machine на сайте eatmedaily.com, 27 мая 2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Սիսկել» հոդվածին։