Ջինա Հասփել
Ջինա Չերի Հասփել (հոկտեմբերի 1, 1956[1], Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ[2]), ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից։ 2018 թվականի մայիսի 17-ից հանդիսանում է ԿՀՎ տնօրենը, որն այս պաշտոնում նշանակված առաջին կինն է։
Ջինա Հասփել անգլ.՝ Gina Cheri Haspel | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կենտուկիի համալսարան (1977), Լուիսվիլի համալսարան (1978) և Հյուսիսարևելյան համալսարան |
Մասնագիտություն՝ | հետախույզ և paralegal |
Ծննդյան օր | հոկտեմբերի 1, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Gina Cheri Walker |
Պարգևներ | |
2017—2018 թվականներին եղել է ԿՀՎ տնօրենի տեղակալը[3]։
Ծառայությունը ԿՀՎ-ում
խմբագրելՀասփելը ԿՀՎ-ում ծառայում է 1985 թվականից և զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ[4]։ Համաձայն հրապարակված տվյալների 2002 թվականին Հասփելը եղել է Թայլանդում գտնվող ԿՀՎ գաղտնի բանտի ղեկավարը[5][6]։ Այս բանտում «Կատվի աչք» կոդավորված անվանումով որոշ ժամանակ պահվել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ Աբդ-էլ-Ռահիմ ալ-Նասրին և Աբու Զուբայդան, կասկածյալները ըստ էության հարում էին «Ալ-Կաիդա» խմբավորմանը։ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի խոշտանգումների մասին 2012 թվականի զեկույցում ասվում է, որ այս անձիք բանտում ենթարկվել են խոշտանգումների և անօրեն մեթոդներով հարցաքնությունների[7][8]։ ԿՀՎ-ի գաղտնազերծված նյութերում կան տվյալներ, որ Զուբայդան ջրի միջոցով խոշտանգման է ենթարկվել ամսական 83 անգամ, ինչպես նաև բանտարկյալը պահվել է մեծ տուփի մեջ ու կորցրել քունի, ինչի հետևանքով զրկվել է ձախ աչքի տեսողությունից։ Զուբայդան նշել է, որ ԿՀՎ քննիչները ոչ մի տվյալ չեն ունեցել իր մեղավորության մասին[9]։
2014 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը առաջ է քաշել ԿՀՎ չբացահայտված աշխատակիցների կողմից կատարված քրեական հացագործությունների կատարման փաստը որից հետո ԱՄՆ Սենատը հրապարակեց ամերիկյան հատուկ ծառայություններում խոշտանգումների մասին զեկույցը։ 2017 թվականի հուլիսի 7-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը Աբու Զուբայդայի գործով մեղադրանք առաջադրեց[10][11][12]։
Հետագայում Հասփելը զբաղեցրեց ԿՀՎ հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Խոսե Ռոդրիգեսի տեղակալի պաշտոնը։ Իր հուշերում Ռոդրիգեսը գրել է, որ 2005 թվականին Հասփելը հրաման է տվել ոչնչացնել Թայլանդի գաղտնի բանտի տեսագրությունների տասնյակ տեսաերիզները[8]։
2013 թվականին Ջոն Օուենը, որը այդ ժամանակ եղել է ԿՀՎ տնօրեն Հասփելին նշանակել է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնակատար, որի իրավասության մեջ է մտնում ԿՀՎ-ի կողմից ամբողջ աշխարհում գաղտնի գործողությունների կազմակերպումը[13]։ Սակայն Հասփելը իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով չհաստատվեց տնօրենի տեղակալի պաշտոնում[14]։ Հասփելը նաև զբաղեցրել է Ներքին հետախության և գաղտնի օպերացիաների ազգային գաղտնի ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը[5]։
2017 թվականի փետրվարի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրենի տեղակալի պաշտոնում։ 2017 թվականի փետրվարի 8-ին Սենատի հետախուզության կոմիտեի մի քանի անդամներ Թրամփին առաջարկեցին վերանայել այդ որոշումը, սակայն նախագահի որոշումը մնաց ուժի մեջ[15]։
2017 թվականի փետրվարի 15-ին լրագրող Ակկերման Սպենսերը իր բլոգում հայտնեց հոգեբաններ Բրյուս Ջեսսենի և Միտչել Ջեյմսի մասին, ովքեր ընդլայնված հարցաքնությունների ծրագրի մշակողներն էին, որը նախատեսված էր Զուբայդին հարցաքննելու և հետագայում նույն կերպ վարվել նաև մնացած ԿՀՎ գաղտնի բանտերում[16][17]։
2018 թվականի մարտի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթթերի միջոցով հայտնեց, որ Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրեն։ Հասփելը եղել է ԿՀՎ-ի առաջին սպան, որը առանց փոխտնօրեն նշանակվելու միանգամից նշանակվել է ԿՀՎտնօրենի պաշտոնում։ Սենատի հավանությունից հետո Հասփելը կդառնար ԿՀՎ-ի առաջին կին տնօրենը[18]։
2018 թվականի մայիսի 17-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Հասփելին ԿՀՎ տնօրենի պաշտոնում[19]։
Պարգևներ
խմբագրել- «Հետախուզական ծառայությունների» մեդալ (ԱՄՆ)
- Նախագահական ծառայության մեդալ (դաշնային քաղաքացիական ծառայության բարձրագույն պարգև)[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Ջինա Հասփելի կենսագրությունը
- ↑ «Who Is Gina Haspel, President Trump's Pick for CIA Director?». TIME. 2018 թ․ մարտի 13.
- ↑ «Gina Haspel — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 5,0 5,1 Riechmann, Deb (2017 թ․ փետրվարի 2). «Seasoned spymaster linked to waterboarding named CIA deputy». San Francisco Chronicle. AP. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ Bonner, Raymond (2017 թ․ փետրվարի 22). «CIA Cables Detail Its New Deputy Director's Role in Torture». ProPublica.
- ↑ Toosi, Nahal (2017 թ․ փետրվարի 2). «Trump taps former 'black site' prison operator for CIA deputy». Politico.
- ↑ 8,0 8,1 Miller, Greg (2017 թ․ փետրվարի 2). «CIA officer with ties to 'black sites' named deputy director». The Washington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Sleight, David (2017 թ․ փետրվարի 22). «In Their Own Words: CIA Cables Document Agency's Torture of Abu Zubaydah». ProPublica.
- ↑ Ben Knight: NGO seeks arrest warrant for Donald Trump′s deputy CIA director, Deutsche Welle, June 7, 2017
- ↑ US News/ AP: Rights Group Asks Germany to Arrest CIA Deputy Director, 7. June 2017
- ↑ Christian Fuchs: CIA: Trump’s Darling, Die Zeit, 7. June 2017 (in English)
- ↑ Filkins, Dexter (2017 թ․ փետրվարի 3). «The New CIA Deputy Chief's Black-Site Past». The New Yorker.
- ↑ Miller, Greg (2013 թ․ մայիսի 7). «National Security CIA selects new head of clandestine service, passing over female officer». Washington Post.
- ↑ Johnson, Tim (2017 թ․ փետրվարի 2). «New CIA deputy director is 1st career female officer in the post». Miami Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ Deputy CIA director could face court deposition over post-9/11 role in torture
- ↑ DoJ moves to prevent CIA official from detailing role in Bush-era torture
- ↑ Press, Associated (2018 թ․ մարտի 13). «Gina Haspel named by Trump to be CIA director, replacing Pompeo, who will replace Tillerson at State». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Сенат США утвердил Джину Хаспел на посту директора ЦРУ». Meduza. 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Gina Haspel». ЦРУ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 12 марта 2018-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ջինա Հասփելը ԿՀՎ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.