Ջիմի Դուրմազ

շվեդ ֆուտբոլիստ

Յակուպ Ջիմի Դուրմազ (շվեդ.՝ Jakup Jimmy Durmaz, մարտի 22, 1989(1989-03-22)[1], Էրեբրու), շվեդ ֆուտբոլիստ, «Թուլուզ» ակումբի և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան։ Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2018 թվականի աշխարհի առաջնությանը։

Ջիմի Դուրմազ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեդիա, Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1989(1989-03-22)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Էրեբրու
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Թուլուզ
Համար 21
Պատանեկան կարիերա
2001-2005 Շվեդիա Ֆորվարդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2008 Շվեդիա Ֆորվարդ 35 (4)
2008-2012 Շվեդիա Մալմյո 91 (14)
2012-2014 Թուրքիա Գենչլերբիրլիգի 61 (11)
2014-2016 Հունաստան Օլիմպիակոս 43 (9)
2016—մ. հ. Ֆրանսիա Թուլուզ 50 (5)
Ազգային հավաքական
2009-2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 8 (0)
2011—մ. հ. Շվեդիա Շվեդիա 46 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջիմիի ազգականներ Շարբել Տոուման և Դավիթ Դուրմազը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են[2]։

Ակումբային կարիերա խմբագրել

 
Դուրմազը «Գենչլերբիրլիգի» ակումբում

Ջիմի Դուրմազը ծագումով ասորի է[3]։ Դուրմազը «Ֆորվարդ» ակումբի սան է։ 2008 թվականին տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 14-ին «Համարբյու» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան լիգայում։ Նոյեմբերի 3-ին Համարբյու ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[4]։ 2010 թվականին նա դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2012 թվականին Դուրմազն ընդունել է Թուրքիայի «Գենչլերբիրլիգի» ակումբի հրավերը իր էթնիկ հայրենիքից։ Օգոստոսի 20-ին «Անթալյասպոր» ակումբի դեմ խաղում Ջիմին կատարել է իր նորամուտը թուրքական Սուպերլիգայում[5]։ Սեպտեմբերի 30-ին «Կայսերիսպոր» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[6]։

2014 թվականի ամռանը Ջիմին տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս» ակումբ[7]։ Օգոստոսի 30-ին «Պանետոլիկոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 13-ին ՕՖԻ ակումբի դեմ խաղում Դուրմազը խփել է իր առաջին գոլը Պիրեյոսի ակումբում[9]։ 2015 թվականին Ջիմին օգնել է ակումբին դառնալ Հունաստանի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։

2016 թվականի օգոստոսի 20-ին Դուրմազը դարձել է ֆրանսիական «Թուլուզ» ակումբի խաղացող։ «Լիլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Երեք օր անց «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականի փետրվարի 8-ին կայացած Կիպրոսի հավաքականի դեմ խաղում Դուրմազը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Տոյվոնեն[10]։ 2012 թվականի հունվարի 23-ին Կատարի հավաքականի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։

2016 թվականի ամռանը Դուրմազն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկավելիք 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Իտալիայի[11] և Բելգիայի[12] հավաքականների դեմ։

2018 թվականին Դուրմազը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի հավաքականի դեմ[13]։

Գոլերը Շվեդիայի հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. Հունվարի 23, 2012 Ջասիմ բին Համադ, Դոհա, Կատար   Կատար 0:1 0:5 Ընկերական խաղ
02. Հոկտեմբերի 12, 2014 Friends Arena, Սոլնա, Շվեդիա   Լիխտենշտայն 2:0 2:0 ԵԱ-2016 որակավորման փուլ
03. Հունիսի 9, 2017 Friends Arena, Սոլնա, Շվեդիա   Ֆրանսիա 1:1 2:1 ԱԱ-2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

  «Մալմյո»

  •   Շվեդիայի չեմպիոն (1) - 2010

  «Օլիմպիակոս»

  •   Հունաստանի չեմպիոն (2) - 2014/15, 2015/16
  • Հունաստանի գավաթակիր (1) - 2014/15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Նա ազգությամբ ասորի է Թուրքիայից «David Durmaz om mötet med sin nya klubb». svenskafans.com (Swedish). Svenska Fans. 2008 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)։
  3. «Ur ilskan växte årets stora succé». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. «Համարբյու VS. Մալմյո 3:6» (անգլերեն). soccerway.com. 2008—11—03.
  5. «Գենչլերբիրլիգի VS. Անթալյասպոր 3:1» (անգլերեն). soccerway.com. 2012—08—20.
  6. «Գենչլերբիրլիգի VS. Կայսերիսպոր 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012—09—30.
  7. Παίκτης του Ολυμπιακού ο Ντουρμάζ (Greek), 2014 թ․ օգոստոսի 22, Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Պանետոլիկոս VS. Օլիմպիակոս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—08—30.
  9. «Օլիմպիակոս VS. ՕՖԻ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014—09—13.
  10. «Կիպրոս VS. Շվեդիա 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011—02—08.
  11. «Իտալիա VS. Շվեդիա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 17.
  12. «Շվեդիա VS. Բելգիա 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22.
  13. «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Դուրմազ» հոդվածին։