Ջիմի Բրիան

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ջիմի Բրիան (ֆր.՝ Jimmy Briand; օգոստոսի 2, 1985(1985-08-02)[1][2], Վիտրի սյուր Սեն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, խաղում է «Գենգամ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող։ Հանդես է գալիս նաև Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ջիմի Բրիան
ֆր.՝ Jimmy Briand
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1985(1985-08-02)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Վալ դե Մարն
Հասակ 181
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Գենգամ
Համար 23
Պատանեկան կարիերա
1998—2001 Ֆրանսիա Կլերֆոնտենի ակադեմիա
2001—2003 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2010 Ֆրանսիա Ռեն 169 (33)
2010—2014 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 110 (22)
2014—2015 Գերմանիա Հաննովեր 96 29 (3)
2015—մինչև հիմա Ֆրանսիա Գենգամ 18 (3)
Ազգային հավաքական
2004—2006 Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ.) 22 (4)
2008—2012 Ֆրանսիա Ֆրանսիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ տարիներ խմբագրել

Բրիանը ծնվել է Փարիզից ոչ հեռու, Անտիլյան կղզիներից ներգաղթած ընտանիքում[3]։ Իր կարիերայի առաջին ակումբը համարվում է «Իվրին», որի պատանեկան կազմ Ջիմին ընդգրկվել է 7 տարեկանում[4] և մնացել է այնտեղ 13 տարի։ 1998 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է Կլերֆոնտեն ակադեմիա։ Այդ ժամանակահատվածում Ջիմին եռամյա պայմանագիր է ստորագրել «Ռեն» ակումբի հետ՝ պայմանով, որ ակումբ է տեղափոխվելու ակադեմիան ավարտելուց հետո։ Ակադեմիայում նրան համեմատում էին Թիերի Անրիի հետ[5]։ Շուտով Բրիանը սկսեց հանդես գալ Ֆրանսիայի պատանեկան հավաքականում[6]։

Ակումբային կարիերա խմբագրել

«Ռեն» խմբագրել

2001 թվականին Ջիմին տեղափոխվել է «Ռեն» ֆուտբոլային ակումբ։ «Ռենում» նա իր վրա է հրավիրել Եվրոպական ակումբների ուշադրությունը, որոնցից էր «Մանչեսթեր Յունայթեդը», որի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հատուկ Բրիանի համար եկել էր Ֆրանսիա՝ դիտելու նրա խաղը[7]։ Մի քանի շաբաթ անց՝ 2003 թվականի մայիսի 20-ին, նա դեբյուտեց Առաջին Լիգայում՝ փոխարինման դուրս գալով ՊՍԺ-ի դեմ խաղում[8]։ Մի քանի օր անց Յոհան Գուրկյուֆի և Ժակ Ֆատիի հետ միասին հաղթել է Համբերդելիայի գավաթի առաջնությունը։ Եզրափակիչ խաղը կայացել է «Ստրասբուրգի» դեմ, որտեղ «Ռենը» կարողացավ հաղթել 4:1 հաշվով, իսկ Բրիանը կարողացավ առանձնանալ գոլով[9]։ 2004 թվականին նա ակումբի հետ ստորագրեց պրոֆեսիոնալ պայմանագիր[10]։ Մի քանի մրցաշրջան հետո Ջիմը ստիպված եղավ նստել պահեստայինների նստարանին, հիմնական կազմի խաղացող դարձավ 2005/06 մրցաշրջանից։ Հաջորդ երկու մրցաշրջանները ֆուտբոլիստն անկացրել է մեկնարկային կազմում, առանց վնասվածքների, բայց 2009 թվականի մարտի 26-ին Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզումների ժամանակ վնասել է խաչաձև կապանները, բուժումը տևել է 6 ամիս[11]։

«Օլիմպիկ Լիոն» խմբագրել

2010 թվականի հունիսի 14-ին Ջիմին տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն» ակումբ[12]։ Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով, իսկ տրանսֆերը արժեցել է 6 միլին Եվրո[13]։

«Հաննովեր 96» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 22-ին Բրիանը միամյա պայմանագիր է ստորագրել «Հանովերի» հետ[14]։

«Գենգամ» խմբագրել

2015 թվականի օգոստոսի 3-ին Բրիանը վերադարձավ Ֆրանսիական առաջնություն՝ պայմանագիր կնքելով «Գենգամ» ակումբի հետ։

Ազգային հավաքական խմբագրել

2004 թվականից մինչև 2006 թվականը Ջիմին հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2006 թվականի ֆրանսիայի երիտասարդների առաջնությանը։ Ազգային հավաքակում ընդգրկվել է մասնակցելու համար 2007 թվականի մայիսի 24-ից սկսված ԵՎՐՈ-2008-ի խաղերին[15], բայց խաղադաշտ դուրս չի եկել։ Դեբյուտային խաղը կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին Ռումինիայի դեմ խաղում։

Վիճակագրություն խմբագրել

Տվյալները 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթ Մայրցամաքային գավաթ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռեն 2002/03 Առաջին լիգա 1 0 0 0 0 0 1 0
2003/04 Առաջին լիգա 7 1 3 1 0 0 10 2
2004/05 Առաջին լիգա 10 0 3 0 0 0 13 0
2005/06 Առաջին լիգա 29 3 6 1 5 1 40 5
2006/07 Առաջին լիգա 35 9 4 1 0 0 39 10
2007/08 Առաջին լիգա 37 7 4 1 6 0 47 8
2008/09 Առաջին լիգա 27 8 5 4 3 0 35 12
2009/10 Առաջին լիգա 23 5 4 1 0 0 27 6
Ընդամենը «Ռենը»-ում 169 33 29 9 14 1 212 43
  Օլիմպիկ Լիոն 2010/11 Առաջին լիգա 33 6 3 1 8 1 44 8
2011/12 Առաջին լիգա 37 9 9 3 10 2 56 14
2012/13 Առաջին լիգա 15 1 1 0 3 1 19 2
2013/14 Առաջին լիգա 25 6 5 2 10 1 140 9
Ընդամենը «Օլիմպիկ»-ում 110 22 18 6 31 5 159 33
  Հաննովեր 96 2014/15 Բունդեսլիգա 29 3 1 0 0 0 30 3
  Գենգամ 2015/16 Առաջին լիգա 18 3 3 1 0 0 21 4
Ընդհանուր 326 61 51 16 45 6 422 83

Ձեռքբերումներ խմբագրել

  «Լիոն»
  • 2012 թվականի Ֆրանսիայի գավաթի հաղթող
  • 2012 թվականի Ֆրանսիայի սուպերգավաթի հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Jimmy Briand: «Travailler encore plus pour retrouver les Bleus»» (ֆրանսերեն). antilles-foot.com. 25 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Ivry, point d'un nouveau départ pour Jimmy Briand». rennes.maville.com (ֆրանսերեն). Ouest-France. 2 декабря 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Briand, un talent criant», France Football, 31 января 2003
  6. «Fiche de Jimmy Briand» (ֆրանսերեն). rlfoot.fr. 14 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Sir Alex, fou de Briand ?», France Football, 15 апреля 2003
  8. «Feuille de match de Paris SG - Stade rennais du 20 mai 2003» (ֆրանսերեն). LFP. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  9. «La victoire en Coupe Gambardella 2003» (ֆրանսերեն). stade-rennais-online.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  10. «Fiche de Jimmy Briand» (ֆրանսերեն). stade-rennais-online.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  11. Briand 'disaster' for Rennes (անգլ.)
  12. Jimmy Briand est lyonnais !(ֆր.)
  13. «Бриан подписал четырехлетний контракт с «Лионом»». sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Hannover 96 verpflichtet Jimmy Briand». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  15. D.M. (24 мая 2007). «Bleus : sélection contre l'Ukraine» (ֆրանսերեն). football365.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Բրիան» հոդվածին։