Ջիլ Էլեն Աբրամսոն (անգլ.՝ Jill Ellen Abramson, մարտի 19, 1954(1954-03-19)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրականագետ և լրագրողուհի, 2011-2014 թվականներին եղել է Նյու Յորք Թայմսի գլխավոր խմբագիրը` դառնալով այդ պաշտոնն զբաղեցրած առաջին կինը։

Ջիլ Աբրամսոն
անգլ.՝ Jill Ellen Abramson
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1954(1954-03-19)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց և Ռեդկլիֆ քոլեջ (1976)
ԵրկերMerchants of Truth? և Strange Justice: The Selling of Clarence Thomas?
Մասնագիտությունլրագրող, գրող, գլխավոր խմբագիր և համալսարանի դասախոս
ԱշխատավայրThe New York Times Company, Փրինսթոնի համալսարան, The Wall Street Journal, Թայմ և The American Lawyer?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Jill Abramson Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Աբրամսոնը ծնվել է Նյու Յորքում և մեծացել է հրեաների ընտանիքում[4]։ Նա ավագ դպրոցի դիպլոմ է ստացել Ֆիլդսոն էթիկայի և մշակույթի դպրոցում, Պատմության և գրականության բակալավրի աստիճան` Հարվարդի համալսարանում և Ռադքլիֆ քոլեջում, 1976 թվականին[5]։

Կարիերա

խմբագրել

Նյու Յորքում ավարտել է մասնավոր դպրոց։ Բարձրագույն կրթություն է ստացել։

1973-1976 թվականները աշխատել է Time-ում։ 1977-1986 թվականներին աշխատել է The American Lawyer-ում։

1997 թվականից աշխատել է Նյու Յորք Թայմսի Վաշինգստոնոնյան բյուրոյում։ Դրանից առաջ, 1988 թվականից աշխատել է The Wall Street Journal-ում։ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիս եղել է The New York Times-ի գլխավոր խմբագիրը։

BBC-ում նրա` գործից հեռանալն անքաղաքավորություն են անվանել[6]։

2016 թվականին որպես քաղաքական սյունակագիր սկսել է աշխատել Guardian US-ում[7]։ 2019 թվականին լրագրողների կողմից մեծ քննադատության է արժանացել իր «Ճշմարտության վաճառականները» գրքի համար, որում հայտաբերվել են գրագողության մի շարք դեպքեր և փաստական սխալներ, չնայած գիրքն իր ճշգրտության համար գնահատվել է Դոնալդ Թրամփի կողմից[8][9]։

2012 թվականին հինգերորդ տեղն է զբաղեցրել ըստ ըստ Ֆորբսի ամենաազդեցիկ կանանց ցանկում։ Ներառվել է աշխարհի առավել ազդեցիկ հինգ հարյուր մարդկանց ցանկում ըստ Foreign Policy-ի։ Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ է (2001)[10]։

Ամուսնացած է 1981 թվականից, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Tzvi Ben-Gedalyahu (2013 թ․ ապրիլի 24). «NY Times Editor Jill Abramson Sparks News Not Fit to Print». The Jewish Press. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Byers, Dylan (2011 թ․ հունիսի 2). «Everything You Ever Wanted to Know About Jill Abramson». Adweek. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  6. Как Джилл Абрамсон "ушли" из New York Times - BBC Russian
  7. «Guardian US appoints Jill Abramson as political columnist». Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. «Jill Abramson is accused of plagiarism in the latest scandal surrounding her book release». Vox. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Trump seizes on ex-NYT editor Jill Abramson's criticism of paper». The Hill. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  10. http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Աբրամսոն» հոդվածին։