Ջեֆրի Ներո «Ջեֆ» Հարդի (անգլ.՝ Jeffrey Nero "Jeff" Hardy, օգոստոսի 31, 1977(1977-08-31), Կամերոն, Մուր շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), գեղանկարիչ, բանաստեղծ, երգիչ, երգերի հեղինակ։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Ջեֆ Հարդի
Jeff Hardy
Քեյնը 2008 թվականին
Իրական անունՋեֆրի Ներո Հարդի
Jeffrey Nero Hardy
Ռինգային անուն(ներ)Գալաքսոն[1]
Գլադիատոր[1]
Այսմեն[1]
Ջեֆ Հարդի[2]
Քիթ Դեյվիս[3]
Դաժան Ջիմի Ջեք[1]
Ուիլդո Ջինքս[3]
Ուիլլոու[4]
Ուիլլոու Կրակ
Կուղխ[1]
Ջեֆ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ102 կգ
Իրական հասակ1,88 մ
Ծննդյան թվականօգոստոսի 31, 1977 (47 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կամերոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՄարզիչԴորի Ֆանկ կրտսեր[2]
Մայքլ Հեյս[2]
Դեբյուտ1993
ԱմուսինԲեթ Բրիտ (2011-այժմ)
Երեխաներ1

Մինչև «WWE» կազմակերպությունում ելույթներ ունենալը, հանդես է եկել «Organization of Modern Extreme Grappling Arts» (OMEGA) կազմակերպությունում, որը պատակնել է իրեն և եղբորը՝ Մեթ Հարդիին։ «WWE»-ի հետ մարզական պայմանագիր կնքելուց հետո եղբայրները որոշ ժամանակ հանդես են գալիս որպես ջոբերներ, որից հետո «TLC» (սեղաններ, սանդուղքներ, աթոռներ) ձևաչափի թիմային մարտերում ունեցած նշմարելի ելույթների շնորհիվ կարողանում են դրական տեղաշարժ ունենալ մարզական կարիերաներում։ Թիմում զորակոչելով Լիտային, Հարդիների խմբավորումն ստանում է «Team Xtreme» անվանումը։ Որպես թիմային ռեստլեր, Հարդին ութ անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն (վեց անգամ աշխարհի թիմային չեմպիոն, մեկ անգամ WCW թիմային չեմպիոն, մեկ անգամ TNA աշխարհի թիմային չեմպիոն)՝ բոլոր տիտղոսները նվաճելով եղբոր հետ։

Ունեցել է նշմարելի հաջողություններ նաև անհատական ելույթներում՝ վեց անգամ ճանաչվելով աշխարհի չեմպիոն, այդ թվում՝ մեկ անգամ նվաճելով WWE չեմպիոնական տիտղոսը, երկու անգամ Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և երեք անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսը։ Ծանրքաշային տիտղոսներից զատ հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային, մեկական անգամներ WWE կիսածանրքաշային և WWE Եվրոպայի, և երեք անգամ WWE հարդքոր տիտղոսը։

Հանդիսանում է «Peroxwhy?gen» կոչվող ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հարդի, Հարդի և Քրուգման», էջ 23
  2. 2,0 2,1 2,2 «Ջեֆ Հարդիի կենսագրությունը». «World Wrestling Entertainment». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Ջեֆ Հարդիի էջը Ռեստլինգի առցանց բազայում
  4. ««TNA IMPACT »-ի արդյունքներ 3/13 ըստ Կալդուելի». «Պրո ռեստլինգ թորչ».
  1. Հարդի, Մեթ; Հարդի, Ջեֆ; Քրուգման, Մայքլ (2003). «Հարդի բոյզ` ներշնչող գոյություն». Նյու Յորք: «ՀարփերՔոլինս». էջ 288. ISBN 0060521546. OCLC 369561409.
  2. Վարսալոն, Ջիմ (2001 թ․ դեկտեմբեր). ««Մեթ և Ջեֆ Հարդիներ – հարցազրույց»». «Ռեստլինգ դայջեսթ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ Հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Հարդի» հոդվածին։