Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Ջեֆրի Զաքարյան (անգլ.՝ Geoffrey Zakarian, հուլիսի 25, 1959(1959-07-25), Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ[1] շեֆ խոհարար, գործարար, հեռուստահաղորդավար և գրող։

Ջեֆրի Զաքարյան
Geoffrey Zakarian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1959(1959-07-25) (64 տարեկան)
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունWorcester State University?, The Culinary Institute of America at Hyde Park?, Oak Park High School? և Burncoat High School?
Մասնագիտությունշեֆ խոհարար և ռեստորատոր
ԱմուսինՄարգարետ Ուիլյամս
Երեխաներ3
Կայքgeoffreyzakarian.com
 Geoffrey Zakarian Վիքիպահեստում

Նա մի քանի ռեստորաններ ունի Նյու Յորքում, Ատլանտիկ Սիթիում և Մայամիում[2]։ Նա հեռուստախոհանոցային մի քանի հաղորդումների վարող է[2]։

Կենսագրություն Խմբագրել

Զաքարյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում[2]։ 1977 թվականին ավարտել է ավագ դպրոցը (անգլ.՝ Burncoat High School)[3]:

Զաքարյանը խոհարարական կրթություն ստացել է Նյու Յորքում գտնվող Ամերիկայի խոհարարական համալսարանում[4]։ Նա որպես սկսնակ խոհարար, իր աշխատանքը սկսել է շեֆ Դանիել Բոուլուդի մոտ «Le Cirque»-ում, որտեղ 1982-1987 թվականներին դարձել է խոհանոցի շեֆ[5]։

Անձնական կյանք Խմբագրել

Զաքարյանն ամուսնացած է Մարգարետ Աննա Ուիլյամսի հետ։ Նրանք ունեն երկու աղջիկ և մեկ տղա։ Նա նախկինում ամուսնացած է եղել Հեթեր Կարեմանի հետ[6]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Star Salvation Ep. 4, Part 1». Star Salvation. հունիսի 22, 2014. արխիվացված օրիգինալից 2014-08-17-ին. https://web.archive.org/web/20140817070456/http://www.foodnetwork.com/shows/food-network-star/star-salvation-videos.0223092.html։ Վերցված է հունիսի 27, 2014. 
  2. 2,0 2,1 2,2 Gillespie, Nick and Amanda Winkler (2013-11-25) Iron Chef Geoff Zakarian Talks Food, Freedom, and the Future of American Cuisine, Reason.com
  3. «1977 Burncoat High School yearbook»։ classmates.com։ Վերցված է մարտի 6, 2016 
  4. Bruni Frank (2010)։ «Geoffrey Zakarian»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 7, 2010 
  5. «ICA Morimoto vs. Zakarian»։ Wannabe a TV Chef.com։ Վերցված է օգոստոսի 7, 2010 
  6. «Margaret Williams, Geoffrey Zakarian»։ Նյու Յորք Թայմս։ հուլիսի 31, 2005։ Վերցված է ապրիլի 11, 2016 

Արտաքին հղումներ Խմբագրել