Ջեք Դորսի

ամերիկացի ծրագրավորող և գործարար

Ջեք Դորսի (անգլ.՝ Jack Patrick Dorsey[6], նոյեմբերի 19, 1976(1976-11-19)[1][2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ծրագրավորող և գործարար, առավել հայտնի որպես Թվիթթեր սոցիալական ցանցի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Square» վճարային համակարգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն[7]։ 2012 թվականին «The Wall Street Journal»-ը նրան շնորհում է «Տարվա նորարար» տիտղոսը տեխնոլոգիայի ոլորտում։

Ջեք Դորսի
անգլ.՝ Jack Dorsey
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1976(1976-11-19)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունիռլանդական ծագումով ամերիկացի և իտալական ծագումով ամերիկացի
ԿրթությունՆյու Յորքի համալսարան[4], Missouri University of Science and Technology?[5] և Bishop DuBourg High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, բլոգեր, գործարար, ծրագրավորող, համակարգչային գիտնական և գործադիր տնօրեն
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ
 Jack Dorsey Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Դորսին ծնվել և մեծացել է Սենթ Լուիսում, Միսսուրի [8]։ Ծնողներն են Մարսիա Սմիթը և Թիմ Դորսին։ Դորսին մասամբ իտալական ծագում ունի։ Սովորել է «Bishop DuBourg» ավագ դպրոցում։ Այնուհետև, մինչ Նյու Յորքի համալսարանն ընդունվելը, հաճախել է Միսսուրիի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը։ Աշխատելով երթակարգավարային ծառայությունում որպես ծրագրավորող՝ տեղափոխվել է Կալիֆորնիա։

2000 թվականին հղանում է իրական ժամանակում կարճ հաղորդագրությունների համացանցային ծառայության գաղափարը։ Այդ մտքով ոգեշնչված՝ Դորսին գնում է «Odeo» ընկերություն, որը զբաղվում էր տեքստային հաղորդագրությունների փոխանցման խնդիրներով։

Այստեղ էլ ծանոթանում է Բիզ Սթոունի հետ, և համատեղ ուժերով մոտ երկու շաբաթում ստեղծում են Թվիթթեր սոցիալական ցանցի նախատիպը։ Ցանցի գաղափարը հետաքրքրում է «Odeo»-ի մյուս աշխատակիցներին և իր վրա սևեռում «Blogger»-ի հիմնադիր Էվան Ուիլյամսի ուշադրությունը [9]։

Ավելի ուշ Դորսին, Սթոունը և Ուիլյամսը հիմնում են «Obvious» ընկերությունը, որից էլ հետագայում պիտի առանձնանար «Twitter Inc.»-ը։ «Twitter Inc.»-ում խորհրդի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո Դորսին զբաղվում է նոր վճարային համակարգի գործարկումով։ Ներկայումս ընկերությունն ունի մոտ 800 աշխատակից։

Ծանոթագրություններ Խմբագրել