Ջերոմ Կլապկա Ջերոմ
Ջերոմ Կլապկա Ջերոմ (անգլ.՝ Jerome Klapka Jerome, մայիսի 2, 1859[1][2][3][…], Ուոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 14, 1927[4][1][2][…] կամ հունիսի 16, 1927[5], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող-զավեշտաբան, «Punch» հանդեսի մշտական աշխատակից, 1892 - 1897 թվականներին՝ «Ծույլը» (անգլ.՝ Idler) և «Այսօր» (անգլ.՝ Today) հանդեսների խմբագիր։ Ջերոմի բազմաթիվ ստեղծագործություններից առավելապես հայտնի է և աշխարհի բազմաթիվ լեզուներով է թարգմանվել «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (Three Men in a Boat, 1889[6]) վիպակը։
Ջերոմ Կլապկա Ջերոմ անգլ.՝ Jerome Klapka Jerome | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Jerome Klapka Jerome |
Ծնվել է | մայիսի 2, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուոլսոլ, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | հունիսի 14, 1927[4][1][2][…] (68 տարեկան) կամ հունիսի 16, 1927[5] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Օքսֆորդշիր |
Մասնագիտություն | գրող, լրագրող, երգիծաբան, դրամատուրգ, ինքնակենսագիր, վիպասան, արձակագիր, դերասան և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | St Marylebone Grammar School? |
Ուշագրավ աշխատանքներ | Երեքը մի նավակում և Three Men on the Bummel? |
Ամուսին | Georgina Elizabeth Henrietta Stanley Marris? |
Կայք | jeromekjerome.com |
Jerome K. Jerome Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵղել է ուսուցիչ, դերասան, երգիծական հանդեսների խմբագիր։ Ջերոմի առաջին ստեղծագործությունները («Բեմի վրա և բեմի ետևում», 1888 թ., «Բեմական աշխարհից», 1889 թ.) կապված են թատրոնի հետ։ Նրա ամենաճանաչված գործը «Երեքը մի նավակում (չհաշված շունը)» (1889 թ., հայ․ հրտ․ 1982 թ.) կատակերգական վիպակն է, որի շարունակությունն է «Երեքը հեծանիվով» (1900 թ.) վիպակը։
Ջերոմը հեղինակ է բազմաթիվ երգիծական պատմվածքների («Պարապ մարդու պարապ մտքերը», 1889 թ., «Մի ուխտագնացության օրագիր և վեց ուրվագիծ», 1891 թ.) ու պիեսների («Արևամուտ», 1888 թ., «Օրիորդ Հոբբսը», 1899 թ., «Չորրորդ հարկի կենվորը», 1908 թ.)։
Ջերոմի երգիծանքը բարեմիտ է, հաճախ՝ սենտիմենտալության ու բարոյախոսության հետ խառնված, թեման՝ ձախողակ մարդկանց մանր անհաջողությունները։
1894–1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ Ջերոմն իր զայրույթն է արտահայտել թուրք բարբարոսների ու նրանց «քաղաքակիրթ» հովանավորողների դեմ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Джером Джером Клапка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ հայերեն թարգմանությունը՝ Երեքը մի նավակում (չհաշված շունը)։ Վիպակ / Ջերոմ Ք. Ջերոմ; Անգլ. թարգմ.՝ Ջ. Հովհաննիսյան; Խմբ.՝ Ա. Հովսեփյան; Վերջաբ.՝ Լ. Սամվելյան. - Երևան։ Սովետական գրող, 1982. - 221 էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Երեքը մի նավակում (չհաշված շունը)»՝ գրապահարանում Արխիվացված 2020-07-16 Wayback Machine
- Երեքը մի նավակում, չհաշված շունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Կլապկա Ջերոմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |