Արղանամադենի գավառ

Արղանամադեն, գավառ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում։ Վարչական կենտրոնը Արղանա–Մադեն քաղաքն է։

Գավառ
Արղանամադեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԴիարբեքիրի վիլայեթ
Այլ անվանումներԱրզնի, Արզնի Մադեն, Արկնի, Արղան, Արղանա, Արղանամադան, Արղանամատեն, Արղանայի գավառ, Արղանտ, Արղն, Արղնի, Արղնի Մադեն, Արղնի Մատեն, Արղնու Մադեն, Մադեն, Մատեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն35 000 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, հույներ, ասորիներ[1], թուրքեր, հրեաներ, հույներ, քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1], այլք
Տեղաբնականունարղանամադենցի
Ժամային գոտիUTC+3

Գավառը մոտավորապես համապատասխանում է Մեծ Հայքի Պաղնատուն գավառին։

ԱշխարհագրությունԽմբագրել

Գավառը գտնվում է Դիարբեքիր քաղաքից հյուսիս, Տիգրիսի վտակ Արղանայի և մի քանի այլ գետերի ավազանում։ Գավառի մի մասը լեռնային է և անտառապատ։

Արղանամադենն ունի ցամաքային տաք կլիմա։

ՊատմությունԽմբագրել

1915-1916 թվականների Մեծ եղեռնի տարիներին հայ բնակչության մեծ մասը կոտորվեց թուրքերի ձեռքով։

ԲնակչությունԽմբագրել

1915 թվականին՝ նախքան Մեծ եղեռնը, գավառն ուներ 35000 բնակչություն, որից 20000-ը հայեր, իսկ մնացածը՝ թուրքեր, հույներ, հրեաներ, քրդեր։

ՏնտեսությունԽմբագրել

Արղանամադենն հայտնի էր իր ընտիր գինիներով և բարձրորակ խաղողներով։ Բնակչությունը մշակում էր բամբակ, բրինձ և հացահատիկներ։ Գավառից արտահանում էին մեծ քանակությամբ չամիչ, պաստեղ, դոշաբ և կարմիր գինի։

Վարչական բաժանումԽմբագրել

Արղանամադենի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.[1]

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 458