Սալ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սալ (այլ կիրառումներ)
Սալ (հայտնի էր նաև Սալբաղա և Սաղ անուններով), նախկինում փոքրիկ հայաբնակ գյուղ, որը այժմ վերածվել է գյուղատեղիի, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում[1]։
Գյուղատեղի | ||
---|---|---|
Սալ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Որդուարի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ (2014) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՆկարագրությունԽմբագրել
Սալ գյուղը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Վանանդ գետի ձորի միջին հոսանքում՝ Տանակերտ գյուղից 2 կմ ձորով ներքև, գետի ձախ ափին[2], Օրդուբադ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։
ՊատմությունԽմբագրել
1929-32 թվականները ուներ 15-20 բնակչություն։ 20-րդ դարի կեսերին հայերը լքել են այգևետ վայրում կառուցված գյուղը։ Հայերի արտագաղթից հետո այստեղ ոչ ոք չի բնակվել, որը խթան է դարձել գյուղի ավերմանը։ Պահպանվել է Հովհաննես վարդապետի ձեռքով 1728 թվականին այդտեղ ընդօրինակաված հայերեն մի ձեռագիր[3]։
ՀուշարձաններԽմբագրել
Գյուղը ունեցել էր եկեղեցի, որ մինչև հայերի արտագաղթը արդեն ավերակ էր։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 82-83, էջեր 82-83 — 224 էջ։
- ↑ Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 88։
- ↑ Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998 թվական, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 464