Ցելսուս
Տիտոս Կոռնելիոս Ցելսուս (լատ.՝ Titus Cornelius Celsus), հռոմեական կայսր, ուզուրպատոր 260 և 268 թվականների միջև։
Ցելսուս լատ.՝ Celsus | |
---|---|
![]() | |
Մահացել է | 265 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան |
![]() |
«Օգոստոսների պատմություն»-ում Ցելսուսը մասնավոր անձ է, անցյալում եղել է տրիբուն, ապրել է իր կալվածքում՝ Աֆրիկայում։ Իր արդարության և հասակի համար հռչակվել է կայսր Աֆրիկայի պրոկոնսուլ Վիբիոս Պասսիենոսի կողմից, իսկ լիբիական սահմանի գլխավոր հրամանատար Ֆաբիոս Պոմպոնիանոսը նրան հագցրել է աստվածուհի Ցելեստինայի զգեստները։ Հայտնի է, որ կառավարման յոթ օրերից հետո Ցելսուսը սպանվել է ոմն Գալլիենայի՝ Գալլիենոս կայսեր զարմուհու կողմից, իսկ նրա մարմինը նետվել է շներին, որպես կեր։ Մարդիկ և ապստամբությունը հավանաբար հորինված են, ինչպես նաև Սատուրնիոսի ապստամբությունը։
ԳրականությունԽմբագրել
- «Օգոստոսների պատմությունը». Երեսուն տիրանները 29, Աստվածային Կլավդիոս. 7. 4.