Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամհարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ջերգիզ Խաչիկի Ժամհարյան (սեպտեմբերի 7, 1903(1903-09-07), Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 22, 1984(1984-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1940)։

Ջերգիզ Ժամհարյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1903(1903-09-07)
ԾննդավայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 22, 1984(1984-09-22) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1925) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1930)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Ջերգիզ Ժամհարյանը ծնվել է 1903 թվականին Բիթլիսում։ 1915 թվականին փրկվելով եղեռնից՝ փախել է Երևան։ 1922-1925 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1928 թվականից սկսում է աշխատել Հայֆիլմում որպես բեմադրիչ-ռեժիսոր։ 1930 թվականին ավարտում է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1936-1950 թվականներին աշխատում է Լենինականի (այժմ՝ Գյումրի), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) դրամատիկական թատրոններում որպես ռեժիսոր։ 1950 թվականից եղել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի ռեժիսոր[1]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսոր

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1970 Էջմիածին
1969 Հանդիպում հայրենիքի հետ
1964 Իմ Հայաստանը
1956 Չարբախ գյուղի կոլխոզում
1954 Կուսակցության կոչով
1934 Երբ ծաղկում են այգիները
1933 Ավտոդոր
1932 Դեղաբույսեր
1930 Այղր լիճ
1930 Ո՞վ է մեղավոր

Սցենարիստ

խմբագրել
Տարեթիվ Ֆիլմ
1930 Ո՞վ է մեղավոր

Ծանոթագրություններ

խմբագրել