Ջեսսի Վենտուրա (անգլ.՝ Jesse Ventura, ի ծնե՝ Ջեյմս Ջորջ Ջանոս [James George Janos], հուլիսի 15, 1951(1951-07-15)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր), դերասան, քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ, ռազմածովային վետերան, Վիետնամի պատերազմի մասնակից, հեռուստահաղորդավար և քաղաքական գործիչ, ԱՄՆ Մինեսոտա նահանգի 38-րդ նահագապետը 1999-2003 թվականներին։

Ջեսսի Վենտուրա
Jesse Ventura
JesseVentura1.jpg
Վենտուրան 2016 թվականին
Դրոշ
(38-րդ) Մինեսոտայի նահանգապետ
Հունվարի 4, 1999 - Հունվարի 6, 2003
Նախորդող Արն Կարլսոն
Հաջորդող Թիմ Փոուլենտի
Դրոշ
Բրուքլին Պարկի քաղաքապետ
Հունվարի 11, 1991 - Հունվարի 13, 1995
 
Կուսակցություն՝ Անկուսակցական (1991–1995, 2003–այժմ)
Կրթություն՝ Ռուզվելտի ավագ դպրոց
Հյուսիսային Հելեպինի քոլեջ
Մասնագիտություն՝ կինոդերասան, ռադիոհաղորդավար, գրող, քաղաքական գործիչ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), հակապատերազմային ակտիվիստ, մարզական մեկնաբան, ըմբիշ և radio pundit
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 15, 1951 (71 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Հայր Էլայաս Սանդերս
Մայր Դորոթի Սանդերս
Ամուսին Թերեզա Մաստերս (1975–այժմ)
Զավակներ 2
 
Ինքնագիր Bernie Sanders signature.svg
 
Պարգևներ

National Defense Service Medal ribbon.svg Ազգային պաշտպանության ծառայության մեդալ
Vietnam Service Medal ribbon.svg Վիետնամյան պատերազմում մատուցած ծառայության մեդալ

Վիետնամի պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[3]։ Ռազմական կարիերայից հեռանալուց հետո Ջեսսի «Մարմին» Վենտուրա (Jesse 'The Body' Ventura) ռինգային անվան ներքո[4][5] 1975-1986 թվականներին զբաղվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտով (ռեստլինգ)։ «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում որպես մարզիկ և մեկնաբան հանդես գալու համար 2004 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։ Նկարահանվել է նաև «Գիշատիչ» և «Վազող մարդը» (երկուսն էլ՝ 1987 թ․, գլխավոր դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր) կինոնկարներում։

Մարզական կարիերայից հետո 1991 թվականին մուտք է գործել քաղաքական ասպարեզ։ 1991-1995 թվականներին եղել է Բրուքլին Պարկի (Մինեսոտա) քաղաքապետը։ Որպես ԱՄՆ բարեփոխումների կուսակցության անդամ, 1998 թվականին մասնակցել է Մինեսոտայի նահանգապետի ընտրություններին, որում կարողացել է առավելության հասնել թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց, Բարեփոխումների կուսակցության ներսում վերահսկողություն սահմանելու ներքին պայքարի պայմաններում, Վենտուրան պաշտոնը շարունակել է վարել որպես Մինեսոտայի անկախության կուսակցության անդամ։ Որպես նահանգապետ, ակտիվ մասնակցություն է ունեցել Մինեսոտայի գույքահարկային բարեփոխումներին, ինչպես նաև նահանգում վաճառքի հարկի նվազեցմանը։ Վենտուրայի նախաձեռնություններից էին նաև Մինեապոլիս-Սենթ Փոլ ագլոմերացիայում մետրոպոլիտենի կապույտ գծի կառուցումը և եկամտահարկի կրճատմանն ուղղված նախագծերը[6][7]։

2003 թվականին պաշտոնից հեռանալուց հետո դարձել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի հրավիրյալ դասախոս։ Հետագայում վարել է մի շարք հեռուստահաղորդումներ և հեղինակել գրքեր։ «RT America» և «Ora TV» հեռուստաալիքներով վարել է քաղաքական հաղորդումներ[8] և բազմիցս հանդես է եկել նախագահական ընտրություններում անկախ թեկնածու ինքնառաջադրվելու օգտին[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://news.bbc.co.uk/2/hi/special_report/1998/09/98/us_midterms/207582.stm
  3. «More than Military»։ MilitaryHub.com։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 24, 2018-ին։ Վերցված է մայիսի 1, 2022 
  4. «OWOW profile»։ Online World of Wrestling։ Վերցված է մայիսի 1, 2022 
  5. «Jesse Ventura " Wrestlers Database " CAGEMATCH – The Internet Wrestling Database»։ www.cagematch.net։ Վերցված է մայիսի 1, 2022 
  6. McCallum Laura։ «The political legacy of Jesse Ventura»։ minnesota.publicradio.org։ Վերցված է մայիսի 1, 2022 
  7. Khoo Michael։ «The days of Jesse»։ minnesota.publicradio.org։ Վերցված է մայիսի 1, 2022 
  8. Mettler Katie (հունիսի 8, 2017)։ «Jesse Ventura's new Russian state TV show: 'I am working for the enemy of mainstream media now'»։ The Washington Post։ Վերցված է մայիսի 1, 2022 
  9. «Jesse Ventura Considering Running For President, 'Trump will not Have a Chance!'»։ TMZ։ Վերցված է մայիսի 1, 2022 

Արտաքին հղումներԽմբագրել