Ջեսիկա Լյուիս Նելսոն (անգլ.՝ Jessica Louise Nelson, հունիսի 14, 1991(1991-06-14)[1], Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի և բրիտանական Little Mix գըրլ բենդի նախկին գլխավոր անդամ։ Խումբը ձևավորվել է բրիտանական «The X Factor» հեռուստաշոուի 8-րդ եթերաշրջանի ժամանակ 2011 թվականին, դառնալով առաջին խումբը, որը հաղթել է տվյալ մրցույթում։ Դեբյուտից սկսած խումբը վաճառել է ավելի քան 50 միլիոն ձայնագրության օրինակներ, որը նրանց ընդգրկում է բոլոր ժամանակների ամենալավ վաճառված գըրլ բենդերի թոփ 5-ում։ 2019 թվականին Նելսոնը ներկայացրել է BBC Three-ի «Jesy Nelson: Odd One Out» վավերագրական ֆիլմը, որը հիմնված է նրա մարմնի պատկերի փորձի և բուլիինգի վրա, որը 25-րդ National Television Awards-ի ժամանակ արժանացել է «Փաստացի ժամանց» մրցանակին։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին Նելսոնը որոշում է լքել խումբը, որը կապված է նրա հոգեկան առողջության հետ[2]։

Ջեսի Նելսոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 14, 1991(1991-06-14)[1] (32 տարեկան)
Ռոմֆորդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և փոփ
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
ԼեյբլSyco Music
ԿրթությունAbbs Cross Academy and Arts College?, Jo Richardson Community School? և Սիլվիա Յանգի թատրոն դպրոց
Կայքjesynelsonofficial.com
 Jesy Nelson Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1991 թվականի հունիսի 14-ին[3][4]։ Մեծացել է Արևելյան Լոնդոնի Ռոմֆորդ քաղաքում՝ բիզնեսմեն Ջոն Նելսոնի և Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակից Ջենիս Ուայթի ընտանիքում։ Ծնողները բաժանվել են, երբ Ջեսին 5 տարեկան էր։ Նա չորս երեխաներից երկրորդ ամենաերիտասարդն է, ունի ավագ քույր Ջեյդը, ավագ եղբայր Ջոնաթանը և կրտսեր եղբայր Ջոզեֆը[5][6] ։

Նելսոնը հաճախել է Ջո Ռիչարդոսնի Համայնքայի Դպրոցն ու Էբս Քրոսի ակադեմիան և արվեստի քոլեջը[7]։ Նա նաև հաճախել է Սիլվիյա Յանգի և Իվոն Ռոդսի թաթերական դպրոցը։ Դպրոցում իր համադասարանցիներից մեկը Ռիտա Օրան էր[8]։ «The X Factor»-ում լսումներից առաջ Նելսոնը սպասուհի է աշխատել[9]։ 2020 թվականին Նելսոնը պատմել է, որ մանուկ հասակում փոքր դերեր է կատարել «Իմ տղա» (2002) և «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» (2005) ֆիլմերում[10]։

Կարիերա խմբագրել

Իր առաջին լսումների ժամանակ կատարել է Ժասմին Սալիվանի «Bust Your Windows» երգը[11]։ Little Mix խմբին միանալուց ի վեր նա բախվել է համացանցային բուլիինգին և հնարավոր ճափով փորձել է պայքարել դրա դեմ «The X Factor»-ում գտնվելու ժամանակ[6]։ Նելսոնը և Փերրի Էդվարդսը ընդգրկվել են Faux Pas խմբում, մինչդեռ Ջեյդ Թրիուոլը և Լի Էնն Փինոքը ընդգրկվել են Orion անվամբ խմբում։ Սակայն երկու խմբերն էլ չեն առաջխաղացվում։ Ավելի ուշ որոշում է ընդունվում հետ բերել քառյակին և ձևավորել Rhythmix խումբը և նրանք անցնում են ժյուրիների տուն[12]։ Ի վերջո նրանք անցնում են կենդանի կատարումների և իրենց օգնական ժյուրին է դառնում Տուլիսա Կոնստոստավլոսը[13]։ 2011 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ խմբի նոր անվանումն է Little Mix[14]։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին խումբը հաղթող է ճանաչվում և դառնում է առաջին խումբը, որը հաղթել է նախագիծը[15]։ Նելսոնը խմբի հետ թողարկել է վեց ստուդիական ալբոմ՝ «DNA» (2012), «Salute» (2013), «Get Weird» (2015), «Glory Days» (2016), «LM5» (2018) և «Confetti» (2020)[16]։ 2020 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց խմբից հեռանալու մասին, որը կապված է իր հոգեկան առողջության հետ կապված երկարատև խնդիրների հետ[17]։

Սկավառակագրություն խմբագրել

Երգահան խմբագրել

Անվանում Արտիստ(ներ) Տարեթիվ Ալբոմ Նշումներ
«Change Your Life» Little Mix 2012 DNA Հեղինակ
«DNA»
«Wings»
«How Ya Doin'?»
«Little Me» 2013 Salute
«Move»
«Salute»
«Pretty Girls» Բրիթնի Սփիրս և Իգի Ազալիա Ոչ ալբոմային սինգլ
«Shout Out to My Ex» Little Mix 2016 Glory Days

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2002 Իմ տղա Ուսանող Երկրորդական դեր[10]
2005 Հարրի Փոթերը և Կրակի գավաթը Երեկույթի պարուհի Երկրորդական դեր[10]
2011 The X Factor Մասնակից Հաղթող
2019 Eat in with Little Mix Ինքն իր դերում Վեբ սերիալ[18]
Jesy Nelson: Odd One Out BBC Three-ի վավերագրական ֆիլմ
2020 The Voice UK Հրավիրված ժյուրի[19]
Little Mix The Search Ժյուրի Երաժշտական մրցույթների շարք
How To Be Anne-Marie Ինքն իր դերում ՅուԹյուբի վավերագրական ֆիլմ[20]
LM5: The Tour Film Շրջագայության մասին ֆիլմ[21][22]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Առաջադրված անձ/աշխատանք Արդյունք Ծան.
2019 CelebMix Awards Մեծագույն ոգեշնչում Ջեսի Նելսոն Առաջադրված [23]
I Talk Telly Awards Լավագույն վավերագրական ֆիլմ Odd One Out Հաղթանակ [24]
OnSide Awards Ոսկե մրցանակ Հաղթանակ [25]
2020 National Television Awards Փաստացի ժամանց Հաղթանակ [26][27]
Visionary Honours Awards Տարվա վավերագրական ֆիլմ Հաղթանակ [28]
PLT Awards[29] Տարվա ազդեցիկ ոգեշնչումը Ջեսի Նելսոն Հաղթանակ [30]
CelebMix Awards Մեծագույն ոգեշնչում ԿԱՈՒ [31]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. @LittleMix (December 14, 2020). «After an amazing 9 years together Jesy has made the decision to leave Little Mix. This is an incredibly sad time for all of us but we are fully supportive of Jesy» (Թվիթ) – via Թվիթթեր.
  3. «Names of Little Mix». Maximum Pop!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Little Mix Glam Up As They Hit The Town For Jesy's 21st Birthday (PICS)». Huffington Post. 2012 թ․ հունիսի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Ali, Safira (2011 թ․ դեկտեմբերի 12). «Romford's Jesy Nelson has made history by winning X Factor with Little Mix». Romford Recorder. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 «Jesy Nelson». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. Ali, Safira. «Romford's Jesy Nelson has made history by winning X Factor with Little Mix». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  8. «Rita Ora was a theatre school rebel». Music News. 2016 թ․ օգոստոսի 14.
  9. «Jesy Nelson: Odd One Out review – a modern fairytale in reverse». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Jesy Nelson reveals she was secretly in Harry Potter and About A Boy!». Hello!. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. «The Xtra Factor: The Winner's Story». The X Factor. Series 8. 17 December 2011. ITV. ITV 2.
  12. «X Factor finalists Rhythmix in legal trouble with charity over name». Metro (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  13. «X Factor: Tulisa Planning Duet With Little Mix? | MTV UK». www.mtv.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  14. «X Factor girl band Rhythmix are renamed Little Mix». BBC Newsbeat (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  15. «X factor australia final winner». The West Australian (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  16. Dixon, Faye (2019 թ․ օգոստոսի 20). «Eight years of Little Mix: Girl group celebrates milestone anniversary with social media message». Shields Gazette. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Jesy Nelson Takes 'Extended Break' From Little Mix for 'Medical Reasons'». Billboard (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  18. «Little Mix's YouTube Cooking Series!». YouTube. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  19. «Jesy Nelson, Shania Twain, Ellie Goulding and Ella Eyre join as Guest Mentors!». ITV. 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  20. «Anne-Marie's YouTube Documentary: Trailer, Release Date & Celebrity Guests Including Little Mix». Capital FM. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  21. «Little Mix Announce LM5:The Tour Film!». Capital FM. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. «Little Mix LM5:The Tour Film Times and Info». Showcase UK. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  23. «CelebMix Awards 2019 nominees Announced!». CelebMix. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  24. «I TALK TELLY AWARDS 2019 Winners». I Talk Telly. 2019 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  25. «A FULL ROYAL ALBERT HALL HOSTS FIRST EVER ONSIDE AWARDS». OnSide Youth Zones. 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  26. Duke, Simon (2020 թ․ հունվարի 29). «Jesy Nelson wins NTA and holds back tears in emotional acceptance speech for Odd One Out documentary». Chronicle Live. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  27. WILLIAMS, SIMONE. «Jesy Nelson shouts out her mum and Chris Hughes in emotional NTAs speech». Cosmopolitan. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  28. «Little Mix's Jesy Nelson Celebrates Winning Award For Odd One Out Documentary». Capital FM. 2020 թ․ մայիսի 7. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  29. Halliday, Sandra (2020 թ․ մարտի 2). «PrettyLittleThing launches influencer awards». Fashion Network. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  30. «Announcing the 2020 PrettyLittleThing Awards» (PDF). Boohoo PLC. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  31. «CelebMix Awards 2020 nominees Announced!». CelebMix. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.