«Pretty Girls», ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի և ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի երգը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 4-ին RCA Records լեյբլի կողմից[3]։ Երգը գրվել է The Invisible Men-ի, Մեգան Քոթոնիի, Little Mix խմբի անդամների և Իգի Ազալիայի կողմից[4]։

«Pretty Girls»
«Pretty Girls» սինգլի շապիկը (Բրիթնի Սփիրսի և Իգի Ազալիա, )
Բրիթնի Սփիրսի և Իգի Ազալիայի սինգլը
ԹողարկվածՄայիսի 4, 2015 (2015-05-04)
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
ԺանրԷլեկտրո հոպ[1][2]
ԵրգահանMaegan Cottone?
Տևողություն2:44
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերThe Invisible Men
Բրիթնի Սփիրսի սինգլների ժամանակագրություն
«Perfume»
(2013)
«Pretty Girls»
(2015)
«Tom's Diner»
(2015)
Իգի Ազալիայի սինգլների ժամանակագրություն
«Trouble»
(2015)
«Pretty Girls»
(2015)
«Team»
(2016)

Նախապատմություն և թողարկում խմբագրել

2014 թվականի սեպտեմբերին «Extra» հեռուստածրագրին տված հարցազրույցում Բրիթնի Սփիրսը հայտարարում է, որ արդեն սկսել է աշխատել իր նոր ալբոմի վրա։ Նույն հարցազրույցում երբ նրան հարցրել են, թե ում հետ կցանկանար համագործակցել, երգչուհին նշել է Քեյթի Փերրիի և Իգի Ազալիայի անունները[5]։ Սփիրսի և Ազալիայի համագործակցության մասին շշուկները տարածվում են այն բանից հետո, երբ Ազալիան հայտարարում է, որ «գաղտնի համագործակցություն» է ունեցել ինչ-որ կատարողի հետ[6]։

2014 թվականի նոյեմբերին Ազալիան հաստատում է իր և Սփիրսի համագործակցության մասին լուրերը[7], իսկ դեկտեմբերին հայտնի է դառնում, որ նրանց համատեղ երգի պրեմիերան կայանալու է 2015-ին[8]։ 2015 թվականի մարտին Ազալիան հայտարարում է, որ երգը կոչվելու է «Pretty Girls»[9], իսկ ավելի ուշ Սփիրսը հայտարարում է, որ երգը թողարկվելու է մայիսի 4-ին[10][11]։

Քննադատական արձագանքներ խմբագրել

«Billboard» ամսագրի լրագրող Ջեյսոն Լիփշացը երգին տվել է 3.5/5 աստղ և այն համեմատել է Ազալիայի «Fancy» երգի հետ[12]։ «Los Angeles Times» թերթի լրագրող Ավգուստ Բրաունը գրել է, որ սա «ամառվա երգի» թեկնածու է[13], մինչդեռ «Yahoo Music»-ի Ջեսսի Սփերոն այն միանշանակ համարել է 2015-ի ամառվա երգը[14]։ «New York Daily News» օրաթերթի Ջիմ Ֆարբերը գրել է, որ սա ամառային երգ է, որը «կխրվի ձեր գլուխը», սակայն ավելացրել է, որ այս երգին պակասում է այն թարմությունը, որը ունի «Fancy» երգը[15]։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Քեմերոն Դադին և Իգի Ազալիան[16], ներկայացվել է 2015 թվականի մայիսի 13-ին։

Սյուժե խմբագրել

Տեսահոլովակի սկզբում Բրիթնի Սփիրսը լողավազանի մոտ պառկած հարդարում է իր եղունգները, և հանկարծ երկնքից լողավազանի մեջ է ընկնում Իգի Ազալիան։ Հաջորդ կադրում նրանք հայտնվում են մի սենյակում, որտեղ Սփիրսը նոր տեսք է տալիս Ազալիայի ոճին։ Նրանք հագնվում են 1980-ականների ոճով և իրենց դեղին մեքենայով դուրս են գալիս քաղաք զբոսնելու։ Նրանք կանգ են առնում ավտոլվացման կետում, որտեղ Սփիրսը սկսում է պարել բազմաթիվ պարողների հետ։ Այդ ընթացքում Ազալիան իր գերբնական ուժերի միջոցով ավտոլվացման կետի բանկոմատից հանում է ամբողջ թղթադրամները և դրանք հայտնվում են օդում, իսկ Ազալիան և Սփիրսը սկսում են պարել դրանց տակ։ Այնուհետև մեքենայով այդտեղ են ժամանում Սփիրսի ընկերուհիները, և իրենք նստելով ընկերուհիներ մեքենան շրջում են քաղաքով։ Երեկոյան նրանք հայտնվում են մի ակումբում, որտեղ Ազալիան կատարում է երգի իր ռեփ հատվածը, իսկ Սփիրսը կատարում է պարային շարժումներ։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ հանկարծ ակումբում հայտնվում է մի անտեսանելի ուժ և լույսերը պահում է Սփիրսի և Ազալիայի վրա։

Կենդանի կատարումներ խմբագրել

2015 թվականի մայիսի 17-ին Բրիթնի Սփիրսը և Իգի Ազալիան երգը առաջին անգամ կատարել են Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է Լաս Վեգասի MGM Grand Garden Arena արենայում[17]։ Նրանց ելույթը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների և հեռուստադիտողների կողմից։ «People» ամսագիրը գրել է, որ ամբողջ ելույթի ընթացքում նրանք հանդիսատեսին ուրախացրեցին իրենց գույնզգույն ելույթով[18]։ «Entertainment Weekly» ամսագիրը այդ ելույթը համարել է Սփիրսը ամենաէներգետիկ ելույթներից մեկը[19], իսկ «Billboard» ամսագիրը այն անվանել է այդ մրցանակաբաշխության լավագույն ելույթներից մեկը[17]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2015) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[20] 27
  Ö3 Austria Top 75[21] 74
  Ultratip Flanders[22] 1
  Ultratop Wallonia[23] 42
Belgium Urban (Ultratop Flanders)[24]
15
Brazil (ABPD)[25]
32
  Canadian Hot 100[26] 16
Canada CHR/Top 40 (Billboard)[27]
27
Canada Hot AC (Billboard)[28]
41
  Singles Digitál Top 100[29] 72
  Suomen virallinen latauslista[30] 16
  SNEP[31] 25
Germany (Official German Charts)[32]
88
Greece Digital Songs (Billboard)[33]
6
  Single Top 10[34] 11
  IRMA[35] 60
Italy (FIMI)[36]
75
Russia Airplay (Tophit)[37]
190
  Scottish Singles Top 40[38] 10
  Singles Digitál Top 100[39] 87
Spain (Promusicae)[40]
85
South Korea International (Gaon)[41]
18
Sweden Digital Songs (DigiListan)[42]
5
  UK Singles Chart[43] 16
  Billboard Hot 100[44] 29
  Hot Dance Club Songs (Billboard)[45] 1
  Pop Songs (Billboard)[46] 23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Britney Spears & Iggy Azalea Stay Fancy on 'Pretty Girls': Single Review». billboard.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  2. «Listen: Britney Spears, Iggy Azalea join forces for 'Pretty Girls'». latimes.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  3. «Amazon.com: Pretty Girls: Britney Spears & Iggy Azalea: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  4. «ASCAP ACE Search - 1. PRETTY GIRLS - Work ID: 888030425». ascap.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  5. «Britney Spears working on new album, wants Katy Perry duet». Digital Spy. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  6. «Iggy Azalea Says Working With Jennifer Lopez Was "Surreal," Teases New Secret Collaboration – Watch Now!». E! Online. 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  7. «Iggy Azalea Confirms Collaboration With Britney Spears Is in the Works». Time.
  8. «Britney Spears records 'undeniably great' new single with Iggy Azalea». Digital Spy. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  9. Peterson, Jacques (2015 թ․ մարտի 15). «Britney's New Single With Iggy Azalea Is Called 'Pretty Girls' And Little Mix Wrote It». Popdust. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  10. «At Home with Britney Spears and Her Boys». People. 2015 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  11. «Britney Spears Reveals Iggy Azalea Collab 'Pretty Girls' Release Date». Fuse. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  12. «Britney Spears & Iggy Azalea Stay Fancy on 'Pretty Girls': Single Review». Billboard. Մայիսի 4.
  13. «Listen: Britney Spears, Iggy Azalea join forces for 'Pretty Girls'». Los Angeles Times. Մայիսի 4.
  14. «Brit & Iggy Drop 'Pretty Girls'». Yahoo. Մայիսի 4.
  15. «Britney Spears and Iggy Azalea's 'Pretty Girls' is a breezy, summer song that will get stuck in your head: single review». Daily News. New York. 2015 թ․ մայիսի 4. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  16. «Britney, Iggy team up for 'Pretty' duet». usatoday.com. 2015 թ․ ապրիլի 26.
  17. 17,0 17,1 «Britney Spears & Iggy Azalea Perform 'Pretty Girls' at the 2015 Billboard Music Awards: Watch». Billboard.
  18. Mcafee, Tierney (2015 թ․ մայիսի 17). «Britney Spears and Iggy Azalea Perform 'Pretty Girls' for the First Time at Billboard Music Awards». People. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  19. O'Donnell, Kevin (2015 թ․ մայիսի 17). «Britney Spears & Iggy Azalea perform 'Pretty Girls' live for the first time at Billboard Music Awards». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  20. Australian-charts.com — Britney Spears & Iggy Azalea — Pretty Girls. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է May 30, 2015.
  21. Britney Spears & Iggy Azalea — Pretty Girls Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է May 13, 2015.
  22. Ultratop.be — Britney Spears & Iggy Azalea — Pretty Girls (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 8, 2015.
  23. Ultratop.be — Britney Spears & Iggy Azalea — Pretty Girls (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 15, 2015.
  24. «JAAROVERZICHTEN 2015: Urban» (Dutch). Ultratop. Hung Medien. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Brazil» (PDF). ABPD. 2001 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  26. Britney Spears Album & Song Chart History Canadian Hot 100 for Britney Spears. Ստուգվել է May 21, 2015.
  27. «Canada CHR/Top 40 - Jun 13, 2015». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.(subscription required)
  28. «Canada Hot Ac: Jun 20, 2015». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. (subscription required)
  29. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201522 into search. Ստուգվել է September 16, 2015.
  30. Iggy Azalea,Britney Spears: Pretty Girls (ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է May 9, 2015.
  31. Lescharts.com — Britney Spears & Iggy Azalea — Pretty Girls (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է May 13, 2015.
  32. «Offiziellecharts.de – Britney Spears & Iggy Azalea – Pretty Girls» (գերմաներեն). GfK Entertainment. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  33. «Greece Digital Songs - May 23, 2015». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.(subscription required)
  34. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է May 15, 2015.
  35. "Chart Track: Week 25, 2015". Irish Singles Chart. Ստուգվել է May 18, 2015.
  36. «italiancharts.com - 2015 FIMI/GFK Digital Download - Classifica settimanale WK 19 (dal 2015-05-04 al 2015-05-10)». italiancharts.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  37. «Chart Search». Tophit for Britney Spears and Iggy Azalea. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  38. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է June 21, 2015.
  39. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201523 into search. Ստուգվել է September 16, 2015.
  40. «Top 100 canciones + streaming (semana 19: del 04.05.2015 al 10.05.2015)» (Spanish). Promusicae. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Gaon Digital Chart (2015년 5월 3주차)» (Korean). Gaon Music Chart. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «DigiListan 2015-05-17 - DigiListan - Sveriges Radio». Sveriges Radio. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին. Archived from «the original». on 17 May 2015
  43. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է June 21, 2015.
  44. Britney Spears Album & Song Chart History Billboard Hot 100 for Britney Spears. Ստուգվել է May 14, 2015.
  45. Britney Spears Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Britney Spears. Ստուգվել է July 9, 2015.
  46. Britney Spears Album & Song Chart History Billboard Pop Songs for Britney Spears. Ստուգվել է May 14, 2015.

Արտաքին հղումներ խմբագրել