Ջեննի Հան
Ջեննի Հան (անգլ.՝ Jenny Han, սեպտեմբերի 3, 1980[1], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի կին գրող։ Առավել հայտնի է դարձել «Բոլոր այն տղաներին, ում սիրում էի» և «Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»եռերգություններով։
Ջեննի Հան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, վիպասան և կինոռեժիսոր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նոր Դպրոց, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Maggie L. Walker Governor's School for Government and International Studies? |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | The Summer I Turned Pretty Trilogy?, The Summer I Turned Pretty?, To All the Boys I've Loved Before? և Բոլոր այն տղաներին, ում սիրում էի |
Պարգևներ | |
Կայք | jennyhan.com |
Jenny Han Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋեննի Հանը ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում[2]։ Սովորել է Հյուսիսային Կառոլինայի համալսարանում[3] և 2006 թվականին Նոր Դպրոցում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[4]։
Հանն իր առաջին գիրքը՝ մանկական «Քայլ» վեպը (անգլ.՝ Shug), գրել է դեռևս քոլեջում[5]։ «Քայլը» պատմում է 12-ամյա Աննա-Մարիա Ուիլքոկսի և նրա՝ տարրական դպրոցի վտանգները հաղթահարելու փորձերի մասին[6]։
Դրանից հետո Հանը գրել է պատանեկան ռոմանտիկ եռերգություն՝ «Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ», որը պատմում է ամառային արձակուրդի ժամանակ աղջկա մեծանալու մասին։ Բոլոր երեք վեպերն ընդգրկվել են «The New York Times»-ի բեսթսելլերների ցանկում[7]։
2014 թվականին Հանը հրատարակել է դեռահասական ռոմանտիկ գիրք՝ «Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի», որը պատմում է ավագ դպրոցի աշակերտուհի Լառա Ջին Սոնգ-Կովիի մասին, որի կյանքը գլխիվայր շուռ է գալիս իր նախկին սիրահարներին գրած նամակներից հետո, քանի որ դրանք, առանց իր իմացության, ուղարկվել են հասցեատերերին[8]։ Եռերգության երկրորդ գիրքը՝ «Հ. Գ. Ես դեռ սիրում եմ քեզ», լույս է տեսել հաջորդ տարի և ստացել ասիախաղաղօվկիանոսյան ամերիկյան գրական մրցանակ` որպես 2015-2016 թվականների պատանեկան վեպ[9]։ Երկու տարի անց լույս է տեսել եռերգության եզրափակիչ գիրքը՝ «Սիրով՝ Լառա Ջին»[10]։
Հանն ապրում է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում[3]։
Ստեղծագործություններ
խմբագրել«Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի»
խմբագրել- 2014` «Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի» (անգլ.՝ To All the Boys I've Loved Before)
- 2015` «Հ.Գ. Ես դեռ սիրում եմ քեզ» (անգլ.՝ P.S. I Still Love You)
- 2017` «Սիրով` Լառա Ջին» (անգլ.՝ Always and Forever, Lara Jean)
«Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»
խմբագրել- 2014` [[«Այս ամառ ես դարձել եմ գեղեցիկ»]] (անգլ.՝ The Summer I Turned Pretty)
- 2015` «Ամառն առանց քեզ ամառ չէ» (անգլ.՝ It's Not Summer Without You)
- 2017` «Մեզ մոտ միշտ կլինի ամառ» (անգլ.՝ We'll Always Have Summer)
«Ակն ընդ ական»
խմբագրել- 2014` «Ակն ընդ ական» (անգլ.՝ Burn for Burn)
- 2015` «Կրակ կրակի պես» (անգլ.՝ Fire with Fire)
- 2017` «Մոխրից մոխիր» (անգլ.՝ Ashes to Ashes)
Մանկական գրականություն
խմբագրել- 2006` «Քայլ» (անգլ.՝ Shug)
- 2011` «Կլառա Լին և խնձորի կարկանդակի մասին երազանքը» (անգլ.՝ Clara Lee and the Apple Pie Dream)
Պատմվածքներ
խմբագրելԷկրանավորում
խմբագրել«Բոլոր այն տղաներին, որոնց սիրում էի» վեպի էկրանավորման իրավունքները ձեռք են բերվել գրքի հրատարակումից մի քանի շաբաթ անց[11]։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի հունիսին։ Գլխավոր դերակատարն է Լանա Կոնդորը[12]։ Ֆիլմը թողարկվել է 2018 թվականի օգոստոսին Նեթֆլիքսում և քննադատների կողմից ստացել դրական արձագանքներ[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «A Great Novel by Best Selling Author Jenny Han». WTVR-TV. 15 апреля 2014.
- ↑ 3,0 3,1 «Jenny Han, writer of books for kids and teens». DearJennyHan.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Grochowski, Sara (25 апреля 2017). «Q & A with Jenny Han». Publishers Weekly. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Hong, Terry. «An Interview with Jenny Han». Bookslut. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Children's Book Review: Shug by Jenny Han». Publishers Weekly. 2006 թ․ ապրիլի 17. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Jenny Han; Official Publisher Page». Simon & Schuster. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «To All the Boys I've Loved Before; Book by Jenny Han». Simon & Schuster. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «2015-2016 AWARDS WINNERS». Asian Pacific American Literature Awards. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Always and Forever, Lara Jean; Book by Jenny Han». Simon & Schuster. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Carlson, Julie (2014 թ․ հուլիսի 1). «Jenny Han's YA books attract Hollywood's attention». The Korea Times.
- ↑ Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
- ↑ Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-05-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի Հան» հոդվածին։ |