Ջենիֆեր Ֆինիգան (անգլ.՝ Jennifer Finnigan օգոստոսի 22, 1979(1979-08-22), Մոնրեալ), կանադացի դերասանուհի։

Ջենիֆեր Ֆինիգան
Ծնվել էօգոստոսի 22, 1979(1979-08-22) (44 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Jonathan Silverman?

Վաղ տարիներ խմբագրել

Ջենիֆեր Ֆինիգանը ծնվել և մեծացել է Մոնրեալում՝ կանադացի ռադիոհաղորդավարի ընտանիքում[1]։ 1996 թվականին ավարտել է կաթոլիկ դպրոցը և շուտով սկսել է իր կարիերան կանադական հեռուստատուսությունում[1]։

Կարիերա խմբագրել

2000 թվականին Ջենիֆեր Ֆինիգանը տեղափոխվել է ԱՄՆ, որպեսզի խաղա Բրիջիթ Ֆորեսթերի դերը «Համարձակներ և գեղեցիկներ» ցերեկային սերիալում։ Նույն թվականի դեկտեմբերին նա «Լորի Շոուի հետապնդումը» հեռուստաֆիլմում, որը դեռահաս աղջկա իրական սպանության մասին էր, խաղացել է գլխավոր դեր[1]։ 2004 թվականին Ֆինիգանը նկարահանվել է «Համարձակներ և գեղեցիկներ» ցերեկային սերիալում, որի համար 3 անգամ ստացել է «Էմմի» ցերեկային մրցանակ և մի քանի այլ մրցանակներ[2]։ Նա իր կարիերան սկսել է կառուցել պրայմ թայմում և առաջին հերթին «Ջորդանի հետաքննությունը» հեռուստասերիալում խաղացել է ախտաբան Դևան Մագուայերի դերը։ 2005 թվականին նա «Կատարելություն» սիթքոմում, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է, խաղացել է գլխավոր դեր[1]։

2005 թվականի աշնան սկզբից Ջենիֆեր Ֆինիգանը գլխավոր դեր է կատարել «Տան մոտ» հեռուստասերիալում։ Առաջին եթերաշրջանում սերիալը չափավոր հաջողություն է ունեցել, սակայն 2007 թվականին երկրորդ եթերաշրջանից հետո այն փակվել է։ 2009 թվականին նա նկարահանվել է պրոդյուսեր Շոնդա Ռայմսի «Տուփի ներսում» սերիալի պիլոտում, որն այդպես էլ կանաչ լույս չի ստացել հետագա արտադրության համար։ Նույն ժամանակաշրջանում նա նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերում՝ հիմնականում Lifetime ալիքի համար։ 2010-2011 թվականների եթերաշրջանում Ֆինիգանը խաղացել է ABC «Ես քեզ հետ լավ եմ» սիթքոմի, որը առաջին եթերաշրջանից հետո փակվել է, գլխավոր դերերից մեկը։ 2012 թվականին նա ստացել է «Երկուշաբթի առավոտյան» հեռուստաերիալի գլխավոր դերերից մեկը[3], որը նույնպես առաջին եթերաշրջանից հետո փակվել է[4]։ 2013 թվականին Ֆինիգանը Կիրսթի Էլլիի հետ միասին գլխավոր դեր է խաղացել Lifetime հեռուստաալիքի «Մանուկների առևտուր» ֆիլմում, որից հետո գլխավոր դեր է ստացել է FX-ի «Բռնապետ» դրամայում[5]։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականից Ջենիֆերն ամուսնացած է դերասան Ջոնաթան Սիլվերմանի հետ, որի հետ նա հանդիպել էր իրենց հարսանիքից 3 տարի առաջ։ Ամուսինները ունեն դուստր, որի անունը Էլլա Ջեք Սիլվերմանն է[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2000 Նրա անունն Նիկիտա է La Femme Nikita Dory Էպիզոդ 1
2000-2004 Համարձակներ և գեղեցիկներ The Bold and the Beautiful Bridget Forrester Sharpe Կանոնավոր դեր, էպիզոդ 501
2001 Լարգո Վինչ Largo Winch Tamara Ross Էպիզոդ 1
2004 Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan Dr. Devan Maguire Կանոնավոր դեր, էպիզոդ 10
2005 Մեռյալ տարածքը The Dead Zone Alex Sinclair Էպիզոդ 2
2007 Մեռյալ տարածքը The Dead Zone Alex Sinclair Էպիզոդ 1
2009 Տուփի ներսում Inside the Box Lauren Thomas Օդաչու
2011 Պայծառատեսը Psych Barbie Էպիզոդ 1
2013 Երկուշաբթի առավոտյան Monday Mornings Dr. Tina Ridgeway Կանոնավոր դեր, էպիզոդ 10
2014-2016 Բռնապետ Tyrant Molly Կանոնավոր դեր, էպիզոդ 30
2017 Փրկություն Salvation Grace Barrows Կանոնավոր դեր, էպիզոդ 13

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Jennifer Finnigan Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. «Jennifer Finnigan Biography». BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  3. Nellie Andreeva (1 февраля 2012). «Jennifer Finnigan Joins David E. Kelley TNT Pilot, Kate Mara In Netflix 'House Of Cards'». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Nellie Andreeva (10 мая 2013). «TNT's 'Monday Mornings' Cancelled». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. Nellie Andreeva (4 сентября 2013). «Jennifer Finnigan To Star In FX Pilot 'Tyrant'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Jonathan Silverman and Jennifer Finnigan Welcome Daughter Ella Jack
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Ֆինիգան» հոդվածին։