Ջեյք Լեսի

ամերիկացի դերասան

Ջեյք Լեսի (անգլ.՝ Jake Lacy, փետրվարի 14, 1985(1985-02-14), Greenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Ջեյք Լեսի
Ծնվել էփետրվարի 14, 1985(1985-02-14) (39 տարեկան)
ԾննդավայրGreenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան

Կենսագրություն խմբագրել

Լեսին ծնվել է Մասաչուսեթս նահանգի Գրինֆիլդ քաղաքում։ 2008 թվականին ավարտել է Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանը[1]։

Խաղացել է «Ուղղորդող լույս» հեռուստասերիալի մի քանի դրվագներում։ 2010-2011 թվականներին խաղացել է «Ինձ քեզ հետ լավ է» սիթքոմում։ Դրանից հետո նկարահանվել է «Օֆիս» հեռուստասերիալում` խաղալով Փիթ Միլլերի դերը[2]։ 2014 թվականին Ջեյն Սլեյթի հետ խաղացել է «Իր երեխան» ֆիլմի գլխավոր դերերում[3]։ 2016 թվականին խաղացել է «Նրանց աստղային ժամը» և «Սլոունի վտանգավոր խաղը» ֆիլմերում։

2015 թվականին Լեսին ամուսնացել է Լորեն Դելեոյի հետ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 Ուղղորդող լույս Guiding Light Չիպ
2010—2011 Ինձ քեզ հետ լավ է Better with You Քեյսի
2012—2013 Օֆիս The Office Փիթ Միլլեր
2014 Իր երեխան Obvious Child Մաքս
2015 Քերոլ Carol Ռիչարդ
2015 Սիրեք Կուպերներին Love the Coopers Ջո
2015—2016 Աղջիկներ Girls Ֆրեն Փարքեր
2016 Նրանց աստղային ժամը Their Finest
2016 Սլոունի վտանգավոր խաղը Miss Sloane Ֆորդ
2016 Ակտիվ փնտրտուքի մեջ How to Be Single Կեն
2018 Գործակալ Ջոնի Ինգլիշ 3.0 Johnny English 3 Ջեյսոն Վոլտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TV Tidbits: 'I'm Dying Up Here,' starring two UNCSA actors, returns for new season».
  2. «'The Office' shuts down after this year».
  3. «Jake Lacy Is Stoked About Being Your Feminist Crush».
  4. «Girls Star Jake Lacy Reveals He Was Secretly Married in August».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյք Լեսի» հոդվածին։